Բարև Ձեզ, մի հարց ունեմ։ Եթե ԱՁ-ն միկրոձեռնարկատիրության դիմում չի ներկայացրել, ավտոմատ ԱԱՀ-ի դաշտում է հայտնվել, տարվա ընթացքում ոչ մի գործարք չի արել, նաև հաշվետվություն չի ներկայացրել։ Հիմա նախորդ տարվա 12 ամիսների ԱԱՀ-ները 0-ական ներկայացնե՞մ։
Բարև Ձեզ, կոլեգաներ։ Ինչպե՞ս պարզել՝ դիմացի կողմը միկրոձեռնարկատիրության սուբյեկտ է, թե՞ ոչ, և կարո՞ղ ենք արդյոք նրա կողմից դուրս գրված հաշիվը ծախս ճանաչել։
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Կազմակերպությունը 2022թ. Հունիս ամսին դիմել է բանկ ՀԴՄ POS տերմինալի ակտիվացման համար: 2022թ. Հոկտեմբերի 6-ին ՊԵԿ տեսուչների կողմից կատարվել է ստուգում, և փաստացի տվյալ պահին դեռ պոսը ակտիվ չի եղել: Անկանխիկի խախտման ակտ է կազմվել 300.000 դրամ: Ակտը ծանուցվել է էլեկտրոնային տարբերակով: Լիազորի գրասենակից նոր ծանուցումների բաժինը, որով երևում են ակտերը, չի ակտիվացվել և փաստացի չի իմացվել ակտի ծանուցման օրը: Ծանուցումից երկու ամիս անց ակտը միասնական հաշվում երևացել է որպես պարտք: Ի՞նչ կարելի է անել տվյալ դեպքում։
Բարև Ձեզ, կարո՞ղ եք այս հարցում օգնել․ ո՞ր դեպքում կարելի է աշխատանքային պայմանագրում սահմանել նվազագույն ամսական աշխատավարձից ցածր աշխատավարձ։ Կանխավ շնորհակալություն։
Բարև Ձեզ։ Խնդրում եմ պարզաբանել՝ պարտավո՞ր է արդյոք վճարովի սոցիոլոգիական հարցմանը մասնակցած անձը վճարել եկամտային հարկ` այդ ճանապարհով ստացած եկամուտներից, եթե հարցում անցկացնող կազմակերպությունը հարկային գործակալ չի համարվում։ Կա՞ն արդյոք բացառություններ։ Կոնկրետ ո՞ր օրենքի, ո՞ր հոդվածի ո՞ր կետում են տրված այս հարցերի պատասխանները։
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ծխախոտի վաճառքի թույլտվության համար դիմում եմ տվել dimum.yerevan.am կայքում, բայց պահանջվում է կցել Երևան համայնքի հանդեպ պարտավորությունների բացակայության վերաբերյալ տեղեկանք, դա ո՞րն է։
Անկանխիկ գործարքներ իրականացնելու համար հարկային տեսչությունը ընտրել է Ամերիաբանկը, որը մեր քաղաքում չունի մասնաճյուղ, կարո՞ղ եմ արդյոք փոխել ինձ ավելի հարմար բանկով անկանխիկ գործարքները կատարելու համար։
Բարև Ձեզ: Կառուցապատող կազմակերպությունը մի քանի տարի առաջ շենք է կառուցել, աշխատել է ընդհանուր հարկման դաշտում: Կառուցված բնակարաններից մի քանիսը չի վաճառել։ Կարո՞ղ է արդյոք 2023թ,-ի աշխատել շրջանառության հարկով, 2022թ․ շրջանառությունը չի գերազանցել 115 մլն. դրամը:
Բարև Ձեզ, խնդրում եմ, կասե՞ք՝ որտե՞ղ կարող եմ տեսնել պարտադիր աուդիտի ենթակա կազմակերպությունների ցանկը, և ո՞ր կազմակերպություններն են, որ ենթակա են պարտադիր աուդիտի:
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնեք։ ՍՊԸ-ն, որը պետք է իրականացնի շենք և շինությունների կառուցապատում, բացվել է անցյալ տարի մայիսին, ԱԱՀ-ով։ Սակայն որևէ գործունեություն չի իրականացրել։ Այս տարի հայտը ներկայացրել է շրջհարկով, սակայն դեռ 6 ամիս հետո նոր զբաղվելու է շինարարությամբ։ Այս պահի դրությամբ մասնակցել է տենդերի և պետք է դպրոցին միրգ և բանջարեղեն մատակարարի։ Խնդրում եմ ասեք՝ կարո՞ղ է զբաղվել դրանով, մինչև սկսի իր հիմնական գործունեությունը, և ինչպե՞ս կարգավորեմ։
Բարև Ձեզ։ Ես հունվարի 5-ին հաշմանդամության 3-րդ կարգ եմ ստացել, սակայն բուժումս դեռ պետք է շարունակեմ փետրվար, մարտ ամիսներին: Ես ցանկանում եմ իմանալ՝ քանի՞ օր կարող եմ ևս բյուլետենի մեջ լինել:
Բարև ձեզ, հարգելի հաշվապաներ։ ԱԱՀ ով աշխատող ՍՊԸ ն ցանկանում է բեռնատար ավտոմեքենա ներուծել Վրաստանից։ ԱԱՀ-ն պե՞տք է հաշվանցվի, թե՞ ոչ, և հետևաբար որպես ՀՄ մուտք անելիս չպիտի՞ ներառվի ինքնարժեքում։ Խնդրում եմ արձագանքել։
Բարև ձեզ, հագելի հաշվապահներ։ Կասե՞ք՝ տարեկան ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի ՍՊԸ-ն, որը որսորդական խանութ է, գործում է շրջանառության հարկով, ունի 2 գրանցված աշխատող՝ վաճառողը և տնօրենը, ով նաև հիմնադիրն է։ Մի հարց էլ․ եթե խանութը հունվարին չի աշխատում, կարո՞ղ եմ աշխատավարձը 0 փակեմ աշխատողի և տնօրենի համար։
Բարև ձեզ։ Կազմակերպությունը ունի 2 մեքենա․ էվակուատոր և շարժական վուլկանիզացիայի հարմարանքով մեքենա։ Հարց․ արդյո՞ք երկու մեքենաների մեջ պետք է գրանցել շրջիկ ՀԴՄ։
Բարև Ձեզ։ Շրջ․ հարկով աշխատող ԱՁ-ն ֆիզ․ անձից ձեռք է բերել սարքավորում, որը հետո արտահանել է։ Որպես հարկային գործակալ ֆիզ․ անձի փոխարեն վճարել է եկամտային հարկ։ Շրջանառության հարկի հաշվարկի ժամանակ կարո՞ղ եմ նվազեցնել ձեռքբերման գնի 4%-ը, և ո՞ր հոդվածով է դա հիմնավորվելու։
Բարև Ձեզ։ ԱԱՀ վճարող կազմակերպությունը Վրաստանից ավտոմեքենա է ձեռք բերել 4 000 ԱՄՆ դոլլարով, որը համարժեք է 1 584 000 ՀՀ դրամի։ Մաքսային արժեքը նշված է 1 800 000 ՀՀ դրամ։ Կասե՞ք՝ ինչի՞ց է տարբերությունը, և ավտոմեքենայի մաքսային արժեքը ինչպե՞ս են որոշում:
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ընկերությունը զբաղվում է զբոսաշրջությամբ, հարկվում է շրջ․ հարկով և ՍՊԸ է։ Խնդրում եմ օգնել․ ես պետք է հանձնեմ բացի եռամսյակայինից, ամսականից (201, 189, 232) նաև տարեկան 163-ը և վե՞րջ։
Եթե աշխատողը ապօրինի կերպով ազատվել է աշխատանքից, նույն գործատուի մոտ այլ աշխատանք է կատարել: Դատարանի վճռով երկու տարի հետո վերականգնվել է նախկին աշխատատեղում և հարկադիր պարապուրդի համար 2 տարվա փոխհատուցում է ստացել: Ընթացիկ տարվա արձակուրդը հաշվարկելիս միջին աշխատավարձի մեջ փոխհատուցման գումարը որպես այլ եկամուտ հաշվի կառնվի՞, թե՞ ոչ…
