«

»

Oct 29 2019

Գործուղման վերաբերյալ

Անի.

Բարև ձեզ: Հարցս հետևյալն է՝ նոյեմբերի 17-ին, ժամը 14:30-ին մեկնում եմ Մինսկ գործուղման և վերադառնում եմ նոյեմբերի 21-ի գիշերը, ժամը 02:45-ին։ Քանի՞ օր եմ համարվում գործուղման մեջ, նոյեմբերի 21-ի համար գործատուն պե՞տք է վճարի օրապահիկ, թե՞ ոչ, և նոյեմբերի 21-ին ես պարտավո՞ր եմ ներկայանալ աշխատանքի։

0

Facebook մեկնաբանություններ

3 մեկնաբանություն

  1. Avatar
    Լիա

    Գործուղման մեջ համարվում եք 5 օր, օրապահիկ պետք է վճարեն, և այդ օրը (Ձեր դեպքում՝ նոյեմբերի 21) պարտավոր չեք ներկայանալ աշխատանքի։

    0
  2. Avatar
    Տիգրան

    Գործուղումը պետք է ձևակերպվի հրամանով՝ 17-ից 21-ը, և օրապահիկ պետք է վճարեն ըստ սահմանված չափի:

    0
  3. Avatar
    Ալլա

    Աշխատողները գործուղման մեկնում են գործատուի անհատական իրավական ակտի համաձայն, որում նշվում են գործուղման վայրը, կազմակերպության անվանումը, նպատակը և ժամկետները: Գործուղման մեկնելու օր է համարվում աշխատողի աշխատանքի հիմնական վայրից մեկնելու օրը, իսկ վերադառնալու օրը՝ աշխատանքի հիմնական վայր ժամանելու օրը:
    Այսինքն՝ եթե գործատուի անհատական իրավական ակտում նշված է գործուղման ժամկետը 17-ից մինչև 21-ը, ապա Ձեր օրապահիկը կվճարվի նաև 21-ի համար, և աշխատանքի կներկայանաք 22-ին:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով
Loading...