Եթե աշխատողը գրում է ազատման դիմում

Ella.

Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին։
Եթե աշխատողը գրում է ազատման դիմում և հիմումի մեջ նշում է, որ խնդրում է ազատել ամսի 20–ից, նախորդ օրը՝ 19–ը, համարվու՞մ է որպես վերջին աշխատանքային օր այդ աշխատողի համար։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 մեկնաբանություն
Արծրուն
Արծրուն
15 տարի առաջ

Ողջույն Էլլա, հարգելի կոլեգա, աշխատողը գրում է դիմում իրեն աշխատանքից ազատելու կապակցությամբ, իսկ ղեկավարը որոշում է` երբվանից: Աշխատողը չի կարող օր նշանակել: Տրվում է հրաման` աշխատանքից ազատելու նպատակով, և նշվում է օր, հենց այդ օրը վերջին օրն է: Հույսով եմ, Ձեր հարցին պատասխանեցի:

Ella
Ella
15 տարի առաջ

Անչափ շնորհակալություն

Gayan
Gayan
15 տարի առաջ

Ողջույն, աշխատողը կարող է գրել դիմումի մեջ իրեն նախընտրելի ազատման օրը և նշանակել օր կողմերի համաձայնությամբ չլուծվելու դեպքում նշված օրը ,ազատման օր կհամարվի դիմումը գրելուց երեսուն օր հետո, իսկ հրամանի մեջ նշված ազատման օրը որպես կանոն այլևս աշխատանքային չի համարվում ,եթե կողմերը կոնկրետ ժամ չեն նշում: