«

»

Nov 21 2019

Արդյո՞ք պատին փակցված անվանումը համարվում է արտաքին գովազդ

Արմեն.

Բարև ձեզ: Խանութի անվանումը, որը փակցված է խանութի պատին, արդյո՞ք համարվում է արտաքին գովազդ:

0

Facebook մեկնաբանություններ

2 մեկնաբանություն

  1. Avatar
    Տիգրան

    Այո, «Գովազդի մասին» ՀՀ օրենքի հոդված 11՝

    Արտաքին գովազդը տեղաբաշխվում է բնակավայրերում պլակատների, ազդագրերի, հայտարարությունների, վահանակների, լուսատախտակների և այլ տեխնիկական միջոցների ձևով:
    Արտաքին գովազդի ծավալը, քանակությունը, տեղաբաշխման կարգն ու պայմանները որոշում են տեղական ինքնակառավարման մարմինները:
    Երևան քաղաքի քաղաքային նշանակություն ունեցող փողոցներում, այգիներում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն տալիս է Երևանի քաղաքապետը:
    Դրա համար պետք է վճարեք տեղական տուրք:

    1+
  2. Avatar
    Ալլա

    Միայն ավելացնեմ Տիգրանի մեկնաբանությանը, որ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմինը՝ Երևանի քաղաքապետը, իրավասու է, Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության համաձայն, տուգանք կիրառելու Երևանում համաքաղաքային կանոններին համապատասխան համայնքի տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության պայմանների խախտման մասին իր ծանուցագրերի պահանջների կատարումից խուսափելու կամ ժամանակին չկատարելու համար, ինչպես նաև Երևան քաղաքում առանց արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության արտաքին գովազդ տեղադրելու համար: Գովազդատու, գովազդ արտադրող, գովազդակիր ձեռնարկությունների ղեկավարները սույն հոդվածով նախատեսված խախտումների համար կրում են վարչական պատասխանատվություն: Այդ դեպքում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմինն իրավունք ունի նրանց նկատմամբ կիրառել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի մինչև 100-ապատիկի չափով:

    1+

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով
Loading...