01/11/2026

Accountant.am

Աննա.

Բարև ձեզ: Քաղ. իրավական պայմանագրով աշխատողի մայրության ժամանակավոր անաշխատունակության նպաստը վճարում է գործատու՞ն, թե՞ սոց.ապ.-ը: Բացի այդ վերը նշված աշխատողը արդյո՞ք իրավասու է ստանալ ամսական 18 000 դրամ նախատեսված գումարը: Շնորհակալություն:

Ընկերություն` ՖԻՆՍ ՓԲԸ
Հասցե` ՊԱՐՈՆՅԱՆ 9
Հեռախոս` 374 60 525 025, +374 77 525 075
Էլ. փոստ` info շնիկ fins.am
Թափուր աշխատատեղ` Գլխավոր հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն` Բարձրագույն կրթություն – Համակարգչի լավ իմացություն – Հայկական ծրագրերի իմացություն, ՀՀ հարկային օրենսդրության լավ իմացություն: Աշխատանքային փորձը պարտադիր է
Աշխատավարձ` Պայմանագրային
Այլ նշումներ` info շնիկ fins.am

Վահե Քեշիշյան.

ՍՊԸ-ն զբաղվում է ավտոմեքենաների ներկրմամբ և վաճառքով: Հայտ է ներակացրել, որպեսզի աշխատի Շրջանառության հարկի դաշտում: Խնդրում եմ նշել, թե տվյալ պարագայում ո՞րն է համարվում հարկման բազա, և հարկի գումարի հաշվարկման ժամանակ ի՞նչ նվազեցումներ են կատարվում:

Շնորհակալություն:

Անի Կ.

Բարև ձեզ: Ուզում էի ճշտել՝ «Լվա ինքդ» ավտոլվացման կետը գործում է արտոնագրային վճարո՞վ: Ու եթե այո, ապա հայտարարության մեջ «Ավելացնել գործունեության տեսակ», որն եմ նշում: Շնորհակալություն:

Էդգար.

Ողջույն: Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցին` արդյո՞ք հաշվարկվում է արձակուրդային օր և վճարվում, եթե աշխատակիցը ունեցել է մեկ կամ ավել բացակա և չվճարվող արձակուրդ, և եթե հաշվարկվում է, ապա ո՞ր կետի համաձայն:

Ա.

Բարև ձեզ:
ԱՁ-ն 2018թ-ի հունվարին ներկայացրել էր հարկային դադարեցման դիմում, իսկ հունիսին վերականգնման դիմում: Արդյո՞ք ԱՁ-ն պիտի վճարի երկրորդ եռամսյակի եկամտային հարկի կանխավճար ամբողջ եռամսյակի համար, որի ընթացքում նա չի աշխատել, թե՞ մենակ հունիս ամսվա կտրվածքով հաշվարկված: Շնորհակալություն:

Ընկերություն` ՋԻ-ԷՄ Քընսալթ ՍՊԸ
Հասցե` ՀՀ, ք. Երևան, Մասիսի 3
Հեռախոս` +(374) 93 389606
Էլ. փոստ` ani շնիկ winconsult.am
Թափուր աշխատատեղ` Հաշվապահ,հաշվետար
Աշխատանքի նկարագրություն` Աշխատանքի նկարագիրը Հաշվապահական ընկերությանը անհրաժեշտ են հաշվապահ, հաշվետար: Աշխատանքային պարտականություններ -Գործընկերների կողմից և գործընկերներին դուրս գրվող հաշիվ-ապրանքագրերը և տեղափոխման փաստաթղթերը ձևակերպել ծրագրային բազաներում -Իրականացնել կազմակերպության ապրանքաշրջանառության և դեբիտոր-կրեդիտորների հաշվառման գործընթացները -Իրականացնել աշխատավարձի հաշվարկ և կազմել վճարման հանձնարարագրերը -Վարել մանրածախ շրջանառության հաշվառումը -Ծրագրային բազաներ մուտքագրել կազմակերպությանն առնչվող բանկային քաղվածքները -Կազմել և ներկայացնել հաստատման դրամարկղային փաստաթղթերը -Անհրաժեշտության դեպքում աջակցել կամ փոխարինել թիմակիցներին Պահանջվող որակավորումներ -Բարձրագույն կրթություն`ֆինանսական, տնտեսագիտական և հաշվապահական ոլորտներում -Վերլուծական մտածողություն -Պատասխանատվության բարձր զգացում -Ժամանակի պլանավորման և վերջնաժամկետների պահպանման ունակություն -Հայերենի գերազանց տիրապետում, անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն -Համակարգչային գիտելիքներ – Microsoft Office, Հայկական Ծրագրեր -Նախաձեռնող և ճկուն անձնավորություն բարձր պատասխանատվության զգացումով -Վերլուծական մտածողություն
Աշխատավարձ` սկսած 80 000
Այլ նշումներ` Դիմելու ընթացակարգը՝ Տվյալ հայտարարության պահանջներին համապատասխանող անձիք ուղարկեն ինքնակենսագրականները նամակի թեմա բաժնում նշելով հաստիքի անվանումը: Կդիտարկվեն լուսանկարով ինքնակենսագրականները: Էլ. հասցե` ani շնիկ winconsult.am

