Մաքսային օրենսդրության հետ կապված

Արամ.

ՀՀ օրենքը ՀՀ մաքսային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, ընդունված է 2010 թվականի դեկտեմբերի 22-ին.
«Հայաստանի Հանրապետությունում մշտապես հաշվառված կամ մշտապես բնակվող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից ԱՏԳԱԱ 8702 և 8703 ծածկագրերին դասվող ապրանքների տեղափոխումը Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով թույլատրվում է մեկ տարվա ընթացքում միայն երկու անգամ` տասնհինգ օրը չգերազանցող ժամկետով:
8702 – ավտոմեքենաներ՝ նախատեսված 10 կամ ավելի մարդ, ներառյալ՝ վարորդը, տեղափոխելու համար,
8703-էլեկտրական շարժիչով ավտոմեքենաներ (տրոլեյբուսներ): Այս օրենքի փոփոխությունն ի՞նչ կապ ունի փոքր մարդատար մեքենաների հետ: Խնդրում եմ օգնեք…

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ադելինա

Իմ կարծիքով ոչ մի կապ չունի, քանի որ հստակ նշվում է, թե ինչ տեսակ մեքենաների համար է այն կիրառելի: Այստեղ խոսք անգամ չկա փոքր մարդատար մեքենաների մասին:

Unknown

Ես բավականին հետաքրքրվել եմ և պարզել, որ այդ կոդը ԱՊՀ կոդ է, որը տարածվում է նաև Հայաստանում:

Արթուր

8703 Автомобили легковые и прочие моторные транспортные средства, предназначенные главным образом для перевозки людей (кроме моторных транспортных средств товарной позиции 8702), включая грузопассажирские автомобили-фургоны и гоночные автомобили.