«

»

Nov 01 2010

Ծառայողական մեքենան կատարել է համապատասխան վազք

Բարև Ձեզ:

Հարգելի հաշվապահներ,

Ծառայողական մեքենան կատարել է համապատասխան վազք, և անվադողերը ենթակա են փոփոխման: Դրա համար հատուկ հանձնաժողովի կողմից կազմվել է թերության ակտ: Բոլորս էլ գիտենք, որ յուրաքանչյուր անվադող ունի իր գործարանային համարը: Հարցս հետևյալն է.
նոր անվադողերի փոփոխման ժամանակ կատարողական ակտում պարտադի՞ր է նշել հին և նոր անվադողերի համարները և ինչու՞:
Շնորհակալություն:

Facebook մեկնաբանություններ

1 մեկնաբանություն

  1. Avatar
    Կարեն

    Իմ կարծիքով գոնե այն պատճառով, որ անվադողերը փոխելու փաստը ինչ-որ կերպ երևա, այսինքնˋ այսինչ համարի անվադողը փոփոխվել է սրանով, այլապես շատ էլ որ հաշիվ-ապրանքագիր լինի կամ այլ ձեռքբերման փաստաթուղթ, ինչպե՞ս եք ապացուցելու, որ նոր անվադողեր են մեքենայի վրա:

     

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *

Loading...