Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ներմուծման համար

Բարև Ձեզ: Մենք գնել ենք գյուղատնտեսական ագրեգատ ֆիզ. անձից, Հայաստան ներմուծելու համար ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Avatar
Author: Arthur Stepanyan

8 thoughts on “Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ներմուծման համար

    1. Բարև Ձեզ, ՍՊԸ-ն Ռուսաստանում ֆիզ. անձից գնել է գյուղ. տնտեսության համար նախատեսված ագրեգատ, Հայաստան ներմուծելու համար ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ:

      0
      1. Ներկայացնելու եք ձեռք բերման և բեռնափոխադրման փաստաթղթերը։ Քանի որ ԵԱՏՄ-ից ձեռք բերել մաքսային վճարումներ չունեք անելու։

        0
          1. Որպես ՍՊԸ ներմուծելու դեպքում ԱԱՀ չեք վճարի, սակայն մաքսային պետ. տուրք կվճարեք, պետք է ֆակտուրա, տրանսպորտային բեռնագիր, գնման պայմանագիրը, ներմուծման հայտարարագիր, նաև պետք է ներկայացնեք ու վիճ. ձևը:

            0
  1. Ներմուծման համար անհրաժեշտ է առք ու վաճառքի պայմանագիր, և փոխադրող ֆիրմայի տեղափոխման ծախսերը արտացոլող փաստաթղթերը։

    0
  2. Բարև Ձեզ։ Կարծում եմ՝ նաև պետք է մինչև ներմուծմանը հաջորդող ամսվա 10 հանձնել մաքսային վիճակագրական հաշվետվություն, իսկ մինչև հաջորդող ամսվա 20-ը՝ ներմուծման մաքսային հայտարագիր և հայտարարություն էլեկտրոնային հաշվետվությունների ԵՏՄ դարանի միջոցով։ Եվ կարծում եմ, որ կառաջանա ԱԱՀ պարտավորություն՝ հարկման բազայի 20 տոկոսի չափով։

    0
  3. Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող ապրանքների և տրանսպորտային միջոցների նկատմամբ մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են`
    ա)մաքսային հայտարարագիրը, Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նաև մաքսային արժեքի մանրամասնությունների հայտարարագրի ՄՀ 1 ձևը,
    բ)ապրանքի ձեռքբերման հաշիվ-ապրանքագիրը կամ պայմանագիրը, կամ ինտերնետի միջոցով իրականացված վճարման հարցումը հավաստող փաստաթուղթը, կամ ինտերնետի միջոցով իրականացված վճարման հարցումը հավաստող փաստաթուղթը, կամ դրան փոխարինող համապատասխան այլ փաստաթուղթ,
    գ)ապրանքի տեղափոխումը հիմնավորող փաստաթուղթը (ապրանքատրանսպորտային բեռնագիր):

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *