Անահիտ․
Բարև Ձեզ։ Կուղարկե՞ք խնդրում եմ հրամանի ձև՝ տնօրենի գործառնությունները ժամանակավոր մեկ ուրիշի կատարմամբ։
Հաշվապահություն ԵՎ ավելին
Անահիտ․
Բարև Ձեզ։ Կուղարկե՞ք խնդրում եմ հրամանի ձև՝ տնօրենի գործառնությունները ժամանակավոր մեկ ուրիշի կատարմամբ։
Մաշա․
Հարգելի հաշվապահներ, ֆիզ․ անձը նույն հասցեում գտնվող երկու տաղավար վարձակալության է հանձնել երկու տարբեր կազմակերպությունների։ Նշեմ, որ Ֆիզ․ անձը բացի տվյալ տարածքի սեփականատերը լինելուց նաև նույն տարածքում իրականացվող առևտրային գործունեության (սուպերմարկետ) հիմնադիր տնօրենն է (կազմակերպաիրավական տեսակը ՍՊԸ, գործում է հարկման ընդհանուր համակարգում)։ Արդյո՞ք ճիշտ էր պայմանագրերը կնքել ֆիզ. անձով։ Կանխավ շնորհակալություն։
Զարինե․
Եթե ուսուցչուհին ծննդաբերությունից հետո 3 տարվա արձակուրդը չի վերցրել, այսինքն՝ աշխատել է և անցել է 1 տարի 3 ամիս։ Հիմա է ուզում վերցնել՝ հասնու՞մ է։
Անահիտ․
Խնդրում եմ ինձ ուղարկեք ավտոպահեստամասերի դուրսգրման ակտի ձև /anait.grigoryan.1990 շնիկ mail.ru/։
Կիմա․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Տնօրենի ժ/պ (2022թ․ հունվարի 3-ից) արձակուրդ հասնու՞մ է 25 օր, թե՞ որպես ուսուցիչ 35 օր։
Մեկ հարց ևս․ ինչպե՞ս լրացնել հետ հաշվարկի 12 ամիսները, եթե այդ ամիսները համընկնում են 2021թ․ արձակուրդի ամիսներին։ Հին արձակուրդը իրավունք ունե՞նք հաշվել նորի մեջ։
ՇՆՈՐՀԱԿԱԼՈԻԹՅՈՒՆ
Աննա․
Եթե ամուսինը գտնվում է ԴԱՀԿ ում, կարո՞ղ է կինը հիփոթեքով բնակարան վերցնել, կամ կնոջ անունով գույքի առք ու վաճառք ձևակերպվի, այսինքն՝ մեկ ուրիշը բանկում եղած իր գույքը տվյալ կնոջ անունով ձևակերպի։ Այդ դեպքում գույքի դիմաց վճարված ամսական վճարները արդյո՞ք կուղղվեն ամուսնու ԴԱՀԿ փակմանը։
Անի․
Հարգելի հաշվապահներ, մայրության նպաստի գումարը ամբողջովին պետ․ բյուջեյի հաշվի՞ն է վճարվում։ Այսինքն՝ ցանկանում էի իմանալ՝ վճարում է գործատուն, սակայն եկամտային հարկն է պակաս փոխանցու՞մ։
Ալլա․
Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապահներ, մի հարց․ եթե աշխատողը գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում և ծրագրով ավարտը նշված է 27.07.2022թ․, այդ ամիս ծրագիրը ավտոմատ պահու՞մ է 3000-ը, թե՞ ոչ։ Նշեմ նաև, որ աշխատողը 28.07 վերադառնալու է աշխատանքի։
Արմինե․
Բարև Ձեզ։ Կխնդրեմ ասել՝ արդյո՞ք պաշտոնի փոփոխության դեպքում սահմանվում է փորձաշրջան և դա նշվու՞մ է համաձայնագրում։
Լուսինե.
Ես իմ սոց. քարտ կորցրել եմ, որտե՞ղ պետք է դիմել նորի համար։
Արտյոմ․
Շինարարական ընկերությունը իր արտադրամասից վաճառում է բետոնե պատրաստվածքներ՝ ֆիզ. անձին դուրս գրելով հարկային հաշիվ: Ասացեք խնդրեմ՝ հուլիսի 1-ից վճարումը կարո՞ղ է ընկերությունը ստանալ կանխիկ, եթե վաճառքը չի գերազանցում 300 000 ՀՀ դրամը։
Աստղիկ․
Բարև Ձեզ։
irtek.am կայքում ցույց է տալիս 01․07 2022 թվականի աշխատանքային օրենսդրության փոփոխություն։ Կհուշե՞ք խնդրում եմ՝ ինչ փոփոխություն է։
Կանխավ շնորհակալություն։
Աննա․
Բարև Ձեզ։ Կազմակերպության որոշ աշխատակիցներ գտնվում են երեխայի խնամքի արձակուրդում։ Եկամտային հարկի հաշվարկը լրացնելիս բերում է նշում․ “N12, N20 հերթական համարներով աշխատողների համար ոչ մի տվյալ չի մուտքագրվել”։ Կասե՞ք, ինչ խնդիր է։
Արմեն․
Բարև ձեզ, սկսնակ հաշվապահ եմ, նորաստեղծ ՍՊԸ֊ի հաշվապահությունը ցանկանում եմ ինքս վարեմ (կանոնադրական կապիտալից սկսել եմ, հիմա ներստեղծվող հիմնական միջոց և այլն)։ Հարցս այլ է․ հիմա, մի փոքրիկ հուշում եմ խնդրում, ՀԾ չունենք, ուրեմն գրանցամատյանները, T-աձև հաշիվմերը, շրջանառության տեղեկագիրը ես ինքս պետք է ստեղծե՞մ այո էկզելով, մնացած փաստաթղթերը պարզ է։ Շնորհակալ եմ նախապես։
Աննա․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե ՍՊԸ իր ընկերությն պատկանող տրանսպորտային միջոցներ ԱՊՊԱ անում էր օնլայն եղանակով, աշխատակցի քարտին դրամարկղից մուտքագրվում էր գումար, և քարտի միջոցով արվում ԱՊՊԱ, նշեմ, որ օնլայն ԱՊՊԱ ՍՊԸ հաշվեհամարից չի լինում, հիմա այս կանխիկ գործառույթների հետ կապված նման ձևով ԱՊՊԱ-ն խնդիր չի՞ առաջացնի: Կանխավ շնորհակալ եմ:
Սյուզաննա․
Բարև Ձեզ, հարգելի ընկերներ։
Ա/Ձ հունվարից դադարեցում եմ տվել, ՀԴՄ դադարեցրել եմ, բայց հաշվետվությունների ներկայացման էլ․ համակարգի իմ էջում դրոշմանիշայն հարկ է երևում 96 000։ Խնդրում եմ ասեք՝ արդյո՞ք դա այդպես պետք է լինի։
Անուշ․
Բարև Ձեզ, ես պատվիրում եմ տարբեր ապրանքներ aliexpress.com կայքից, ուզում եմ իմանալ՝ գումարային ինչքա՞ն գումարի չափով կարող եմ որպես ֆիզ անձ: Ե՞րբ է գանձվում մաքսային վճար կամ հարկ։ Շնորհակալություն:
Ռուբ․
Բարև ձեզ։ Իմ ընկերությունը աշխատում է շրջանառության հարկի դաշտում։ Ես գնում եմ գերաններ հարկային հաշիվներով և ունեմ ծառայությունների մատուցման պայմանագիր սղոցարանների հետ, որոնք սղոցում են գերանները և ստանում տախտակ։ Ես այդ տախտակը վաճառում եմ ընկերություններին։ Հիմա ես պետք է շրջանառությունս հարկեմ որպես արտադրություն 3,5%՞ , թե՞ 5%՝ նվազեցնելով ձեռք բերածս փայտանյութի արժեքը:
Արտյոմ․
Ողջույն, խնդրում եմ օգնել․ կազմակերպությունը ֆիզ․ անձից վարձակալում է տարածք, վճարում է կանխիկ՝ եկամտային հարկը պահելուց հետո։ Ասացեք խնդրեմ՝ հուլիսի 1-ից հետո կարո՞ղ է շարունակել վճարել կանխիկ, թե՞ ոչ։ Շնորհակալություն։
Հովհաննես․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։
Անկանխիկ գործառնությունների մասին օրենքի հոդված 6 կետ 1 համաձայն «Օրենքով կամ աշխատանքային պայմանագրով սահմանված աշխատավարձերը վճարվում են անկանխիկ ձևով 2022 թվականի հուլիսի 1-ից՝ Երևան քաղաքում գործունեություն իրականացնող կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի, փաստաբանների և նոտարների կողմից»։
Հարցս հետևյալն է․ եթե կազմակերպությունը գրանցված է Երևան քաղաքում (իրավաբանական հասցե), բայց գործունեություն է իրականացնում մարզերում (գործունեության հասցե), ապա իրավունք ունի՞ աշխատավարձները վճարի կանխիկ եղանակով։
Արսեն․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե ընկերությանը փոխառություն տրամադրում է միակ բաժնետեր տնօրենը, ապա պայմանագրում որպես փոխատու նա հանդես պետք է գա որպես ՀՀ քաղաքացի ֆիզիկական ա՞նձ։ Նախապես շնորհակալ եմ։
Շուշանիկ․
Բարև ձեզ, հարգելի գործընկերներ։ Ռուսական ընկերությունը ծառայություն է մատուցել ՀՀ ընկերության IT ոլորտում: Առաջանու՞մ է ոչ ռեզիդենտի շահութահարկ այդ ծառայաությունից, եթե մատուցման վայրը ՌԴ-ն է: Կանխավ շնորհակալություն։
Գոհար․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Նոր բացված ՍՊԸ-ն ցանկանում է զբաղվել բենզինի, դիզելային վառելիքի վաճառքով և ներկրելու է Պարսկաստանից, Ռուսաստանից։ Կասե՞ք՝ հարկման ո՞ր համակարգում է գործելու, ի՞նչ հարկեր և տուրքեր պետք է վճարի։ Նշեմ, որ մարզում է ՍՊԸ-ն գրանցված։
Ռուբ.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ընկերությունը 2021-ին աշխատել է ԱԱՀ-ով և իր գործունեության համար երկկողմանի գնման ակտով ձեռք է բերել նյութեր, ապրանքներ։ Օրինակ՝ մեկ գործարքի գինը ներառյալ 10% եկամտայինը գնման ակտով կազմել է 300 000: Վճարումը կատարվել է դրամարկղից, վճարելով 270 000 դրամ։ Հարցս վերաբերվում է 3 000 000 սահմանափակմանը։ Այս դեպքում գումարը հաշվարկվում է առա՞նց եկամտային հարկի ելքագրված գումարներով, թե՞ եկամտային հարկը ներառյալ ելքագրումների արժեքը չպետք է գերազանցի 3 000 000-ը։
Արփի.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնեք ճիշտ հաշվարկել արձակուրդայինը.
ուսուցիչը 08.01.2020թ.-ից գնացել է ֆիզարձակուրդ, որից անմիջապես հետո գնացել է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ: Վերադարձել է աշխատանքի 20.03.2022թ-ին: 01.07.2022թ-ից նրան պետք է տրվի ամենամյա արձակուրդ 35 օր տևողությամբ։ Հարսց հետևյալն է` ամենամյա արձակուրդը հաշվարկելու համար ո՞ր ամիսների հիման վրա պետք է ձևավորվի միջին ամսական աշխատավարձը. նա 2022թ-ին ունի աշխատած 3 լրիվ ամիս /ապրիլ, մայիս, հունիս/ “Աշխատողի միջին ամսական աշխատավարձի չափը որոշվում է այդպիսի պահանջ առաջանալու ամսվան նախորդող վերջին տասներկու ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ` հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ և այլն) ընդհանուր գումարը տասներկուսի բաժանելու միջոցով:” Այս դեպքում ինչպե՞ս ենք որոշում միջին ամսական աշխատավարձը:
Նելլի.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ստացել եմ հարկային հաշիվ՝ Հայկական ծրագրերից-ՀԾ Առևտուր 7 համակարգ 1 աշխատատեղի համար։ Խնդրում եմ կասե՞ք՝ սա ինչպե՞ս է ձևակերպվում։ Շնորհակալություն։
Աննա.
Բարև ձեզ։ Երբ երեխան ծնվում է, մենք նորի՞ց պետք է բուժհաստատության կողմից տրված հետծննդաբերական անաշխատունակության թերթիկ ներկայացնենք գործատուին։ Եվ դրանից հետո 2 տարի կարո՞ղ ենք գտնվել արձակուրդում։
Հասմիկ.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ ասեք՝ եթե դպրոցի ուսուցիչը փետրվար ամսին դարձել է դպրոցի տնօրեն, բայց շարունակում է մնալ նաև ուսուցիչ, ինչպե՞ս է կարգավորվում արձակուրդը։ Նկատի ունեմ՝ որպես տնօրեն նախարարությունն է ձևակերպում, իսկ որպես ուսուցիչ՝ դպրոցը։