Ազատման հոդված

Աննա.

Բարև Ձեզ։ Եթե աշխատակիցը ծանուցել է գործատուին ազատման մասին, իսկ գործատուն չի ընդունում ազատման ծանուցումը։ Աշխատակիցը նշված օրը ասում է՝ չի ներկայանալու աշխատանքի, այս դեպքում ո՞ր հիմքով պետք է իրեն ազատել` 113 հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձա՞յն։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 մեկնաբանություն
Knarik
Knarik
3 տարի առաջ

Ինչ է նշանակում  չի ընդունում ազատման ծանուցումը,աշխատակիցը պետք է գրանցել և մակագրել տա իր դիմումը, և իր նշած օրից չգա աշխատանքի:Իսկ գործատուն պարտավոր է ընդունել և ընթացք տա դիմումին/ եթ իհարկե աշխատանքային պայմանագրով ներքին պարտք ու պահանջ չի առաջադրված/:

Անյա
Անյա
3 տարի առաջ
Ի պատասխան  Knarik

Աշխատակիցը տեղեկացրել է և 30 օր չի ուզում աշխատել նոր ազատվել։ Ավելի շուտ է ցանկանում ազատվել։ Որպես 110 հոդվածի հիմք գործատուն չի ընդունում ազատման ծանուցումը, ասում է 30 օր պետք է աշխատես նոր ազատվես։ Ազատման ո՞ր հիմքն է այստեղ կիրառելի։

Մալվինա
Մալվինա
1 տարի առաջ
Ի պատասխան  Knarik

Բարև ձեզ, խնդրում եմ ասեք, եթե աշխատողը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել 31.09 վերջնաժամկետը գործատուի պահանջով նշելով 31.10, սակայն այլևս չի կարող ներկայանալ աշխատանքի երեխաներին խնամող չունենալու պատճառով, իրավունք ունի գործատուն ազատել աշխատանքից բացակայություն ների հիման վրա։
Կանխավ շնորհակալություն

Tigran
Tigran
3 տարի առաջ

հ,112 2,Աշխատողն իրավունք ունի լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը` այդ մասին առնվազն հինգ օր առաջ գրավոր ձևով ծանուցելով գործատուին, եթե աշխատանքային պայմանագրի լուծումը կապված է իր կատարած աշխատանքը խոչընդոտող հիվանդության կամ աշխատանքային խեղման հետ, կամ կոլեկտիվ պայմանագրով նախատեսված այլ հարգելի պատճառներ կան, կամ եթե գործատուն չի կատարում աշխատանքային պայմանագրով սահմանված պարտականությունները, խախտում է օրենքը կամ կոլեկտիվ պայմանագիրը, ինչպես նաև սույն օրենսգրքով նախատեսված այլ դեպքերում:
եթե այս հնգօրյա ժամկետն էլ ընդունելի չէ գործատուի կողմից,ապա ազատեք այո 113 հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն

Անյա
Անյա
3 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Շատ շնորհակալ եմ պատասխանի համար