«

»

Июл 23 2020

Ինչպե՞ս է հաշվարկվում հերթափոխային գրաֆիկով աշխատող աշխատողների պարապուրդը

Hermine.

Բարև բոլորին, խնդրում եմ ասեք` ինչպե՞ս է հաշվարկվում հերթափոխային գրաֆիկով աշխատող աշխատողների պարապուրդը:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

3 մեկնաբանություն

  1. Ալլա
    Ալլա

    Աշխատողին պարապուրդի յուրաքանչյուր ժամվա համար վճարվում է մինչև պարապուրդը նրա միջին ժամային աշխատավարձի առնվազն երկու երրորդի չափով, սակայն ոչ պակաս, քան օրենսդրությամբ սահմանված նվազագույն ժամային դրույքաչափը: Վերցնում եք հերթափոխային գրաֆիկը և ըստ հերթափոխային գրաֆիկի վճարում եք երկու երրորդի չափով։

  2. Nerses
    Nerses

    Վճարվում է ըստ ԱՕ-ի 186-րդ հոդվածի համաձայն 1. Եթե ոչ աշխատողի մեղքով պարապուրդի ժամանակ աշխատողին չի առաջարկվում նրա մասնագիտությանը, որակավորմանը համապատասխանող այլ աշխատանք, որը նա կարող էր կատարել առանց իր առողջությանը վնաս պատճառելու, ապա աշխատողին պարապուրդի յուրաքանչյուր ժամվա համար վճարվում է մինչև պարապուրդը նրա միջին ժամային աշխատավարձի առնվազն երկու երրորդի չափով, սակայն ոչ պակաս, քան օրենսդրությամբ սահմանված նվազագույն ժամային դրույքաչափը:

  3. Karine
    Karine

    Ոչ աշխատողի մեղքով պարապուրդի համար վճարվում է նրա մինչև պարապուրդը միջին ժամային աշխատավարձի առնվազն երկու երրորդի չափով, սակայն ոչ պակաս, քան նվազագույն դրույքաչափը։

Մեկնաբանել

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով

Աջակցություն կայքին idram ID 796528160