Ինչպե՞ս կարելի է ձեռք բերել հեղինակային իրավունք

Մանե.

Ինչպե՞ս կարելի է ձեռք բերել հեղինակային իրավունք որևէ ֆիլմ թարգմանելու համար։

Կանխավ շնորհակալություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

Դիմեք մտավոր սեփականության գործակալություն, սա կայք է հաշվապահական և նման հարցերի համար, ոչ թե ընդհանուր խորհրդատվական:

Մանե

Հարգելի Տիգրան, երկար տարիներ հետևում եմ կայքին և բավականին ծանոթ եմ հարցերի բնույթին և կայքի՝ այսպես ասած առաքելությանը։ Իսկ այն, որ այստեղ հարցերին պատասխանում են բանիմաց և բազմակողմանի զարգացած մարդիկ, ակնհայտ է, և դա էլ հարցս նրանց ուղղելու պատճառ հանդիսացավ։ Եթե կայքի պատասխանատու անձինք նպատակահարմար չգտնեին, հարցը չէին տեղադրի, որ պատասխաններից անհարմար վիճակում չհայտնվեի:

Մարիաննա

Բարև Ձեզ, Մանե:
«Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ֆիլմի (սցենարի, որը համարվում է գրական ստեղծագործություն) թարգմանությունը համարվում է ածանցյալ ստեղծագործություն՝ այլ ստեղծագործության թարգմանություն, որը հեղինակային իրավունքի օբյեկտ է հանդիսանում: Հետևաբար Դուք կարող եք դիմել հեղինակային իրավունքի գրանցման համար «Հայհեղինակ» հասարակական կազմակերպություն: Հետևյալ հղմամբ կարող եք ծանոթանալ գրանցման ընթացակարգին: Կարդացեք նաև գրանցման կարգի 3-րդ կետը՝ Հայհեղինակում ստեղծագործությունների առանձին կատեգորիաների գրանցման առանձնահատկությունները.

Ածանցյալ ստեղծագործությունները (վերամշակումներ, վերադաշնակումներ, բեմականացումներ, թարգմանություններ և նման այլ ստեղծագործություններ) Հայհեղինակում գրանցվում են ածանցյալ ստեղծագործության հեղինակի կողմից նրա վավերացրած պայմանագրի պատճենի ներկայացման պայմանով, որը կնքված է նրա և օրիգինալ ստեղծագործության հեղինակի կամ նրա իրավահաջորդի (այսուհետև` օրիգինալ ստեղծագործության հեղինակ) միջև, որը թույլ է տալիս իրականացնել օրիգինալ ստեղծագործության վերամշակումը: Ածանցյալ ստեղծագործության հեղինակը կարող է Հայհեղինակ ներկայացնել վերամշակման գրավոր թույլտվության պատճենը, որը ստորագրված է օրիգինալ ստեղծագործության հեղինակի կողմից…

Մանե

Անչափ շնորհակալ եմ։