01/11/2026

Accountant.am

Հարգելի գործընկերներ,

2019թ. փետրվարի 20-ը շրջանառության հարկով աշխատելու համար դիմելու, ինչպես նաև որպես ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ գրանցվելու վերջնաժամկետն է: Պետք է հանձնել.

Ձև N 201. Շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն – 2019թ-ին շրջանառության հարկ վճարող համարվելու համար

Ձև N 208. Հայտարարություն ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ – 2019թ-ին ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու համար

Աննա.

Բարև ձեզ: Նախորդ տարի աշխատել եմ ԱԱՀ-ով, քանի որ ուշացրել էի շրջանառության հարկի հայտարարության հաշվետվությունը։ Տարվա ընթացքում բացի ամսական ԱԱՀ հաշվետվությունից հանձնել եմ նաև հաշվետվությունների 60 ձևը (h8)։ Այս տարի արդեն ուղարկել եմ շրջ. հարկի հայտարարության հաշվետվությունը։ Հարց՝ հիմա էլի պե՞տք է ուղարկել 60 ձևը։

Ընկերություն` «Արմորիկա» ՍՊԸ
Հասցե` ՀՀ, ք.Երևան, Տիչինայի 29/2
Էլ. փոստ` hr շնիկ armorika.am
Թափուր աշխատատեղ` Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն` Պահանջվող հմտություններ` բարձրագույն կրթություն՝ հաշվապահական և (կամ) ֆինանսական, հարկային օրենսգրքի լավ իմացություն, հաշվապահական ծրագրերի բազային իմացություն, MS Office լավ իմացություն, աշխատանքային փորձը տվյալ ոլորտում ցանկալի է, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն
Աշխատավարձ` Մրցակցային

Էդգար.

Ողջույն։ Եթե ես փոխարինող ուսուցիչ եմ, իսկ հիմնական ուսուցիչը վերադառնում է հունիսի 3-ին, էս դեպքում ես արձակուրդային ստանու՞մ եմ։ Նշեմ, որ աշխատում եմ մոտ 1.5 տարի ու նախորդ անգամ հուլիսին եմ գնացել արձակուրդ:

Ալինա.

Բարև ձեզ։ Խնդրում եմ օրենքի շրջանակներում պատասխանեք ինձ։ Ես 2018թ սեպտեմբերի 1-ից վերադարձել եմ աշխատաքիս երեխայի խնամքի արձակուրդիս 2 տարին լրանալուց հետո։ Անցել է 5 ամիս։ Ես կարո՞ղ եմ 2019 մարտի մեկից մինչև մայիսի մեկը վերցնել երեխայի խնամքի արձակուրդ։ Երեխայիս 3 տարին կլրանա 2019թ սեպտեմբերին։ Խնդրում եմ ասեք` դա օրինակա՞ն է, և օրենքի ի՞նչ կետեր կան։

Արև.

Բարև ձեզ: Ինձ կարո՞ղ եք հուշել՝ վիճակագրական հաշվետվություն լրացնելիս փաստացի գործունեության հիմնական տեսակի ծածկագիրը սեփական անշարժ գույքը վարձակալության հանձնելու համար նշում ենք 70.20.1, թե՞ 68.20.1:

Նազելի.

Բարև ձեզ: Ես տան պայմաններում դիմահարդար եմ, հիմա ցանկանում եմ բացել փոքրիկ կրպակ` 8-10քմ: Ուզում եմ գրանցվել որպես ԱՁ: Խնդրում եմ ասել` ի՞նչ վճարներ պետք է կատարեմ, ՀԴՄ պե՞տք է, թե՞ ոչ: Իմ ամսական եկամուտը 60 000 – 100 000 է, ԱՁ բացելու դեպքում աշխատելու եմ մենակ:

