Դրոշմանիշային վճարը ո՞վ է վճարում

Շուշան․

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պարզաբանեք՝ ինչպե՞ս է հաշվարկվում և ո՞վ է վճարում (գործատուն թե՞ աշխատողը) դրոշմանիշային վճարը սոցվճար վճարող և նվազագույն 75 000 դրամ աշխատավարձ ստացողի համար։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 մեկնաբանություն
Գայանե
Գայանե
3 տարի առաջ

Նվազագույն աշխատավարձ ստացող աշխատողի համար դրոշմանիշային վճարը վճարում է գործատուն: Ներկայումս նվազագույն աշխատավարձը կազմում է 68 000 դրամ /առձեռն ստանալիք գումարը/:
Դրոշմանիշային վճար չեն վճարում այն անձինք, որոնք նույն գործատուի մոտ աշխատում են միայն մեկ աշխատանքային պայմանագրով, և տվյալ հաշվետու ժամանակաշրջանում ստացման ենթակա աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումները հարկերը և պարտադիր այլ վճարները (ներառյալ՝ դրոշմանիշային վճարը) նվազեցնելուց հետո չի գերազանցում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի չափը: Նշված անձանց փոխարեն դրոշմանիշային վճարները վճարվում են տվյալ անձանց աշխատավարձ վճարող գործատուի կողմից նրա միջոցների հաշվին:

Գայանե
Գայանե
3 տարի առաջ
Ի պատասխան  Գայանե

Կարդալ «ՀՀ ՕՐԵՆՔ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» Հոդված 11.Դրոշմանիշային վճար վճարողները, կետ 3

Tigran
Tigran
3 տարի առաջ

եթե պահումներով աշախատավարձն է 75000,ապա գործատուն պետք է վճարի, եթե զուտը,ապա դուք,

Լիլիթ
Լիլիթ
3 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Իսկ եթե կես դրույքով են աշխատում և 48000 աշխատավարձ ստանում,նորից գործատուն պետք է վճարի՞։
Շնորհակալություն