«

»

Фев 12 2020

Աշխատանքի կազմակերպում ուղևորափոխադրումներով զբաղվող ընկերության համար

Մարինե․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս. կազմակերպության հիմնական գոծունեությունը համարվում է միկրոավտոբուսով ուղևորափոխադրումը: Մենք մեր աշխատակիցների(վարորդների) հետ կնքել ենք համաձայնագրեր, որի արդյունքում իրենք իրենց աշխատած ժամերի համար ամեն երեք աշխատանքային օրը մեկ անգամ կազմակերպության դրամարկղ են վճարում որոշակի գումար (համաձայնագրի մեջ նշել ենք 1 ժամի արժեքը), որն էլ կազմակերպության համար համարվում է իրացման հասույթ, բացի այդ վարորդները համաձայն աշխատանքային պայմանագրերի ստանում են աշխատավարձ: Կարո՞ղ եք առաջարկել ավելի մատչելի մեթոդ, այս մեթոդը շատ ծավալուն է, և բացի այդ վարորդները դժվարանում են 3 օրը մեկ անգամ գալ գրասենյակ:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

6 մեկնաբանություն

Перейти полю для комментария

  1. Տիգրան
    Տիգրան

    Կարող եմ առաջարկել հետևյալ մեթոդը, եթե հարմար է. թող հասույթի գումարները մուտքագրեն կազմակերպության բանկային հաշվին՝ տերմինալով կամ, եթե ժամանակ կգտնեն, ուղիղ բանկային հաշվին մուտքագրելով: Իհարկե պետք է հաշվի առնենք նաև այն, թե կազմակերպությանը սպասարկող բանկը համագործակցու՞մ է վճարահաշվարկային կազմակերպության հետ, թե՞ ոչ: Տվեք բանկային հաշվի տվյալները, կատարեք անհրաժեշտ գործողությունների կատարման համապատասխան հրահանգավորում, թող անպայման, օրինակ, տերմինալից մուտքի անդորրագրերը վերցնեն, որպես ապացուցողական, մինչև որ Դուք մեկ օր հետո բանկային հաշվում կտեսնեք այն: Աշխատավարձի մասով էլ՝ եթե Երևանի տարածքում է, և աշխատողները 10-ից ավելին են, պետք է վճարեք անկանխիկ, 2020թ.-ից գործող օրենքի պահանջ է:

    1. Аватар
      Մարինե

      Շնորհակալ եմ, Տիգրան: Ներմարզային ուղևորափոխադրում է, այսինքն՝ առայժմ օրենքը թու՞յլ է տալիս աշխատավարձը վճարել կանխիկ (վճարային տեղեկագրով), իսկ կարո՞ղ ենք արդյոք գումարները մուտքագրել ոչ թե երեք օրը մեկ անգամ, այլ, օրինակ, ամիսը մեկ կամ երկու անգամ, դրամարկղային գործառնությունների մասին հոդվածներում այդ կետը չգտա:

      1. Տիգրան
        Տիգրան

        Գիտեք, Մարինե, իմ առաջարկը անկանխիկ եղանակին է վերաբերում, դրամարկղային գործառնությունների մասին հոդվածներում, բնական է, նման բան չէիք գտնելու: Իմ առաջարկածով միանգամից մուտք կլինի գումարը կազմակերպության հաշվին, իսկ մուտքագրումների պարբերականության համար լավ կլինի՝ գրավոր համաձայնությամբ ամրագրեք, որպեսզի դրամական հոսքերի պլանն էլ հստակ լինի, Դուք ամսվա ընթացքում ունեք կատարելու տարբեր վճարումներ, իսկ դրանց համար պետք են որոշակի կայուն մուտքային հոսքեր:

  2. Ալլա
    Ալլա

    Իսկ ո՞նց եք վերահսկում աշխատած ժամերի քանակը: Չէ՞ որ հասույթը ձևավորվում է աշխատած ժամերի քանակից կախված:

    1. Аватар
      Մարինե

      Ալլա ջան, ուղևորափոխադրումը կանոնավոր է, և վարորդները աշխատում են համաձայն կազմակերպության կողմից նախօրոք կազմված գրաֆիկի, և վարորդներին տրվում են երթուղային թերթիկներ:

  3. Аватар
    Մարինե

    Տիգրան, խոսքս կանխիկ մուտքերի մասին է։ Ամեն դեպքում շատ շնորհակալ եմ:

Մեկնաբանել

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով

Աջակցություն կայքին idram ID 796528160