Ընկերություն՝ Ջի Էյ Թի Քաթինգ
Հասցե՝ Բուսաբանական 32/2
Հեռախոս՝ 043 33 33 79
Էլ. փոստ՝ hr շնիկ gat.am
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝ Աշխատանքային պարտականությունները՝ • Կազմակերպել ներքին հաշվապահական հաշվառումը • Կազմել դրամարկղային մուտքի և ելքի օրդերները • Հաշիվ-ապրանքագրերը ներմուծել համակարգչային 1C ծրագիր • Հաշվարկել և վճարել աշխատավարձը ներքին ծրագրի միջոցով • Կազմել ներքին ֆինանսական հաշվետվությունները: Պահանջվող որակավորում և հմտություններ` • Բարձրագույն կրթություն հաշվապահական հաշվառման, ֆինանսական կամ համապատասխան ոլորտներում • 1C ծրագրերի իմացություն • Համակարգչային ծրագրերի իմացություն (MS office) • Գերազանց վերլուծական հմտություններ • Պատասխանատու և պարտաճանաչ մոտեցում աշխատանքին • Պլանավորման և ժամանակի կառավարման հմտություններ

Ընկերություն` Ռոստելեկոմ
Էլ. փոստ` hr շնիկ rtarmenia.am
Թափուր աշխատատեղ` Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն`
-Ապրանքանյութական արժեքների և ՀՄ-ների տեղաշարժերի ձևակերպումներ,
-Նյութածախսերի ձևակերպումների իրականացում,
-Ապրանքանյութական արժեքների և ՀՄ-ների գույքագրման ակտերի պատրաստում և համապատասխան ձևակերպումներ,
-Ներմուծված ապրանքանյութական արժեքների հետ կապված ձևակերպումներ,
-Փաստաթղթերի արխիվացման գործառույթների իրականացում,
-Բովանդակությամբ կից գործառույթների իրականացում
Պահանջներ`
– Կրթություն` բարձրագույն, համապատասխան ոլորտի,
– Համակարգչային ծրագրերի իմացություն` MS OFFICE,
– ՀԾ-Ձեռնարկություն, Invoicing հաշվապահական ծրագրերի իմացություն,
– ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությունում 3 տարվա աշխատանքային փորձ,
– Լեզուների իմացություն` հայերեն, ռուսերեն, անգլերեն,
– Պատասխանատվության զգացում, ժամանակը ճիշտ կառավարելու հմտություն:
Այլ նշումներ` Խնդրում ենք ռեզյումեներն ուղարկել hr շնիկ rtarmenia.am էլ. փոստի հասցեին՝ նշելով համապատասխան հաստիքի անվանումը: Մենք սիրով կդիտարկենք Ձեր թեկնածությունը և կապ կհաստատենք Ձեզ հետ:

Անի.

Հարգելի հաշվապահներ, ես ֆիզ. արձակուրդից ուզում եմ վերադառնալ աշխատանքի, երեխայիս խնամելու է մայրս։ Լսել եմ, որ նա օրենքով որպես խնամակալ պետությունից գումար կարող է ստանալ։ Ու՞մ պետք է դիմենք այդ գումարի համար և արդյո՞ք կարող ենք ստանալ, եթե մայրս գրանցված է որպես ԱՁ։

Ընկերություն` Փարվանյան Քոնսալթինգ ՍՊԸ
Հասցե` ք․Երևան, Ազատության 13/1
Հեռախոս` +374 10 20 61 00
Էլ. փոստ` hr շնիկ pconsult.am
Թափուր աշխատատեղ` Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն` 1․Անմիջական ղեկավարի հանձարարությամբ իրականացնում է հաշվապահական հաշվառում 2. Հաշվապահական հաշվառման իրականացման համար մուտքագրում է տեղեկատվությունը և տվյալները՝ համապատասխան ծրագրերում 3. Ձևակերպում է հաշվապահական փաստաթղթերը և պահպանում սահմանված կարգով 4. Վարում է հաշվապահական գրքերը/մատյանները 4. Առաջադրանքները վերջացնում է սահմանված ժամկետներում 5. Աշխատանքների ընթացքի մասին պարբերաբար հաշվետվություն է ներկայացնում անմիջական ղեկավարին 6. Անմիջական ղեկավարին տեղեկացնում է աշխատանքի ընթացքում առաջացած բոլոր խնդիրների մասին 7. Հանդես է գալիս նոր առաջարկություններով:
Այլ նշումներ` Խնդրում ենք ինքնակենսագրությունները ուղարկել hr շնիկ pconsult.am էլ. փոստին` նշելով հաստիքի անվանումը: