«

»

Июл 24 2020

Ի՞նչ ժամանակահատվածում կարելի է բողոքարկել ազատման որոշումը

Մարինա.

Բարև Ձեզ: Ուզում եմ ճշտել, եթե գործատուն աշխատողին ազատում է աշխատանքից, մեկնաբանելով, որ հաստիքի անվանափոխություն է տեղի ունենալու և դրանից հետո ուրիշի է ընդունում աշխատանքի: Ազատված անձը որքա՞ն ժամանակում կարող է բողոքարկել և արդյո՞ք կվերականգնի իր աշխատանքը։ Կանխավ շնորհակալություն:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

6 մեկնաբանություն

Перейти полю для комментария

  1. Ալլա
    Ալլա

    ԱՕ Հոդված 265.Աշխատանքային պայմանագրի վերաբերյալ վեճերը
    1. Աշխատանքի պայմանների փոփոխման, գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու կամ աշխատանքային պայմանագիրը լուծելու հետ համաձայն չլինելու դեպքում աշխատողը համապատասխան անհատական իրավական ակտը (փաստաթուղթը) ստանալու օրվանից հետո` երկու ամսվա ընթացքում, իրավունք ունի դիմելու դատարան: Եթե պարզվում է, որ աշխատանքի պայմանները փոփոխվել են, աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվել է առանց օրինական հիմքերի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումով, ապա աշխատողի խախտված իրավունքները վերականգնվում են: Այդ դեպքում աշխատողի օգտին գործատուից գանձվում է միջին աշխատավարձը` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, կամ աշխատավարձի տարբերությունը այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում աշխատողը կատարում էր նվազ վարձատրվող աշխատանք: Միջին աշխատավարձը հաշվարկվում է աշխատողի միջին օրական աշխատավարձի չափը համապատասխան օրերի քանակով բազմապատկելու միջոցով:
    2. Տնտեսական, տեխնոլոգիական, կազմակերպչական պատճառներով կամ գործատուի և աշխատողի հետագա աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինության դեպքում դատարանը կարող է աշխատողին չվերականգնել իր նախկին աշխատանքում` պարտավորեցնելով գործատուին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարել հատուցում` միջին աշխատավարձի չափով, մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը, և աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում` ոչ պակաս, քան միջին աշխատավարձի, բայց ոչ ավելի, քան միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով: Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից աշխատանքային պայմանագիրը համարվում է լուծված:

  2. Аватар
    Գևորգ Գրիգորյան

    Գործատուն որպես կանոն կատարել է խախտում, քանի որ նախքան ազատելը Ձեզ պետք է առաջարկեր այլ աշխատանք: Հրաժարվելու դեպքում նոր ազատել: Իսկ նոր հաստիքի դեպքում, եթե համապատասխանում է գործառույթները, ապա Դուք իրավունք ունեք բողոքարկել հրամանը /ազատումը/ դատարանում: Միևնույն ժամանակ Ձեզ պետք է վճարեին արձակման նպաստ:

  3. Nerses
    Nerses

    Գործատուն կարող է միակողմանի լուծել պայմանագիրը
    2) արտադրության ծավալների և (կամ) տնտեսական և (կամ) տեխնոլոգիական և (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման և (կամ) արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված` աշխատողների քանակի և (կամ) հաստիքների կրճատման դեպքում:
    3) աշխատողի` զբաղեցրած պաշտոնին կամ կատարած աշխատանքին չհամապատասխանելու դեպքում:
    Գործատուն պարտավոր է վճարել արձակման նպաստ և կատարել վերջնահաշվարկ:
    Իսկ վեճերը կարգավորվում են ԱՕ-ի 265-րդ հոդվածով:

  4. Anushik
    Anushik

    Աշխատանքի պայմանների փոփոխման, գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու կամ աշխատանքային պայմանագիրը լուծելու հետ համաձայն չլինելու դեպքում աշխատողը համապատասխան անհատական իրավական ակտը (փաստաթուղթը) ստանալու օրվանից հետո` ԵՐԿՈՒ ԱՄՍՎԱ ընթացքում, իրավունք ունի դիմելու դատարան: Եթե պարզվում է, որ աշխատանքի պայմանները փոփոխվել են, աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվել է առանց օրինական հիմքերի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումով, ապա աշխատողի խախտված իրավունքները վերականգնվում են:

  5. Տիգրան
    Տիգրան

    Եթե մասնավոր հատվածի մասին է խոսքը, ապա պետք է դիմեք ընդհանուր իրավասության դատարան, եթե հանրային ծառայության ոլորտն է, ապա վարչական դատարան:

  6. karine
    karine

    Աշխատանքային պայմանագրի վերաբերյալ վեճերը կարգավորվում են ՀՀ ԱՕ
    Հոդված 265.
    Աշխատանքի պայմանների փոփոխման, գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու կամ աշխատանքային պայմանագիրը լուծելու հետ համաձայն չլինելու դեպքում աշխատողը համապատասխան անհատական իրավական ակտը (փաստաթուղթը) ստանալու օրվանից հետո` երկու ամսվա ընթացքում, իրավունք ունի դիմելու դատարան: Եթե պարզվում է, որ աշխատանքային պայմանագիրը լուծվել է առանց օրինական հիմքերի, ապա աշխատողի խախտված իրավունքները վերականգնվում են: Տնտեսական, տեխնոլոգիական, կազմակերպչական պատճառներով կամ գործատուի և աշխատողի հետագա աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինության դեպքում դատարանը կարող է աշխատողին չվերականգնել իր նախկին աշխատանքում` պարտավորեցնելով գործատուին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարել հատուցում` միջին աշխատավարձի չափով, մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը։

Մեկնաբանել

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով

Աջակցություն կայքին idram ID 796528160