31/10/2026
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 մեկնաբանություն
Tigran
Tigran
2 տարի առաջ

այդ հոդվածի մնացած մասն էլ կարդացեք, որ համոզվեք այդ չափանիշներին առնչվում եք.

2. Փոխկապակցված համարվող ռեզիդենտ անձանց միջև իրականացված Գործարքը համարվում է վերահսկվող, եթե1) Գործարքի կողմերից մեկը, Օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, համարվում է ռոյալթի վճարող.
2) Գործարքի կողմերից մեկն օգտվում է Օրենսգրքով
շահութահարկի և (կամ) ռոյալթիի գծով սահմանված հարկային արտոնություններից:
3. Հարկ վճարողի և հարկման հատուկ ազատական համակարգեր ունեցող երկրում (աշխարհագրական տարածքում) գրանցված անձի միջև Գործարքը համարվում է վերահսկվողանկախ այդ հարկ վճարողի և այդ անձի միջև փոխկապակցվածության հանգամանքից:
4. Սույն գլխի կիրառման իմաստով
մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի և այդ ոչ ռեզիդենտ անձի միջև ծախսերի բաշխումը և Գործարքի իրականացումը համարվում են վերահսկվող:
5. Սույն գլխի կիրառության իմաստով՝ Օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 47-րդ կետի «դ-ժե» ենթակետերով սահմանված ֆինանսական գործարքների ու գործառնությունների կատարումը, ինչպես նաև բանկային և այլ հաշիվների բացման, վարման ու սպասարկման, այդ թվում՝ վճարահաշվարկային ծառայությունների մատուցումը համարվում են չվերահսկվող, եթե դրանք իրականացրել են բանկերը, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցները, վճարահաշվարկային և վարկային կազմակերպությունները:
6. Սույն հոդվածի դրույթների համաձայն՝ վերահսկվող համարվող գործարքների նկատմամբ սույն գլխով սահմանված տրանսֆերային գնագոյացման կարգավորումները կիրառվում են, եթե հարկ վճարողի՝ հարկային տարվա ընթացքում իրականացրած բոլոր վերահսկվող գործարքների հանրագումարը գերազանցում է 200 միլիոն դրամը (առանց ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և բնապահպանական հարկի):