Դրամարկղի գրքի էջերը ամիսներ առաջ վերջացել են

Ռ. Գալոյան.

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք: Ի՞նչ կարող եմ անել, եթե դրամարկղի գրքի էջերը ամիսներ առաջ վերջացել են, իսկ նորը չունեմ: Արդյո՞ք կարող եմ նորը գրանցել և բաց թողածը լրացնել: Կանխավ շնորհակալություն:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 մեկնաբանություն
Ալլա
Ալլա
4 տարի առաջ

Նորը գրանցեք և լրացրեք գրանցման օրվանից, ստուգման ժամանակ, երբ կպարզվի բաց թողնված գրանցումները կվճարեք տուգանք 50000 դրամի չափով։
Նայեք ՀՀ Կառավարության 5 հոկտեմբերի 2017 թվականի N 1260-Ն ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ, ԴՐԱՆՑ ՓԱՍՏԱԹՂԹԱՎՈՐՄԱՆ, ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ԳՐՔԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ԳՐՔԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՌՀԱՇԻՎ ՏՐՎԱԾ ԿԱՆԽԻԿ ԴՐԱՄՈՎ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ո Ր Ո ՇՄԱՆ 35-րդ կետը։

Արմինե
Արմինե
4 տարի առաջ

Խնդիր չկա, նորը վերձրեք և կատարեք ձեր գրանցումները:

Tigran
Tigran
4 տարի առաջ

Նոր գիրք վերցրեք, գրանցեք ու լրացրեք:

Էմիլի
Էմիլի
4 տարի առաջ

Երբ վերջացել էր նորը պետք է վերցներիք: Խնդիր չկա, հիմա նոր գիրք վերցրեք ու լրացրեք: Բայց ըստ նոր օրենքի, եթե այն պարզվի պետք է վճարեք տուգանք:

Karine
Karine
4 տարի առաջ

Նման դեպքի համար տուգանք է նախատեսված։ Վերցրեք նոր դրամարկղի գիրք և շարունակեք լրացնել։