Վարձակալության պայմանագրի կնքում

Հասմիկ․

Բարև Ձեզ, հարցս վերաբերվում է իրավաբանական անձ-իրավաբանական անձ միջև կնքվող վարձակալության պայմանագրին․

Արդյո՞ք կարող եմ նախօրոք կնքել վարձակալության պայմանագիր՝ ենթադրենք սեպտեմբերի 01-ին, պետական գրանցում ստանալով, սակայն այն վարձակալին հանձնել մի ամիս ուշ՝ ասենք հոկտեմբերի 01-ից։ Այսինքն ԱԱՀ-ն և եկամուտը հաշվեգրեմ սկսած հոկտեմբերից։

Այսինքն վարձակալության հանձման պահ է հանդիսանում պետական գրանցման ամսաթիվը՝ 01 սեպտեմբերի, թե՞ հոկտեմբերի 01-ը։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 մեկնաբանություն
Tigran
Tigran
1 տարի առաջ

Այո կարող եք նախօրոք կնքել վարձակալության պայմանագիր սեպտեմբերի 01-ին, պետական գրանցում ստանալով, սակայն վարձակալին հանձնել մի ամիս ուշ՝ հոկտեմբերի 01-ից։ վարձակալության հանձման պահ է հանդիսանում պետական գրանցման ամսաթիվը,

Hasmik
Hasmik
1 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Հարգելի Տիգրան, շնորհակալ եմ արձագանքելու համար։ Մտավախությունս այս է, արդյո՞ք սեպտեմբերի 01-ից հոկտեմբերի 01-ն ընկած ժամանակահատվածի վրա չեն կիրառվի ՀՀ հարկային օրենսգրքի 62-րդ և 109-րդ հոդվածի դրույթները և այդ մի ամիսը չի դիտարկվի որպես անհատույց տրամադրված ծառայություն։

Մարի
Մարի
1 տարի առաջ
Ի պատասխան  Hasmik

Հարգելի Հասմիկ, եթե պայմանագրի մեջ նշում կատարեք որ տարածքը հանձնելու եք հոկտեմբերի 1-ից, ինչպես նաև հարկային հաշիվը դուրս գրեք հոկտեմբեր ամսից սկսած , ապա ոչ մի խնդիր չի առաջանա, ապահովության համար պայմանագրից զատ կարող եք վարձակալության ակտ կազմել ու դրանով ֆիքսել, որ տարածքի հանձնման ընդունման պահ է հանդիսանում հոկտեմբերի 1-ը:

Tigran
Tigran
1 տարի առաջ
Ի պատասխան  Hasmik

եթե գրեք պայմանագրում որ պետական գրանցումից հետո՝ սկսած հոկտեմբերի 1-ից ,երևի ավելի ճիշտ կլինի,

Գայանե
Գայանե
1 տարի առաջ

Այո, կարող եք սեպտեմբերի 01-ին կնքել վարձակալության պայմանագիր, սակայն այն վարձակալին հանձնել մի ամիս ուշ՝ այդ մասին նշելով պայմանագրում։