Հայաստանում նվազագույն ամսական աշխատավարձը 55 000 դրամ է, իսկ գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերը`

  • 330 դրամ (40-ժամյա աշխատանքային շաբաթ)
  • 367 դրամ (36-ժամյա աշխատանքային շաբաթ)
  • 550 դրամ (24-ժամյա աշխատանքային շաբաթ)

Իսկ ի՞նչ ծագում ունի նվազագույն աշխատավարձը համաշխարհային պատմության մեջ:

Մանրամասն

Ռուստամ Դ.

Բարև ձեզ: Կասե՞ք՝ արդյո՞ք հարկ է սահմանվում օնլայն առևտրով զբաղվողի վրա, եթե նրա ամսական շահույթը չի անցնում 50 000-ը:

Ընկերություն` “ՍՊՍ Սիգարոն” ՍՊԸ
Հասցե` Նոր Նորք 4-րդ զանգված, Ա. Հովհաննիսյան 24
Հեռախոս` +374 41521014
Էլ. փոստ` HA շնիկ Cigaronne.com
Թափուր աշխատատեղ` Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն` -Կատարել հարկային հաշվարկներ և ներկայացնել հարկային հաշվետվություններ -Իրականացնել բանկային հաշիվների կառավարում -Իրականացնել հաշվապահական և ֆինանսական վերլուծություններ -Պատրաստել հաշվապահական հաշվետվություններ, ինչպես նաև վերանայել հաշվետվությունների ճշգրտությունը և ամբողջականությունը -Իրականացնել ամենօրյա հաշվապահական գործառույթները -Կատարել պահանջվող այլ հարակից աշխատանքներ ու պարտականություններ -Կատարել աշխատավարձի, արձակուրդների, նպաստների հաշվարկում -Գլխավոր հաշվապահի կողմից տրվող այլ հանձնարարությունների կատարումՊահանջվող որակավորումներ -Բարձրագույն կրթություն`ֆինանսական, տնտեսագիտական և հաշվապահական ոլորտներում -ՀՀ և միջազգային հաշվապահական հաշվառման ստանդարտների իմացություն -Վերլուծական մտածողություն -Պատասխանատվության բարձր զգացում -Ժամանակի պլանավորման և վերջնաժամկետների պահպանման ունակություն -Հայերենի, ռուսերենի գերազանց տիրապետում, անգլերենի իմացությունը ցանկալի է -Համակարգչային գիտելիքներ – Microsoft Office, 1C պարտադիր իմացություն, Հայկական Ծրագրեր (ՀԾ) -Աշխատանքային փորձ` 3 տարի համապատասխան ոլորտում -Հաշվապահական որակավորումը (ՀՀԱԱ, ACCA և այլն) կդիտվի որպես առավելություն -Նախաձեռնող և ճկուն անձնավորություն բարձր պատասխանատվության զգացումով -Վերլուծական մտածողություն -Արագ նորը ընկալելու ունակություն -Ուշադրություն մանրամասների նկատմամբ
Այլ նշումներ` Տվյալ հայտարարության պահանջներին համապատասխանող անձիք ուղարկեն ինքնակենսագրականները նամակի թեմա բաժնում նշելով հաստիքի անվանումը: Կդիտարկվեն լուսանկարով ինքնակենսագրականները: Էլ. հասցե` HA շնիկ cigaronne.com

Աստղիկ.

Բարև ձեզ: Իմ հարցը 2017թ. շահութահարկի 38 կետին է վերաբերվում: Որքա՞ն են կազմում 2017թ. կանխավճարները, եթե ներկայացրել եմ այլընտրանքային դիմում 2018թ. համար, իսկ 2016թ. 4 եռամսյակի շրջանառությունը եղել է 46 153 000, կանխավ շնորհակալություն:

Արփինե.

