«

»

Июн 23 2020

Միկրոձեռնարկատիրությունը կարո՞ղ է օգտվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 20-րդ միջոցառումից

Ռուզաննա.

Բարև ձեզ: Ա/Ձ-ն համարվում է միկրոձեռնարկատիրություն և գործունեութուն է ծավալում հանրային սննդի ոլորտում: Արդյո՞ք կարող է օգտվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսաներորդ միջոցառումից:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

3 մեկնաբանություն

  1. Tigran
    Tigran

    Կարծում եմ՝ վերաբերում է, քանի որ նշված է, որ Անհատ ձեռնարկատերերը շահառու են հանդիսանում՝ անկախ 2020 թվականի 1-ին եռամսյակում իրացման շրջանառության չափից։ Աջակցությունը տրամադրվում է միանվագ՝ նվազագույն աշխատավարձի չափով: Այն տրամադրվում է անկանխիկ եղանակով՝ քարտին փոխանցելով: Այսինքն՝ դա չի կատարվելու բանկերի միջոցով: Տուժած ոլորտներ են համարվում հետևյալ գործունեության տեսակները՝ հանրային սննդի ծառայություններ: Աջակցությունը տրամադրվում է միանվագ՝ նվազագույն աշխատավարձի չափով: Այն ստանալու համար պետք է լրացնել էլեկտրոնային դիմում https://dimum.ssa.am/ կայքում։

    1. Аватар
      Ռուզաննա

      Շնորհակալություն արձագանքելու համար: Ա/Ձ-ն գտնվում է ոչ Երևանում և հետևաբար համարվում է միկրոձեռնարկատիրություն: Դիմումը մերժվում է անհասկանալի պատճառներով: Թեժ գիծը պատասխանեց՝ «երևի միկրո է, դրա համար է մերժվում»:

  2. Ալլա
    Ալլա

    Նախ ես ուզում եմ մի ճշտում կատարել, հանրային սննդի գործունեությունը չի կարող գործել միկրոյի դաշտում։ Իսկ որպեսզի իմանաք՝ արդյոք Դուք կարող եք հանդիսանալ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսաներորդ միջոցառման շահառու, Դուք պետք է մուտք գործեք https://dimum.ssa.am/ կայք, մուտքագրեք Ձեր ԱՁ ՀՎՀՀ-ն, այնտեղ կտա տեղեկություն՝ Դուք հանդիսանում եք շահառու, թե ոչ։

Մեկնաբանել

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով

Աջակցություն կայքին idram ID 796528160