Ընկերություն՝ Թաքս Քնսալթինգ ՍՊԸ Հասցե՝ Արաբկիր Հեռախոս՝ +37444600110 Էլ․ փոստ՝ taxarmconsulting@gmail.com Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ Աշխատանքի նկարագրություն՝ Մեր ընկերությունը աշխատանքի է հրավիրում հաշվապահի/ ավագ հաշվապահի՝ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁՈՎ:
Պարտականություններ՝ • Մասնակցություն տարբեր ոլորտի ընկերությունների հաշվապահական հաշվառման վարման վարում • Հարկային և վիճակագրական հաշվետվությունների պատրաստում և ներկայացում։ • Ընկերության գործունեության հետ կապված այլ հանձնարարությունների իրականացում
Հավելյալ նշումներ՝ Երկուշաբթիից-Ուրբաթ 10:00-18:00 Աշխատավարձը մրցակցային՝ հաշվի առնելով փորձը և գիտելիքները։
Պահանջներ՝
• Մասնագիտական կրթություն հաշվապահության, ֆինանսների ոլորտներում • Հաշվապահական ոլորտում աշխատանքային փորձ • ՀԾ-Հաշվապահ համակարգի իմացություն • Excel-ի իմացություն • ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ԶԳԱՑՈՒՄ • Հարկային օրենսդրության իմացություն • Սովորելու ցանկություն • Ռուսերեն լեզվի տիրապետում
Ինքնակենսագրակաները կարող եք ուղարկել վերը նշված էլ հասցեին։ Աշխատավարձ՝ Աշխատավարձը մրցակցային
Բարև Ձեզ: Հանրային սննդի ոլորտում գործող ԱՁ-ն աշխատում է շրջհարկով: Տարածքի վարձակալության գծով ծախսը իրավունք ունի՞ նվազեցնել Հարկային օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասին համապատասխան: Ծախսը հիմնավորված է Պայմանագրով և էլեկտրոնային հարկային հաշվով:
Բարև Ձեզ։ Եթե ԱՁ-ն անորոշ ժամկետով դադարեցրել է գործունեությունը դեկտեմբերի 20-ին, դեկտեմբեր ամսվա շահութահարկը և սոց․ վճարը, համապատասխան հաշվետվությունը ներկայացվել է, հունվարից այլևս շահութահարկ չի վճարելու 125հ-ի 3,1 համաձայն, իսկ սոց․ վճար և՞ս չի վճարելու։ 2022թ աշխատում էր։
Ողջույն, խնդրում եմ օգնեք։ 2019թ-ին սեպտեմբերին ձեռք բերված ՀՄ։ Օգտակար ծառայության ժամկետը 4 տարի։ Հարց՝ եթե 2019-ին հաշվարկվում է մաշվածություն 3 ամսվա համար, արդյո՞ք 2023-ին պիտի հաշվարկվի 9 ամսվա մաշվածություն, որ դառնա 4 լիարժեք տարի։ Շնորհակալ եմ։
Բարև ձեզ, հարգելի գործընկերներ։ 2022թ-ին ընկերությունը աշխատել է ԱԱՀ -ով, իսկ այս տարի շրջանառության հարկով: Հիմա նախորդ տարվանից կա ապրանքի վեդարձ գնորդներից: Վերադարձը ինչպե՞ս պետք է արվի ԱԱՀ-ով: Կանխավ շնորհակալություն:
Բարև Ձեզ: ՍՊԸ-ն ցանկանում ենք լուծարել, ընկերությանը կից կա 2 անշարժ գույք 66,000,000 կադաստրային արժեքով: Խնդրում եմ նշել լուծարման գործընթացի ժամանակ, երբ գույքերը անցնեն հիմնադրին, ի՞նչ հարկեր կառաջանան։ Շնորհակալություն։
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե ԱՁ աշխատողը պատերազմի մասնակից է կամ ունի 2 կարգի հաշմանդամություն, ինչ որ արտոնություններ կա՞ն իր հետ կապված հարկային վճարումներում։