«

»

Май 29 2020

Գյուղատնտեսական կոոպերատիվը անհատույց ստացել է տրակտոր

Արփինե.

Բարև ձեզ: Գյուղատնտեսական կոոպերատիվը անհատույց ստացել է տրակտոր «Կանաչ գյուղատնտեսության» ծրագրի շրջանակներում։ Կազմվել է հանձնման-ընդունման ակտ տնօրենի անունով, սակայն նշված չէ կազմակերպության անվանումը։ Խնդրում եմ ուղղորդել՝ ի՞նչ պետք է անել և ինչպե՞ս հաստատել հիմնական միջոցի գրանցումը կազմակերպության անունով, որը նաև հիմք կհանդիսանա բանկի համար:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

5 մեկնաբանություն

Перейти полю для комментария

  1. Tigran
    Tigran

    Իսկ էլեկտրոնային հաշվարկային փաստաթու՞ղթ էլ դուրս չի գրվել որպես հիմք: Կազմակերպության անվանումը պարտադիր վավերապայման է, այդ դեպքում ինչպե՞ս է ճշտվելու, թե որ կազմակերպության տնօրենն է ստացել գույքը: Կամ թող նոր ուղղված հանձնման-ընդունման ակտ տան:

  2. marieta
    marieta

    ՀԾ-հաշվապահ ծրագրով ներառում եք հիմնական մաշվող միջոցների մեջ, հանում եք համապատասխան քաղվածքը և ներկայացնում բանկ։

  3. Marine Gh
    Marine Gh

    Միակ տարբերակը նոր հանձնման-ընդունման ակտ կազմելն է նվիրող կազմակերպության հետ: Չեմ կարծում՝ ՀԾ-ով կաշխատի գյուղատնտեսական կոոպերատիվը:

    1. Аватар
      Արփինե

      Կազմակերպությունը միկրոձեռնարկատիրության սուբյեկտ է, և չի կազմվում նույնիսկ հաշվապահական հաշվեկշիռ։ Հաշվապահությունը չի վարվում ծրագրով։ Բանկի համար որպես կազմակերպությանը պատկանող գույքի փաստաթուղթ կարո՞ղ է հիմք հանդիսանալ հանձնման-ընդունման ակտը կազմակերպության անվանմամբ արդեն:

  4. Karine
    Karine

    Պետք է կազմվի նոր հանձնման-ընդունման ակտ կոոպերատիվի անունով՝ ի դեմս տնօրենի։

Մեկնաբանել

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով

Աջակցություն կայքին idram ID 796528160