Որտե՞ղ են կազմակերպում հաշվապահական պրակտիկ անհատական դասընթաց

Մարիամ.

Հարգելի ընկերներ, խնդրում եմ, օգնեք կողմնորոշվեմ հաշվապահական պրակտիկ անհատական դասընթացի հարցում՝ որտե՞ղ դիմել, որ լինի արդյունավետ, դասավանդի գործող որակավորված գլխավոր հաշվապահ և միևնույն ժամանակ ունենա նաև դասավանդման փորձ:

Գործող հաշվապահ եմ, աշխատում եմ ներմուծող կազմակերպությունում որպես հաշվապահ, միևնույն ժամանակ վարում եմ ԱՁ-ների հաշվապահություն: Խմբակային դասերի չեմ ցանկանում մասնակցել, քանի որ արդյունավետ չի, և բացի դա սովորելու ընթացքը շատ դանդաղ է առաջ ընթանում: Աշխատանքային փորձս ընդլայնելու, գիտելիքներս հարստացնելու համար, խնդրում եմ, առաջարկեք որակյալ և ամենակարևորը՝ արդյունավետ հաշվապահական պրակտիկ անհատական դասընթաց, որտեղ իսկապես հնարավոր կլինի գիտելիք ձեռք բերել և ընդլայնվել մասնագիտության մեջ: Խնդրում եմ առաջարկներ գրելիս նաև գրել պայմանները՝ քանի՞ ժամ, դաս, ամիս է, արժեքը, և որտե՞ղ է գտնվում, ցանկալի է Արաբկիրի տարածքում:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

Մարիամ, թե որտեղ դիմել հաշվապահական պրակտիկ անհատական դասընթացի հարցում, որ լինի արդյունավետ, դասավանդի գործող որակավորված գլխավոր հաշվապահ և միևնույն ժամանակ ունենա նաև դասավանդման փորձ, որևէ մեկի մասին խորհուրդ չեմ տալու, ավելի լավ է ասեք՝ ինչ հարցերում եք դժվարանում, կազմեք հարցերի/թեմաների ցանկ, հետո կկապվեք, որ Ձեզ հարմար մի բան ասենք: Այդպես ավելի լավ կլինի Ձեզ համար:

Ամիկում

Մարիամ ջան, կարծում եմ՝ Ձեզ կարող ենք օգնել: Ձեր առաջադրված խնդրով շատերն են դիմել և բավարարվել: Զանգահարեք Ձեզ կոնկրետ ուղղորդելու համար՝ 043003060: