«

»

Jan 05 2020

Փոխանցվում է արդյո՞ք ավանդը ավանդատուի ժառանգներին

Արթուր.

Բարև ձեզ: Ո՞վ կիմանա՝ եթե ավանդատուն բանկում ունի ավանդ ու, ցավոք սրտի, մահացելա, նրա ավանդը կորու՞մ է, թե՞ հասնում է իր ժառանգներին, ո՞վ կմանրամասնի: Կանխավ շատ շնորհակալ եմ:

0

Facebook մեկնաբանություններ

7 մեկնաբանություն

Skip to մեկնաբանություն form

  1. Avatar
    Տիգրան

    Ավանդը միանշանակ հասնում է իր ժառանգներին, դիմեք որևէ նոտարի։

    2+
  2. Avatar
    Մանե

    Եթե օրենքով սահմանված կարգով ժառանգությունը հաստատող փաստաթղթերը ներկայացնեք բանկ, կստանաք։

    2+
  3. Avatar
    Արթուր

    Մանե ջան, ժառանգությունը հաստատող փաստաթղթերը որո՞նք են, կմանրամասնե՞ք:

    0
    1. Avatar
      Տիգրան

      Ժառանգությունը հաստատող փաստաթուղթը դա ժառանգության վկայագիրն է, որը տալիս է նոտարը համապատասխան փաստաթղթերի հիման վրա:

      0
      1. Avatar
        Արթուր

        Ի՞նչ փաստաթղթերի հիման վրա է տալիս նոտարը ժառանգության վկայագիրը, Տիգրան ջան։

        0
        1. Avatar
          Տիգրան

          Ասեմ՝ ինչ կապ, որ ունես ժառանգողի հետ՝ ծննդյան վկայական, անձնագիր, ավանդի պայմանագիր, բանկից կարող է տեղեկանք ուզեն, մյուս ժառանգների մասին նույն տվյալները, կադաստրային տեղեկանք անշարժ գույքերի մասով, նույնը ավտոմեքենաների մասով, անգամ եթե պապ կամ տատ է, նույնիսկ պետք է թղթերով կապը ցույց տաք, հիմա քանի որ բոլոր նոտարները այդ հարցերով զբաղվում են, ցանկացածին ամբողջական ցանկի մասին կասեն։ Ի դեպ Հայխնայբանկի ավանդները խնդրահարույց են, նոտարը դա ընդունում է, բայց ստանալու մեջ է խնդիրը։

          0
          1. Avatar
            Արթուր

            ԽՍՀՄ ավանդի մասին չի խոսքը, հիմիկվա ավանդի:

            0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով
Loading...