Նույնականացման քարտի հետ կապված

Լիաննա.

Բարև Ձեզ: Եթե որպես հաշվապահ գրանցվել եմ նույնականացման քարտով, բայց մի քանի օր հետո նույնականացման քարտը փոխել եմ, այժմ որպես լիազոր taxservice կայքում գրանցվելիս նշվում է, որ փաստաթղթի տվյալները սխալ են: Պետք է սպասեմ նոր նույնականացման քարտի տվյալներով լրացնե՞մ, թե՞ այլ խնդիր կա: Շնորհակալություն:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 մեկնաբանություն
Nerses
Nerses
5 տարի առաջ

Եթե փոփոխություն է կատարվել նույնականացման քարտի տվյալներում, ապա նոր քարտի տվյալներով փորձեք:

Գայանե
Գայանե
5 տարի առաջ

Ճիշտ կլինի սպասեք նոր նույնականացման քարտ ստանալուն։

Tigran
Tigran
5 տարի առաջ

Այո, սպասեք նոր նույնականացման քարտի տվյալներով լրացրեք, սակայն չմոռանաք պասիվացնել նախորդ լիազորին:

Իննա
Իննա
5 տարի առաջ

Այո, անձնագրային տվյալները պետք է փոխել լիազորի և նախորդ լիազորի տվյալներն ապաակտիվացնել:

karine
karine
5 տարի առաջ

Նույնականացման քարտը փոխելուց հետո թարմացրեք տվյալները ՊԵԿ կայքի Ձեր էջում և կկարողանաք մուտք գործել։