Կոսմետիկայի ներմուծում երրորդ երկրից

Մարինե Կիրակոսյան.

Բարև Ձեզ: Երրորդ պետությունից կոսմետիկա ներմուծելու դեպքում ինչպե՞ս է իրականացվում մաքսազերծումը, ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնեմ մաքսային և հարկային մարմիններ, ի՞նչ պարտադիր ինֆորմացիա դրանք պետք է պարունակեն ներմուծվող ապրանքի վերաբերյալ։ Վաճառողը MSDS / Material safety data sheet/Паспорт безопасности химической продукции/ չի կարող տալ, քանի որ ինքը չի հանդիսանում արտադրողը/։
Շնորհակալություն:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 մեկնաբանություն
Alla
Alla
5 տարի առաջ

Պետք է ներկայացնեք ձեռք բերման և բեռնափոխադրողի կողմից ներկայացված հաշիվները, չմոռանաք, որ Ձեր ապրանքը պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանք կարող է հանդիսանալ, եթե պետք է նաև սերտիֆիկատները։ Քանի որ երրորդ երկրներից է ներմուծումը, փաստաթղթերը ներկայացվելու են մաքսային մարմիններ։

Մարինե
Մարինե
5 տարի առաջ

Հարգելի Ալլա, եթե հնարավո՞ր է՝ Ձեզ հետ կապվելու համար կոնտակտային տվյալ գրեք։

Տիգրան
Տիգրան
5 տարի առաջ

Առաջինը՝ ինչպես էլ կատարեք փոխադրումը ինվոյսը, ապրանքի ֆակտուրան ու տրանսպորտային բեռնագիրը, որակի սերտիֆիկատը պետք են: Եթե վաճառողը չի կարող տրամադրել արտադրողի սերտիֆիկատը, ապա այդ գործը մնալու է Ձեր վրա, ու թող նմուշները ուղարկի, Դուք էլ տանեք այստեղ սերտիֆիկացման: Այդ մասին գրեք իրենց, կամ թող արտադրողից վերցնի սերտիֆիկատը ու համոզվեք, որ դա օրիգինալն է: Իսկ մյուս կողմից Ձեզ որքանո՞վ է ձեռնտու ապրանք ձեռք բերել ու վաճառել ոչ թե արտադրողից, այլ միջնորդից: Իմացեք, որ կոսմետիկան դրոշմապիտակավորման ենթակա ապրանք է, որը պետք է ստանալ ՊԵԿ-ից:

Մարինե
Մարինե
5 տարի առաջ

Տիգրան ջան, խնդրում եմ կոնտակտային տվյալ գրել Ձեզ հետ կապվելու համար /marinekirakosyan29 շնիկ gmail.com սա իմ մեյլն է/:

Karine
Karine
5 տարի առաջ

Ցանկացած երկրից ապրանք ներմուծելու համար պարտադիր պետք է ունենաք գնված ապրանքի ինվոյսը, հաշիվ ապրանքագիրը և բեռնափոխադրող կազմակերպության հաշիվը։ Իսկ սերտիֆիկատը պարտադիր է և յուրաքանչյուր դիստրիբյուտոր կազմակերպություն պետք է տրամադրի։