01/11/2026

Accountant.am

Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ: Եթե աշխատողը 1 տարի 2 ամիս գտնվում է հարկադիր պարապուրդում, որի մասին տեղեկանում է աշխատանքի ազատման ծանուցումը ստանալուց հետո միայն: Կարո՞ղ է արդյոք դրամական փոխհատուցում պահանջել գործատուից:

Միլենա.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ուզում եմ ԱՁ բացել` միկրոձեռնարկատիրությամբ զբաղվող: Տարացք եմ վարձակալելու, աշխատելու է որպես գեղեցկության սրահ, գրանցելու եմ 2 աշխատող: Ի՞նչ հարկեր է վճարվում և ի՞նչ հաշվետվություն ներկայացվում: Իմ առաջին հաշվախահական փորձն է: Կանխավ շնորհակալություն:

ՍԵդա Հախվերդյան.

Բարև Ձեզ: Ընկերությունը խանութից գնել է մարդատար ավտոմեքենա, դրա ԱԱՀ-ն ինչպե՞ս է հաշվանցվում և, եթե հետո վաճառենք այդ մեքենան` ի՞նչ պետք է անենք հաշվանցված ԱԱՀ-ի հետ:

Հեղինե․

Բարև Ձեզ։ Շրջ. հարկով աշխատող ԱՁ-ն անորոշ ժամանակով դադարեցրել է գործունեությունը, սակայն ունի արդեն 1 տարի ֆիզ. արձակուրդում գտնվող աշխատող։ Կարո՞ղ է արդյոք գործատուն ազատել աշխատակցին։

1) Եթե այո, ազատվելուց հետո աշխատակիցը կստանա՞ մայրության նպաստը (26 500դր.)

2) Եթե ոչ, ապա ի՞նչ պարտավորություններ ունի ԱՁ-ն, այսինքն՝ պե՞տք է վճարի իր ԱՁ-ի եկամտային և սոց. հարկի վճարումները։ Շնորհակալություն։

Սոֆյա․

Ասացեք խնդրեմ՝ սկսած 2022թ-ից ի՞նչ ձևով է կատարվում դրոշմանիշայինի համար կատարված վճարը համատեղությամբ աշխատելու դեպքում: Եթե ետ պահում չի լինում, արդյո՞ք դա նշանակում է, որ քանի տեղ աշխատում է, այդքան պետք է վճար արվի, խոսքը վերաբերվում է ընդհանուր դեպքերին:

Սոնա.

Բարև Ձեզ: Ստեղծագործական գործունեություն իրականացնող ԱՁ-ն ի՞նչ հարկեր է վճարում: Արդյոք ճի՞շտ է, որ այն ազատվում է շահութահարկից և սոցիալական վճարից:

Արմինե․

Բարի օր, հարգելի ընկերներ։ Աշխատակիցն աշխատում է համատեղությամբ ՀՈԱԿ֊ում դաստիարակ և այլ տեղ՝ միկրո, Ա/Ձ։ Հղիության և ծննդաբերության արձակուրդ է գնացել, (3֊րդ երեխան է), վճարել ենք ըստ օրենքի՝ միկրոյով աշխատող Ա/Ձ֊ի եկամուտը նվազագույնի կեսի չափով և մանկապարտեզի եկամտի գումարը ներառելով։ Ճի՞շտ ենք վարվել։

Եվ հետևյալ հարցը. նույն աշխատակիցը ցանկանում է գնալ խնամքի արձակուրդ, անկախ նրանից, որ միկրոյի աշխատող է, կարո՞ղ է մանկապարտեզից արձակուրդ գնալ։ Ստացվում է, որ կստանա և միանվագ 1 000 000, և՛ 2 տ խնամքի արձակուրդի նպաստը, և՛ 6տ 50 000՞, թե՞ որոշակի նրբություններ կան օրենքում, որ միաժամանակ 6տ ու 2տ նպաստը կարող է չտրվել միաժամանակ։

Շնորհակալություն։

Գոհար.

Բարև Ձեզ: ՍՊԸ-ն ձեռք է բերել է էքսկավատոր՝ լիզինգի պայմանագրով, տրանսպորտային միջոցը ներկրվել է դրսից, վճարվել մաքսատուրք, ԱԱՀ, վառելիքի ծախս, գործուղում: Խնդրում եմ օգնեք ձևակերպումների հարցում:

Նարին.

Taxservice-ով ստացել եմ ծանուցում, որի մեջ նշված է «եկամտային հարկի թերհայտատարարագրման մոնիտորինգի իրականացման արդյունքներով տրամադրված ծանուցում»։ Ծանուցման մեջ նշված է, որ x ՀԾՀ-ով աշխատակցի համար նոյեմբեր ամսին հաշվարկվել է նվազագույն աշխատավարձից ցածր աշխատավարձ, որը ունի եկամտային հարկի թերհայտարարագրման ռիսկ և նշված ռիսկային գործոնների պահպանման դեպքում հարկային մարմինն միջոցներ կձեռնարկի դրանց ճշգրտման ուղղությամբ։ Խնդիրս հետևյալն է` աշխատողը տարիներ շարունակ ունեցել է նույն 90 000դրամ աշխատավարձը, որը նույնն է եղել նաև նոյեմբեր ամսին և պահպանվում է մինչ օրս։ Տնօրենը գրանցված է 100 000դրամով, հաշվապահը 90 000-ով, բանվորները նույնպես գրանցվում և դուրս են գալիս 90 000 աշխատավարձով։ Արդյո՞ք տարիներ շարունակ աշխատավարձի չբարձրացնելու համար է նշված խնդիրը, թե՞ այլ բացատրություն կա նշված ծանուցման մեջ, որը չեմ կարողանում հասկանալ:

Արփինե.

Բարև Ձեզ: Եթե գործատուն մինչև հիմա չի ներկայացրել աշխատակիցների աշխատանքային գրքույկները թվայնացման, իսկ հիմա այդ գործառույթը դադարեցված է, սոցիալականում չեն ընդունում ասեցին, եթե երկարացնեն գործընթացը ձեզ կտեղեկացնեն։ Ի՞նչ խնդիրների առաջ կարող է կանգնել աշխատակիցը թոշակավորման ժամանակ, եթե գործընթացը չերկարացնեն։

Անի․

Հարգելի հաշվապահներ, աշխատակիցս հունվարի 24-ից 31-ը ներառյալ եղել է անաշխատունակության մեջ։ Փետրվարի 1-ին աշխատավարձ և բյուլետեն վճարել եմ։ Եկամտային հարկի հաշվետվության մեջ բուլետենը հունվարի՞ն արտացոլեմ, թե՞ փետրվարին։

Ինեսա․

Բարև Ձեզ։
Ա/Ձ-ի հետ կապված մի քանի հարց ունեմ։ Հունվարի 25-ին բացել եմ Ա/Ձ, IT ոլորտում եմ աշխատում, ինձ պետ․ռեգիստրում ասացին, որ 20 օրից հարկային դիմում ներկայացնեմ, որ ԱԱՀ-ի հարկ չվճարեմ։ Կասե՞ք՝ այդ դեպքում ի՞նչ հարկեր են վճարվելու, ամեն ամի՞ս, թե՞ եռամսյակը մեկ պետք է վճարվի։

Օվսաննա․

Բարև Ձեզ, հաշվապահներ ջան, խնդրում եմ ինձ կասե՞ք՝ ինչքա՞ն եկամտային հարկ պիտի տա ֆիզ անձը միևնույն հարկային տարում երկրորդ բնակարանը օտարելու դեպքում, ասեմ, որ ինձ ասում են՝ բան է փոխվել, ու հիմա հարկ չկա, ճի՞շտ է արդյոք։

Լիաննա․

Բարև ձեզ։ Մի այսպիսի հարց ունեմ։ Եթե ՍՊԸ֊ի տնօրենը պետ․ ռեգիստրով ազատվում է տնօրենի պաշտոնից և նույն օրն էլ նույն ընկերությունում նշանակվում է այլ աշխատանքի (պայմանագիրը լուծարվել է, և նոր պայմանագիր կնքվել), ապա որպես տնօրեն ազատվելիս արդյո՞ք վերջնահաշվարկ կատարելու անհրաժեշտություն կար։

Լիլիթ․

Բարև Ձեզ։ Կազմակերպությունը գործում է հանրային սննդի ոլորտում, որպես ՍՊԸ, կասեք խնդրեմ՝ եթե եկամտային հարկը փոխանցում է բանկային համակարգով, ապա ի՞նչ հաջորդականությամբ է կատարվում գործընթացը, ներկայացնում է հաշվետվությունը և ըստ այդմ կատարում վճարումներ։ Շնորհակալ եմ նախապես։

Անահիտ Ալեքսանյան.

Բարև ձեզ: Մշտապես ապրում եմ արտասահմանում, Հայաստանի քաղաքացի եմ, ունեմ բնակարան Երևանում, որը պատրաստվում եմ վարձակալության տալ ֆիզիկական անձի: Պե՞տք է արդյոք մուծեմ եկամտային հարկ վարձավճարից և ի՞նչ չափով և ինչպե՞ս( ID չունեմ ): Շնորհակալություն: