ԱՁ-ն զբաղվելու է շինարարությամբ

Դիանա․

Բարև Ձեզ: Կարո՞ղ եք ինձ օգնել, հարցս հետևյալն է. ԱՁ- ն զբաղվելու է շինարարությամբ և շրջանառության հարկ վճարող է: Կասե՞ք՝ բացի հաշվետվություններ ներկայացնելուց, հաշվառում իրականացնելու՞ է, թե՞ ոչ։

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

6 thoughts on “ԱՁ-ն զբաղվելու է շինարարությամբ

  1. Հստակեցրեք, թե ինչ հաշվառում իրականացնելու մասին եք հարցնում: Ասեք նաև, թե շինարարության ոլորտում ինչ տեսակի գործունեություն եք իրականացնելու՝ կառուցում, տեխ. հսկողություն…

    0
    1. Հարգելի Տիգրան, ԱՁ-ն զբաղվելու է վերանորոգումով: Ուզում եմ իմանալ՝ սկզբնական հաշվառման փ/թ-ը որո՞նք են լինելու:

      0
      1. Կապալի կամ շին. կապալի պայմանագիր, կատարողական ակտեր՝ որևէ ժամանակահատվածի կամ աշխատանքի հաշվով, արձանագրություններ, հարկային հաշվարկային փաստաթղթեր, այդ թվում՝ տեղափոխման, նյութերի ձեռքբերման և ծախման փաստաթղթեր, աշխատավարձի տեղեկագիր կամ վճարման տեղեկագիր, առանձին աշխատանքների մեկանգամյա ձեռքբերման/իրականացման պայմանագրեր՝ գործարքային, տրանսպորտի վարձակալման պայմանագիր, եթե այլ վայրում է՝ գրանցման վայրից հեռու, ապա նաև գործուղման ծախսերի ձևակերպումներ, նախագծա-նախահաշվային փաթեթի և այլնի մասին էլ չեմ ասում, դա ինժեներական մասն է:

        1+
  2. Կազմակերպությունը պարտավոր է վարել հաշվապահություն ՀՀՄՍ ստանդարտների համաձայն, ինչը ենթադրում է նաև համապատասխան ձևակերպումների և հաշվառման առկայություն:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *