Վերջնահաշվարկ

Մերի.

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցով. աշխատողս իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից, աշխատանքի ընդունվել է 09.06.2020թ. և ազատվել 04.08.2020թ.: Հունիս ամսվա աշխատավարձը եղել է 67 682 դրամ, հուլիս ամսվա աշխատավարձը՝ 92 618, օգոստոս ամսվա աշխատավարձը՝ 7 124 դրամ: Աշխատում ենք 6 օրյա գրաֆիկով: Քանի՞ օրվա վերջնահաշվարկ է վճարվելու:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Այլ գումարներ չի հասնում, ինչ կա դա է:

Nerses

Այո, գումար չեք վճարելու:

Ալլա

Աշխատողի միջին ամսական աշխատավարձի չափը որոշվում է այդպիսի պահանջ առաջանալու ամսվան նախորդող վերջին տասներկու ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ` հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ և այլն) ընդհանուր գումարը տասներկուսի բաժանելու միջոցով: Եթե տասներկու ամիսները չեն ձևավորվում կամ միջին ամսական աշխատավարձը հաշվարկելու պահանջն առաջացել է մինչև աշխատողի առաջին աշխատանքային տարին լրանալը, ապա աշխատողի միջին աշխատավարձի չափը հաշվարկվում է` տվյալ ժամանակահատվածում մյուս բոլոր ամիսների ընթացքում աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (բացառությամբ պարգևատրման գումարների) ընդհանուր գումարն այդ ամիսների թվի վրա բաժանելու միջոցով։ Այն դեպքում, եթե սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական կամ միջին ժամային աշխատավարձերը համապատասխանաբար ցածր են տվյալ պահին գործող նվազագույն ամսական աշխատավարձից կամ ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափից, ապա միջին ամսական կամ միջին ժամային աշխատավարձերի փոխարեն համապատասխանաբար հիմք է ընդունվում տվյալ պահին գործող նվազագույն ամսական աշխատավարձը կամ ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը: Վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում միջին օրական աշխատավարձի չափը որոշվում է` միջին ամսական աշխատավարձը բաժանելով 25-ի։
Ձեր դեպքում կարելի է ասել, որ աշխատակիցը աշխատել է մոտավորապես 2 ամիս, իրեն հասնում է 4 օրվա վերջնահաշվարկ, քանի որ 12 ամսվա համար հասնում է 24 աշխատանքային օր։ (67 682 + 92 618 + 7 124) / 2 / 25 * 4 = 92 618 / 25 * 4 = 14 820 դրամ

Աննա

Եթե անգամ կա մեկ լիարժեք աշխատած ամիս, ապա պետք է կատարել վերջնահաշվարկ:

Մարիաննա

Իհարկե պետք է աշխատողի հետ կատարել վերջնահաշվարկ, քանի որ այդ աշխատած երկու ամսվա ընթացքում աշխատողը արդեն կուտակել է 4 օր արձակուրդ (2 օր մեկ ամսվա համար 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում): Վերցնում եք 92 620, քանի որ միջինը ցածր է նվազագույնից, և հաշվում եք Ալլայի նշած ձևով:

Anushik

Հաշվարկվում է 4 օրվա վերջնահաշվարկ (67 682 + 92 618) / 2 = 80 150 դրամ
Այն դեպքում, եթե սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական կամ միջին ժամային աշխատավարձերը համապատասխանաբար ցածր են տվյալ պահին գործող նվազագույն ամսական աշխատավարձից կամ ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափից, ապա միջին ամսական կամ միջին ժամային աշխատավարձերի փոխարեն համապատասխանաբար հիմք է ընդունվում տվյալ պահին գործող նվազագույն ամսական աշխատավարձը կամ ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը:
92 618 / 25 * 4 = 14 818 դրամ