Եթե կորել է աշխատանքային գրքույկը

Մարգարիտա.

Բարև Ձեզ, խնդրում եմ օգնել:
Վերջին գործատուն կորցրել է իմ աշխատանքային գրքույկը, իսկ նախորդ ընկերությունը, որտեղ ես աշխատել եմ մինչ այսօր, այլևս գոյություն չունի, և ես չունեմ ոչ մի ինֆորմացիա նրանց վերաբերյալ, չգիտեմ, ինչպես պետք է վերականգնեմ այդ տարիների աշխատանքային ստաժը: Բայց ունեմ հին աշխատանքային գրքույկի պատճեˋ 1 օրինակ: Ցավալի կլինի, եթե այդ տարիների աշխատանքն այդպես էլ վերականգնել չլինի, հնարավո՞ր է օգնել:
Հարգանքով,
Մարգարիտա:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Albert

Բարև Ձեզ, Մարգարիտա։ ժողովրդական լեզվով ասած, մի քիչ ջանջալ գործա վերականգնելը, բայց, այնուամենայնիվ, հնարավոր։ Ձեր աշխատանքային ստաժի տվյալները պահպանվում են Սոցիալական ապահովության պետական ծառայության միասնական տվյալների բազայում և, իհարկե, նաև, պետական արխիվում, անկախ նրանից, գոյություն ունեն տվյալ պահին այդ կազմակերպությունները, որոնցում Դուք աշխատելեք, թե ոչ։ Հետևաբար, Ձեզ մնում է ճշտել տվյալ խնդրի լուծման համար ծագող բյուրոկրատական քայլերի հերթականությունը և, այնուհետև, վերականգնել Ձեր ստաժի մասին տեղեկությունները։

Մարգարիտա

Հարգելի Ալբերտ, շնորհակալություն պատասխանի համար:

Լուսինե

Հարգելի հաշվապահներ, կարո՞ղ եք օգնել, ես աշխատում եմ X կազմակերպությունում, որտեղ նմանատիպ խնդիր է ծագել, նախորդ հաշվապան կորցրել է աշխատողների աշխատանքային գրքույկները, հիմա ես ի՞նչ պետք է անեմ, որ վերականգնեմ: Միայն ունեմ 16 հունվարի 2006թ. N 876-Ն-ը, բայց արդյո՞ք այն դեռ ուժի մեջ է: Իսկ եթե կա այլ տարբերակ, խնդրում եմ գրեք: Նախապես շնորհակալություն: