«

»

Мар 23 2011

Նվազագույն եկամտահարկի վերաբերյալ

Մարինե.

ԱՁ-ն ՓՄՁ է: Հունվար ամսին կատարել է եկամտահարկի 1 տոկոսի կանխավճար 22000 դրամ: Տարեկան եկամտահարկը կազմել է 3000 դրամ: Խնդրում եմ ասեք, ապրիլ ամսին պե՞տք է եկամտահարկի 1 տոկոս վճարեմ, թե՞ ոչ, եթե նախորդ եռամսյակի շրջանառության 1 տոկոսը կազմում է 15000 դրամ:

0

2 մեկնաբանություն

  1. Аватар
    Նարեկ

    Հարգելի Մարինե, եկամտահարկի նվազագույն վճարները կատարվում են եռամսյակային կարգով` յուրաքանչյուր եռամսյակի համար մինչև տվյալ եռամսյակի վերջին ամսվա 15: Եթե նախորդ տարվա փաստացի եկամտահարկի 1/6-ը ավելի մեծ է, վճարում եք 1/6:

    0

  2. Аватар
    Վանա

    Հարգելի Մարինե, քանի որ ԱՁ-ն ՓՄՁ է, կանխավճար չի կատարում, կատարում է նվազագույն 1տոկոս, այսինքն համեմատելու կարիք չկա: Ինչպես հասկացա` Դուք ունեք գերավճար, այսինքն հունվարին վճարածը ոչ միայն փակում է տարեկան հարկը, այլ ավելին է, քան առաջին եռամսյակի համար հաշվարկված եկամտահարկը: Եթե ճիշտ եմ հասկացել, Դուք կարող եք նվազագույն եկամտահարկ ապրիլին չվճարել:

    0

Մեկնաբանել

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով

Աջակցություն կայքին idram ID 796528160

Loading...