Որպես հաշվապահ աշխատելու համար

Արտյոմ․

Բարև Ձեզ։
Որպես հաշվապահ աշխատելու համար որևէ որակավորում անհարժե՞շտ է։ Եթե այո, ի՞նչ է պետք որակավորումը ստանալու համար։

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Որպես հաշվապահ աշխատելու համար

  1. Այո, որակավորում անհարժեշտ է, որի համար պետք է մասնագիտական կրթությունը սովորել ու շարունակական կարգով սովորել:

    0
  2. Այո, իհարկե անհրաժեշտ է: Հաշվապահությունը մասնագիտություն է, որի համար պետք է սովորել, վերապատրաստվել և անհրաժեշտ է որակավորում:

    0
  3. Հանրային հետաքրքրություն ներկայացնող կազմակերպությունում, խոշոր կազմակերպությունում և միջին կազմակերպությունում գլխավոր հաշվապահ կարող են աշխատել միայն փորձագետ հաշվապահները և աուդիտորները:
    Փորձագետ հաշվապահ՝ մասնագիտացված կառույցի անդամ հանդիսացող ֆիզիկական անձ, որն ունի փորձագետ հաշվապահի որակավորում:
    Որակավորումը տալիս է մասնագիտացված կառույցը: Որակավորումը տրվում է այն դիմողին, որը միաժամանակ՝
    1) հանձնել է որակավորման քննությունները.
    2) որակավորումն ստանալու համար դիմում ներկայացնելու պահին ունի բարձրագույն կրթություն.
    3) որակավորումն ստանալու համար դիմում ներկայացնելու պահին ունի հաշվապահական հաշվառման վարման և ֆինանսական հաշվետվությունների պատրաստման և (կամ) աուդիտորական գործունեության իրականացման հետ կապված երեք տարվա աշխատանքային փորձ:
    Փորձագետ հաշվապահը պարտավոր է, որակավորում ստանալու տարվան հաջորդող տարվանից սկսած, անցնել շարունակական մասնագիտական զարգացում: Շարունակական մասնագիտական զարգացման տևողությունը յուրաքանչյուր օրացուցային տարվա համար չպետք է պակաս լինի 20 ժամից, իսկ յուրաքանչյուր երկու հաջորդական տարիների համար՝ 80 ժամից:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *