Աշխատանք համատեղությամբ

Ալլա.

Բարև ձեզ։ Կարո՞ղ է մանկապարտեզի երաժշտության դաստիարակը՝ 0.75 դրույթով աշխատող, համատեղության կարգով շաբաթը 3օր աշխատել մասնավոր մանկապարտեզում։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 մեկնաբանություն
Tigran
Tigran
4 տարի առաջ

Այո, իհարկե, ժամային գրաֆիկները պետք է չհամընկնեն։

Nerses
Nerses
4 տարի առաջ

Կարող է, կարևորը շաբաթական առավելագույն աշխատաժամանակը հաշվի առեք։

Ալլա
Ալլա
4 տարի առաջ

ԱՕ Հոդված 139.Աշխատաժամանակի տևողությունը
1. Աշխատաժամանակի նորմալ տևողությունը չի կարող անցնել շաբաթական 40 ժամից:
2. Ամենօրյա աշխատաժամանակի տևողությունը չի կարող անցնել ութ աշխատանքային ժամից։
5. Տարբեր գործատուների կամ նույն գործատուի մոտ երկու և ավելի աշխատանքային պայմանագրերով աշխատողի ամենօրյա աշխատաժամանակի տևողությունը (ներառյալ` հանգստի և սնվելու համար ընդմիջումները) չի կարող անցնել օրական 12 ժամից:

Հերմինե
Հերմինե
4 տարի առաջ

այո

Աննա
Աննա
4 տարի առաջ

Այո, կարող է, երաժշտության դաստիարակը մեկ դրույքի դեպքում աշխատում է
շաբաթական 24 ժամ, այսինքն՝ օրը 5 ժամ։

Karine։
Karine։
4 տարի առաջ

Այո, կարող եք աշխատել համատեղությամբ, հաշվի առեք, որ օրական 12 ժամը չգերազանցեք։