22/10/2026
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 մեկնաբանություն
Tigran
Tigran
2 տարի առաջ

ակցիզային հարկի պարտավորություններ առաջանում են, երբ վաճառք սկսեք, ակցիզային հարկի ու ԱԱՀ միասնական հաշվարկը ներկայացվում է ամսեկան, դուք միայն ակցիզայինի մասը լրացրած պետք է ներկայացնեք, քանի չեք անցել ԱԱՀ-ի,

2. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտները չեն ազատվում1) Հայաստանի Հանրապետություն ներմուծվող (այդ թվում ԵՏՄ անդամ պետություններից) ապրանքների մասով Օրենսգրքով սահմանված կարգով հարկերի հաշվարկման և պետական բյուջե վճարման պարտավորությունից.
2) անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց վճարվող (հաշվարկվող) հարկվող եկամուտներից Օրենսգրքով սահմանված կարգով եկամտային հարկ հաշվարկելու և վճարելու պարտավորությունից.
3) Օրենսգրքով սահմանված կարգով ակցիզային հարկի, բնապահպանական հարկի և (կամ) ճանապարհային հարկի հաշվարկման և պետական բյուջե վճարման պարտավորությունից:
3. Միկրոձեռնարկատիրության հարկման համակարգի շրջանակներում եկամուտների հաշվառումն իրականացվում է Օրենսգրքի 6-րդ բաժնով սահմանված կարգով:

դրոշմանիշային վճարի պարտավորությունները միկրոյի դեպքում կան, դա ընդհանուր է,

Գայանե
Գայանե
2 տարի առաջ

Քանի դեռ վաճառք չկա՝ ակցիզային հարկի ու դրոշմանիշային վճարի պարտավորություններ չեն առաջանում։ Ամսական կտրվածքով պետք է ուղարկել ակցիզային հարկի ու ԱԱՀ միասնական հաշվարկ՝ ձեր նշած պարագայում զրոյական։

Նիկա
Նիկա
1 տարի առաջ
Ի պատասխան  Գայանե

Բարև Ձեզ,իսկ հաշվարկի ներկայացումը պարտադի՞ր է` զրոյականի դեպքում։Եթե չենք ներկայացրել,ի՞նչ է սպասվում։