Ֆինանսական վարձակալության և գործառնական վարձակալության տարբերությունները

Գառնիկ.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ գրեք ֆինանսական վարձակալության և գործառնական վարձակալության տարբերությունները: Կանխավ շնորհակալ եմ:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

4 thoughts on “Ֆինանսական վարձակալության և գործառնական վարձակալության տարբերությունները

  1. Ֆինանսական վարձակալության դեպքում վարձակալին են փոխանցվում ակտիվի սեփականության գրեթե բոլոր ռիսկերն ու օգուտները: Սեփականության իրավունքը պայմանագրային ժամկետի վերջում կարող է փոխանցվել կամ չփոխանցվել:
    Գործառնական վարձակալության դեպքում վարձակալին չեն փոխանցվում սեփականությանը հատուկ բոլոր ռիսկերը և օգուտները: Այս դեպքում վարձակալին է փոխանցվում միայն ակտիվի օգտագործման իրավունքը:
    Ավելի մանրամասն կարող եք կարդալ ՀՀՀՀՍ 17 “Վարձակալություն” ստանդարտում:

    0
  2. Գառնիկ ջան, դրանք լրիվ տարբեր հասկացություններ են:
    Գործառնական վարձակալությունը սովորական վարձակալությունն է, որի ժամանակ վարձատուն գույքը հանձնում է վարձակալին որոշակի ժամկետով օգտագործելու համար, իսկ այդ գույքի հաշվառումը ինքը` վարձատուն է վարում(այսինքն` այդ գույքը իր հաշվեկշռում է երևում, մաշվածությունն էլ է ինքը հաշվարկում):
    Ֆինանսական վարձակալության ժամանակ ենթադրվում է, որ.
    1. Վարձակալության սկզբում գույքի օգտագործման համար վճարվող նվազագույն վարձավճարների հանրագումարը մեծ է տվյալ գույքի իրական արժեքից
    2. Գույքի սեփականության իրավունքը վարձակալության վերջում կարող է անցնել վարձակալին
    3. Վարձակալության ժամկետի մեջ է ներառվում գույքի օգտակար ծառայության մեծ մասը
    4. Գույքի հաշվառումը, մաշվածության հաշվարկը կատարում է վարձակալը

    0
  3. Գործառնական վարձակալություն, երբ, ըստ էության, վարձակալին չեն փոխանցվում սեփականությանը հատուկ բոլոր ռիսկերը և օգուտները:
    Վարձակալության որպես ֆինանսական գործիքի դասակարգման հիմքում դրվում է հաշվապահական հաշվառման ձևի նկատմամաբ բովանդակության գերակայության սկզբունքը: Վարձատուի և վարձակալի միջև տեղի ունեցող գործարքը հիմնվում է երկու կողմերի միջև կնքված վարձակալական պայմանագրի վրա:

    0
  4. Ֆինանսական վարձակալություն, որի դեպքում վարձակալին են փոխանցվում ակտիվի սեփականության գրեթե բոլոր ռիսկերն ու օգուտները: Սեփականության իրավունքը պայմանագրային ժամկետի վերջում կարող է փոխանցվել կամ չփոխանցվել:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *