Որքա՞ն է սոցիալական վճարի դրույքաչափը 2020թ․ հունվարի 1-ից հետո

Արմինե.

Հարգելի գործընկերներ, շնորհավոր բոլորի անցած տոները: Խնդրում եմ պատասխանել՝ որքա՞ն է կազմում սոցիալական վճարը 2020թ. հունվարի 1-ից հետո, քանի որ տարբեր կարծիքներ եմ լսել: «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում ասվում է.
Հոդված 81, մաս 8.1.
Մինչև Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց եկամուտների՝ եկամտային հարկով հարկման բեռի նվազեցումը սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող անձանց համար սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված սոցիալական վճարի կեսը, սակայն ոչ ավել, քան 12500 դրամ, կատարում է պետությունը:

Ստացվում է, որ սոց. վճարը 2020թ. հունվարի 1-ից հետո պետք է կազմի 5 %, քանի որ պետությունը այլևս չի մասնակցում աշխատողի սոց. վճարի վճարմանը, սակայն շատ տեղերում ասում են, որ սոց. վճարի դրույքաչափը մնացել է անփոփոխ՝ 2,5 %:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “Որքա՞ն է սոցիալական վճարի դրույքաչափը 2020թ․ հունվարի 1-ից հետո

  1. Սոց․ վճարի դրույքաչափը մնացել է անփոփոխ՝ 2,5 % մինչև 2020թ. հուլիսի 1-ը:
    Նույն օրենքի հոդված 81. Անցումային դրույթներ
    8. Սույն օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտի առավելագույն շեմերը կիրառվում են 2020 թվականի հուլիսի 1-ից: Մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը՝
    1) սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն ամսական շեմը սահմանվում է 500 000 դրամ.
    2) սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն տարեկան շեմը սահմանվում է 6 000 000 դրամ:

  2. Մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը մինչև 500 000 դրամը ներառյալ՝ 2.5 %՝ աշխատողը, 7.5 %՝ պետությունը, 2020 թվականի հուլիսի 1-ից դեկտեմբերի 31-ը մինչև 500 000 դրամը ներառյալ՝ 2.5 %՝ աշխատողը, 7.5 %՝ պետությունը, սակայն 2020 թվականի հուլիսի 1-ից, եթե անձի ամսական համախառն եկամուտը հաշվետու ամսվա համար նվազագույն աշխատավարձի սահմանված չափի 15-ապատիկը գերազանցող գումարից՝ 1 020 000 դրամ, կամ տարեկան համախառն եկամուտի՝ հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ սահմանված չափի 180-ապատիկը գերազանցող գումարից՝ 12 240 000 դրամ, սոցիալական վճարներ չեն հաշվարկվում և փոխանցվում (գանձվում):
    2021 թվականի հունվարի 1-ից մինչև 500 000 դրամը ներառյալ՝ 3.5 %՝ աշխատողը, 6.5 %՝ պետությունը:

Մեկնաբանել