Վճարումը կհամարվի՞ անկանխիկ

Նարեկ․

Բարև Ձեզ։ Եթե դիմացի կողմին կանխիկ գումար ենք տալիս, ով մեր անունից գումարը մուտք է անում իրենց բանկային հաշիվ, դա մեր կողմից կհամարվի՞ անկանխիկ վճարում։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 մեկնաբանություն
Տաթև
Տաթև
3 տարի առաջ

Բնականաբար ոչ

Tigran
Tigran
3 տարի առաջ

Ոչ, դա չի համարվի անկանխիկ վճարում։

Nara
Nara
3 տարի առաջ

Իսկ ինչպե՞ս եք մեկնաբանում այս կետը.

1)  անկանխիկ ձևով գործառնություն (վճարում)`  կանխիկ կամ անկանխիկ եղանակով նախաձեռնած վճարում, որն ուղղված է (փոխանցվում է) շահառուի (վճար ստացողի) բանկային հաշվին, կամ անկանխիկ եղանակով նախաձեռնած վճարում, որն ուղղված է (փոխանցվում է) շահառուի (վճար ստացողի) էլեկտրոնային փողի հաշվին: Ընդ որում, անկանխիկ եղանակով նախաձեռնած վճարում է համարվում նախաձեռնողի բանկային կամ էլեկտրոնային փողի հաշվից կատարված վճարումը (փոխանցումը)։