Եթե աշխատողը աշխատել է մեկ կամ երկու տարի, արձակուրդներն օգտագործել է և ազատվել է, եթե անգամ ունեցել է արձակուրդային, դա էլ է հաշվարկվել ազատման ժամանակ, կա՞ արդյոք նաև առանձին արձակման նպաստի անհրաժեշտություն, շնորհակալություն:

Արփինե.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ապրանքների մատակարարումն ուշացնելու պատճառով մեր կազմակերպությունը տուգանվել է մոտ 4 մլն դրամով: Հարցս հետևյալն է: Շահութահարկի հաշվարկում կարո՞ղ եմ այդ գումարը ներառել ծախսերի մեջ: Շնորհակալություն:

Աստղիկ.

Հարգելի հաշվապահներ, հարցս հրատապ է, այն կապված է շահութահարկի կանխավճարի հետ: Կազմակերպությունը 2016թ. աշխատել է շրջանառության հարկով, շրջանառությունը եղել է 80 մլն դրամ: 2017թ. աշխատել ենք ԱԱՀ-ի դաշտում, շահութահարկի հաշվետվության 38 տողը չեմ լրացրել, այժմ խնդիր է առաջացել, պետք է ճշգրտում տամ, խնդրում եմ կանխավճարի հաշվարկման բանաձևը (80մլն*5%*40%*4՞):
Շնորհակալություն:

Վարդ.

Բարև ձեզ:

Կարո՞ղ եք ասել` եթե կինը դեկրետից դեկրետ է գնում, այդ դեպքում 2-րդ դեկրետի նպաստը ո՞նց է հաշվարկվում, եթե վերջին 12 ամիսները կինը չի աշխատել, այլ գտնվում էր 1-ին դեկրետում:

Ընկերություն` Կրեդո Ֆինանս
Հասցե` ՀՀ, ք. Երևան, Կիևյան 2-րդ նրբ., 16 տուն
Հեռախոս` 060465555
Էլ. փոստ` credo շնիկ credofinance.am
Թափուր աշխատատեղ` Հաշվապահի օգնական
Աշխատանքի նկարագրություն` • Հաշվապահական փաստաթղթերի դասակարգում և հաշվառման վարում, բաժնի ընդհանուր գործավարության վարում , • Օժանդակություն գլխավոր հաշվապահին հաշվետվությունների պատրաստման, և այլ առօրյա աշխատանքային հարցերում , • Բանկի մուտքային շարժի ձևակերպում , մարումների մուտքագրում ՀԾ բանկ համակարգում • E-invoicing ի ստուգում, եկած հաշիվների ծախսի,հիմնական միջոցի կամ ծառայության գրանցում և փոխանցումների իրականացում համապատասխանաբար իրենց ձևակերպումներով երկու ՀԾ-ներում /օրական/ • Ըստ անհրաժեշտության այլ հանձնարարությունների կատարում
Այլ նշումներ` Պահանջվող որակավորում • • Բարձրագույն տնտեսագիտական կամ տեխնիկական կրթություն • Համակարգչային գիտելիքներ, MS Office , MS Excel, Հայկական Ծրագրեր համակարգ (ցանկալի է) • Վերլուծական հմտություններ • Սուղ ժամկետներում աշխատելու կարողություն • Հաշվապահական հաշվառման և հարկային օրենսդրության ընդհանուր դրույթների իմացություն , • Մասնագիտական աճի և զարգացման ձգտում, ինքնակատարելագործման և նոր գիտելիքներ ձեռք բերելու ցանկություն • Թիմում աշխատելու գերազանց կարողություն

Ընկերություն` ՖԻՆՍ ՓԲԸ
Հասցե` ՊԱՐՈՆՅԱՆ 9
Հեռախոս` 060 525 025
Էլ. փոստ` info շնիկ fins.am
Թափուր աշխատատեղ` Գլխավոր Հաշվապահ
Աշխատավարձ` Պայմանագրային

Arpine.

Բարև ձեզ, հարցս հետևյալն է. խանութը ցանկանում է ետ վերադարձնել ժամկետանց ապրանքը, կազմակերպությունը առանց հաշիվ-ապրանքագրի ետ չի ընդունում, կարո՞ղ եմ էլեկտրոնային հաշիվ վավերագիր կազմել` մեջը նշելով ետ վերադարձ, ու եթե կարելի է` նշեք օրենքի որ կետի հիման վրա: