Արդյո՞ք թույլտվություն է անհրաժեշտ Made in Armenia արտահայտության մակնշման համար

Ալլա․

Բարև Ձեզ։ Կազմակերպությունը կարո՞ղ է արտադրված ապրանքի վրա փակցնել ապրանքային նշան, որը չի պատկանում որևէ այլ ընկերության, սակայն գրանցված չի։ Եվ արդյո՞ք թույլտվություն է անհրաժեշտ Made in Armenia արտահայտության մակնշման համար։

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Արդյո՞ք թույլտվություն է անհրաժեշտ Made in Armenia արտահայտության մակնշման համար

  1. Ապրանքային նշանի պետական գրանցումն իրականացվում է ներկայացված հայտի հիման վրա: Համապատասխան ձևաթուղթը՝ N 1 ձև (PDF, DOC), լրացնելուց հետո այն ներկայացվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալություն (այսուհետ՝ Գործակալություն) գրավոր՝ տպագրված կամ էլեկտրոնային եղանակով։ Հայտը Գործակալություն է ներկայացնում հայտատուն՝ անմիջականորեն, կամ՝ իր ներկայացուցչի միջոցով։ Հայտը մի քանի անձանց կողմից (մի քանի հայտատուներ) ներկայացնելու դեպքում նրանցից յուրաքանչյուրը կարող է հանդես գալ անձամբ կամ իր ներկայացուցչի միջոցով։

    Ներկայացված հայտով անցկացվում է փորձաքննություն, որը բաղկացած է հայտի նախնական փորձաքննությունից և հայտի ըստ էության փորձաքննությունից: Նախնական փորձաքննությունն անցկացվում է Օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայտը ներկայացնելու թվականը սահմանելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ հայտի ըստ էության փորձաքննությունն անցկացվում է Օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայտի հրապարակման օրվանից եռամսյա ժամկետում։

    Հայտը պետք է վերաբերի մեկ ապրանքային նշանի, լրացված լինի հայերեն և պարունակի`
    1) տեղեկություններ, որոնք նույնականացնում են հայտատուին և նրա ներկայացուցչին (ներկայացուցչի առկայության դեպքում).
    2) հայտարկված նիշի հստակ պատկերը (վերարտադրությունը, այդ թվում՝ ձայնային ապրանքային նշանի դեպքում՝ նոտագրված տեսքով) և նկարագրությունը.
    3) այն ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկը, որոնց համար հայտարկվում է ապրանքային նշանի գրանցումը, որոնք խմբավորված են հայտը ներկայացնելու թվականին գործող Նիցցայի դասակարգչի դասերին համապատասխան՝ ըստ դասերի համարների աճման.
    ինչպես նաև համապատասխան դեպքերում՝
    4) նշում, որ հայտարկված նիշը եռաչափ է.
    5) նշում, որ հայտարկված նիշը հոլոգրաֆիկ է.
    6) նշում, որ հայտարկված նիշը ձայնային է.
    7) նշում, որ գունային համակցությունը ապրանքային նշանի տարբերակիչ հատկանիշ է.
    8) նշում հայտարկված նիշի այն տարրերի մասին, որոնք համարվում են չպահպանվող.
    9) նիշի կամ դրա բառային տարրերի տառադարձությունը և դրանց հայերեն թարգմանությունը.
    10) նշում, որ հայտարկված նիշը կոլեկտիվ նշան է.
    11) նշում, որ հայտարկված նիշը հավաստագրային նշան.
    12) նշում խնդրարկվող առաջնության թվականի և դրա հիմքերի մասին (համապատասխան դեպքում):

    0
  2. Ապրանքանիշը պետք է գրանցել, որ դառնա Ձերը: Հետո մեկն այն կարող է օգտագործել, եթե գրանցված չլինի:

    0
  3. Իհարկե, կազմակերպությունը կարող է արտադրված ապրանքի վրա փակցնել ապրանքային նշան, որը չի պատկանում որևէ այլ ընկերության, սակայն ցանկալի է, որ գրանցված լինի Ձեր հաշվով։ Իսկ Made in Armenia պիտակի վրա անգլերեն արտահայտության մակնշումը թույտվությամբ չէ, դա բոլորի համար է:։

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *