«

»

Июл 28 2020

Ինչպե՞ս ներկայացնել աշխատանքի ազատման հայտը

Karinka.

Բարև Ձեզ: Կօգնեք՝ ինչպե՞ս աշխատանքի ազատման հայտ ներկայացնեմ հարկային, գիտեմ, որ պետք է լրացնել 79 ձևը, բայց չի ընդունում գրանցման, սխալ է տալիս:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

6 մեկնաբանություն

Перейти полю для комментария

  1. Аватар
    Արփինե Ղարաքեշիշյան

    Մտեք աշխատողներ բաժին, տվեք խմբագրել և նշեք աշխատանքի ավարտը և ուղարկեք:

  2. Mane M
    Mane M

    Հայտը պետք է ներկայացնեք ոչ ուշ, քան հանգամանքն առաջանալու օրվան հաջորդող երրորդ աշխատանքային օրը, եթե ժամկետը պահպանում եք՝ կարող է անձնագրային տվյալի սխալ լինել, ներքևում հաղորդագրություն պետք է հայտնվի, որ հանձնեք սխալներով և գրանցեք:

  3. Իննա
    Իննա

    Հաշվետվությեւնների ներկայացման առցանց համակարգում “Աշխատակցի տվյալներ” բաժնում պետք է նշել աշխատանքային հարաբերությունների ավարտի ամսաթիվը, բայց ոչ ուշ քան ազատման ամսաթվի հաջորդող 3-րդ օրը։

  4. Anushik
    Anushik

    Ի՞նչ սխալի մասին է խոսքը, օրինակ՝ կարող է անձնագրի վավերականության ժամկետն է անցել:

  5. Nerses
    Nerses

    Մեկ անգամ ևս նայեք և ուշադրություն դարձրեք ավարտ դաշտի վրա:

  6. Karine
    Karine

    Հաշվետվության 79 ձևը պետք է լրացնեք աշխատանքի ընդունելուց։ Ազատման ժամանակ պետք է մտնեք աշխատողներ բաժինը, տվյալ աշխաատակցի անվան դիմաց տաք խմբագրել, նշեք ազատման ամսաթիվը և հանձնեք։ Հաշվի առեք, որ ազատման օրվանից եռօրյա ժամկետում պետք է հանձնեք։

Մեկնաբանել

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով

Աջակցություն կայքին idram ID 796528160