Հաշվապահի #գործկա Էսզեթ Ֆարմա ընկերությունում

Ընկերություն՝ «Էսզեթ Ֆարմա» ՍՊԸ
Հասցե՝ ք․ Երևան
Հեռախոս՝ +(374) 96 420893
Էլ․ փոստ՝ anna.harutyunyan@szpharma.am
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝ «Էսզեթ Ֆարմա» խոշոր ներմուծող ընկերությունը համալրում է իր պրոֆեսիոնալ թիմը և աշխատանքի է հրավիրում հաշվապահի:

Պաշտոնի նկարագիր, գործառույթներ՝

  • ապրանքանյութական արժեքների մուտքագրում և հաշվառում 1C ծրագրում,
  • ապրանքների ինքնարժեքի հաշվարկ,
  • հարկային հաշիվների, ճշգրտող հաշիվների և դուրսգրման ակտերի ձևակերպում e-Invoicing համակարգով,
  • հարկերի և աշխատավարձերի հաշվարկ,
  • ապրանքների գրանցում և կոդավորում GS1 (Barcode) և e-mark համակարգերում,
  • տեղական և արտասահմանյան վճարումների պատրաստում և իրականացում,
  • դրամարկղային գործառնությունների վերահսկում,
  • դեբիտորական և կրեդիտորական պարտքերի, ինչպես նաև մատակարարների և գնորդների հետ փոխհաշվարկների վերահսկում,
  • տեղական և արտասահմանյան հաճախորդների հետ պայմանագրերի կազմում, համաձայնեցում և վարում։

Պահանջներ՝

  • բարձրագույն կրթություն՝ հաշվապահության, ֆինանսների կամ հարակից ոլորտում,
  • հաշվապահի առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ,
  • 1C, Excel և e-Invoicing համակարգերի լավ իմացություն,
  • ՀՀ հարկային օրենսդրության և հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերի իմացություն,
  • հաշվարկների նկատմամբ բարձր ճշտություն և ուշադրություն,
  • վերլուծական մտածողություն և պատասխանատվություն,
  • ինքնուրույն աշխատելու և աշխատանքները սահմանված ժամկետներում կազմակերպելու կարողություն։
    Այլ նշումներ: Աշխատանքային գրաֆիկ՝ երկուշաբթի–ուրբաթ՝ 10:00–18:00, շաբաթ՝ 10:00–16:00