Պե՞տք է արդյոք հաշվարկել եկամտահարկ

Աննա.

Ապրիլի 15-ին աշխատանքի եմ ընդունել աշխատողի, որի ամսական աշխատավարձը պետք է կազմի 40 000 դրամ, սակայն ապրիլի աշխատանքային օրերի համար այն կազմել է 22 000: Պե՞տք է արդյոք այդ 22 000-ից եկամտահարկ հաշվարվի և ի՞նչ մեխանիզմով:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 մեկնաբանություն
Ֆլորա
Ֆլորա
15 տարի առաջ

Այս դեպքերում ես 10 տոկոսը չեմ պահում:

Արմեն
Արմեն
15 տարի առաջ

Ոչ, քանի որ միչև 32500 դրամ չի հարկվում եկամտահարկով:

Աննա
Աննա
15 տարի առաջ

Հուսանք, հարկայինն էլ մեզ հետ կհամաձայնի: Իսկ ինչ-որ օրենք կամ հաշվարկման կարգ կա՞, որ կարողանամ ապացուցել:

M
M
15 տարի առաջ

Հարգելի Աննա, եկամտահարկը պահվում է հարկվող եկամտից
ՀԵ = Համախառն եկամուտ -նվազեցում
Նվազեցում = ծախսեր, սոց. հարկ, անձնական նվազեցում`32500
Տվյալ դեպքում հարկվող եկամուտ չի առաջանում:

Մերի
Մերի
15 տարի առաջ

Աննա, այս դեպքում եկամտահարկ չի պահվում, քանի որ Ձեր կողմից հաշվարկված աշխատավաձը չի գերազանցում անձնական նվազեցումը: Կարդացեք եկամտահարկի մասին օրենքը, կունենաք բոլոր հարցերի պատասխանները` կապված եկամտահարկի հետ: