Հնարավո՞ր է արդյոք գրանցել ՀԿ

Սերգեյ.

Բարև ձեզ: Շնորհավոր անցած տոները:

Ինձ հետաքրքրում է ՀԿ-ի գրանցումը: Ես 2013 թվականին գրանցել էի ԱՁ, սակայն մի քանի տարի հետո կասեցրել էի գործունեությունը, չեմ դադարեցրել: Հանդիսանում եմ Ռուսաստանի քաղաքացի և ունեմ կացության քարտ: Արդյո՞ք հնարավոր է գրանցել ՀԿ այս պարագայում: Ես կարո՞ղ եմ ունենալ և՛ ԱՁ, և՛ ՀԿ: Շնորհակալություն:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

5 thoughts on “Հնարավո՞ր է արդյոք գրանցել ՀԿ

  1. Կարող եք ունենալ և՛ ԱՁ, և՛ ՀԿ, Ձեզ պետ. ռեգիստրում հստակ կասեն, Ձեր Ա/Ձ-ն հնարավոր է, որ օրենքի ուժով դադարեցված լինի, ճշտեք:

    1. Ես ինքս եմ այն դիմումով դադարեցրել, բայց չեմ լուծարել, պարզապես ՀԿ-ների մասին շատ բան չկա համացանցում: Իսկ հնարավո՞ր է ԱՁ-ի հաշվեհամարները օգտագործել ՀԿ-ի համար: Մեկ էլ անհասկանալի է իմ համար՝ ես միայնակ կարո՞ղ եմ հանդիսանալ ՀԿ, օրենքում նշվում է երկու անձ, ուրիշ տեղ նշվում է «միանձնյա դիմումի դեպքում»:

  2. Դիմումը միանձնյա, բայց առնվազն 2 անձի անձնագրային տվյալներով պետք է ՀԿ գրանցել: Ա/Ձ-ի հաշվեհամարները չեն կարող օգտագործվել, բանկը թույլ չի տա, կարող եք Ա/Ձ-ի ՀՎՀՀ-ով նայել՝ այն կա, թե ոչ:

    1. Ճի՞շտ եմ հասկանում, որ ՀԿ-ն նույնպես ներկայացնում է հաշվետվություն հարկային: Ինչպե՞ս ՀԿ-ն կարող է ապացուցել, որ այն, կոպիտ ասած, շահույթը, որը ՀԿ-ն ստանում է, կիրառվում է իր ծրագրերը շարունակելու կամ նոր թափ տալու համար: Դրա համա՞ր է պահանջվում կանոնադրությունը:

      1. ՀԿ-ները նույնպես ներկայացնում են հարկային հաշվետվություններ, հիմնականը տարեկանն է, իսկ որ միջոցները օգտագործում է կանոնադրական նպատակներին համապատասխան, դա արդեն երևում է իր կատարած ծախսերի բնույթից։

Մեկնաբանել