27/10/2026
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 մեկնաբանություն
Ալլա
Ալլա
5 տարի առաջ

Համաձայն ՀՕ Հոդված 393.Ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների տրամադրման կարգը
Ներմուծվող ապրանքների դրոշմավորման համար նախատեսված ակցիզային դրոշմանիշերն ստացվում են մինչև այդ ապրանքների Հայաստանի Հանրապետություն ներմուծումը։
 Ակցիզային դրոշմանիշերը և (կամ) դրոշմապիտակները տրամադրվում են էլեկտրոնային եղանակով ներկայացված հայտի և հայտի ներկայացման օրվա դրությամբ նախկինում ստացված ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների օգտագործման մասին հաշվետվության հիման վրա, հայտ ներկայացրած կազմակերպության լիազորած ֆիզիկական անձին (անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ անհատ ձեռնարկատիրոջը կամ նրա կողմից լիազորված ֆիզիկական անձին) հայտը ներկայացնելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում:
Սահմանված հայտի և հաշվետվության ձևերը և լրացման կարգերը սահմանում է հարկային մարմինը:

Սյուզաննա
Սյուզաննա
5 տարի առաջ
Ի պատասխան  Ալլա

Շնորհակալ եմ պատասխանի համար, հարգելի Ալլա։
Կներեք, ճիշտ հասկացա` պետք է մինչև ներմուծումն անպայման արդեն ունենալ դրոշմապիտակները։

Tigran
Tigran
5 տարի առաջ

Երբ ապրանքը կհատի ՀՀ սահմանը, ձեռքբերման հայտը կարող եք ներկայացնել:

Սյուզաննա
Սյուզաննա
5 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Շնորհակալ եմ։

Արա
Արա
5 տարի առաջ

Դրոշմապիտակի ձեռք բերման ժամկետներ չկան, այն պիտի ձեռք բերվի միայն նախքան վաճառքը սկսելը։