01/11/2026

Accountant.am

Ալլա.

Բարև ձեզ, մի հարց ունեմ ձեզ: Աշխատողի ամսական սոցիալական վճարը և եկամտային հարկը վճարել ենք, բայց էլեկտրոնային հաշվետվություն չենք ուղարկել, հիմա նամակ են ուղարկել, որ տուգանվելու ենք: Դրա տուգանքը, եթե չեմ սխալվում, 10 000 – 20 000 դրամ է: Ինչպե՞ս են որոշում` ինչքան են տուգանելու:

205

Ընկերություն` Սեմուր ընդ Կո ՍՊԸ
Հասցե` ք.Եղվարդ, Երևանյան խճղ.118
Հեռախոս` 52-24-90(206)
Էլ. փոստ` accountant շնիկ semur.am
Թափուր աշխատատեղ` հաշվետար
Աշխատանքի նկարագրություն` “Սեմուր ընդ Կո” ընկերությունը (արտադրություն) հրավիրում է աշխատանքի փորձառու հաշվետարի (30-ից մինչև 45տարեկան) ՀԾ-Հաշվապահ6 ծրագրի գերազանց իմացությամբ: Աշխատանքային ժամերը՝ 09:00-17:00,հանգստյան օրը՝ կիրակի: Աշխատանքի մեկնումը և վերադարձը ապահովվում է տրանսպորտով: Պարտականություններ` -Արտադրամասի շարժի ձևակերպումներ (մուտք, ելք, տեղաշարժ, վաճառք, կոմպլեկտավորում); – Համապատասխան ծրագրային մուտքերի իրականացում; – Պահանջվող Որակավորումները -Համակարգչային ծրագրերի գերազանց իմացություն` MS (Word, Excel),ՀԾ-Հաշվապահ6; -Ոչ պակաս, քան 2 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում; -Թիմում աշխատելու ունակություն; -Պատասխանատու և պարտաճանաչ մոտեցում աշխատանքին; -Արագ կողմնորոշվելու ունակություն:
Աշխատավարձ` 100.000 – 120.000 դրամ
Այլ նշումներ` Դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել ռեզյումե accountant շնիկ semur.am էլ. փոստի հասցեով, նշելով պաշտոնը:

Սուսաննա.

Հարգելի հաշվապահներ, անչափ շնորհակալ կլինեմ, եթե ինձ տրամադրեք կանխավճարի փոխանցման հաշվի օրինակ: Մենք նորաբաց ՀԿ ենք և մատուցելու ենք մեր առաջին ծառայությունը: Կանխավ շնորհակալ եմ:

Michael.

Հարգելի հաշվապահներ, կարո՞ղ է արդյոք ընկերությունը առանց աշխատողի իմացության կրկին նրան ընդգրկել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգ և կատարել պահումներ առանց աշխատողի իմացության, եթե նախկինում գրվել է դիմում համակարգից հրաժարվելու մասին, և պահումները մինչև վերջին ամիս չէին կատարվում:

Մերի.

Բարև ձեզ, խնդրում եմ ինձ օգնել ֆիզարձակուրդի հաշվարկման հարցում: Դպրոցում աշխատում եմ 01.09.2013թ, մաքուր աշխատավարձս կազմում է 51 700 դրամ: Դեկտեմբերի 1-ից գնալու եմ ֆիզարձակուրդ, որքա՞ն է կազմելու իմ ֆիզարձակուրդի գումարը: Նախապես շնորհակալություն:

Գևորգ.

Հարգելի գործընկեր, հարցը կայանում է նրանում, որ աշխատողը ընդունվել է աշխատանքի 2008 թվականին և առ 2015թ. ներառյալ չի օգտվել ամենամյա արձակուրդից: 2016թ. օգտվել է ամենամյա արձակուրդից: Արդյո՞ք ընկերությունը պարտավոր է 2008-2015թթ.-ի չօգտագործված բոլոր արձակուրդների համար վճարել աշխատողին և համաձայն Աշխատանքային օրենսգրքի ո՞ր հոդվածի:

Լևոն.

Բարև ձեզ, հարգելի մասնագետներ: Խնդրում եմ ասեք` կարո՞ղ եմ աշխատանքս համատեղել 3 ուսումնական հաստատություններում` գրանցված 0.5, 0.5 և 0.8 մանկավարժական դրույքաչափերով: Եթե այո, ապա կարո՞ղ եմ ունենալ երկրորդ աշխատանքային գրքույկ, իսկ եթե ոչ, կխնդրեմ հնարավորինս աջակցել գտնելու ցանկալի լուծում, քանի որ չեմ ուզում կորցնել առաջարկվող աշխատանքս: Կանխավ շնորհակալ եմ: Հարգանքով` Լևոն:

Արթուր.

Գործընկերներ, ի՞նչ պատասխանատվություն է սահմանված տաբել չվարելու համար, և ընդհանրապես ի՞նչ հետևանքներ կարող են լինել տաբել չվարելու դեպքում:

Ամալյա.

Հարգելի հաշվապահներ,

խնդրում եմ հուշել՝ ինչպե՞ս է հաշվարկվում անաշխատունակության նպաստը 2-րդ երեխայի դեպքում, եթե առաջին երեխայի ծննդյան, այնուհետև խնամքի արձակուրդի անցնելուց հետո մայրը աշխատանքը չի վերսկսել։

Նախապես շնորհակալ եմ,
Ամալյա

Արմինե.

Բարև ձեզ, երեկվանից e-invoicing-ում խնդիր կա: Արտահանվող հաշիվներում չի երևում գնորդի անունը, չնայած սխալ չի հայտնաբերված: Ինչպե՞ս կարող եմ լուծել այդ խնդիրը:
Շնորհակալություն:

Հասմիկ.

Բարև ձեզ: Տվյալ կազմակերպությունում աշխատում եմ 19.10.2014 թվից: 2016-ի նոյեմբերի 1-ից գտնվելու եմ ֆիզարձակուրդում, միջին ամսական աշխատավաչձը կազմում է 120 000 դրամ, ունեմ 22 օր չօգտագործված արձակուրդ: Որքա՞ն կկազմի նպաստի գումարը:

arpine.

Բարև ձեզ, կասե՞ք խնդրեմ՝ նոր գրանցված ԱՁ-ն աշխատելու է շրջանառության հարկով, նոր սերնդի ՀԴՄ-ում պարտադի՞ր է ապրանքատեսակի լրացումը 2017թ.-ից և ի՞նչ բացվածքով: Կանխավ շնորհակալ եմ:

Arsine.

Հարգելի հաշվապահներ, շտապ է:
Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով: Հունիս ամսին դուրս է գրվել 2 հարկային հաշիվ` ընդհանուր մոտ 70 000 դրամի, որոնցում մատակարարման ամսաթիվը 20.06.2016թ-ի սխալմամբ նշվել է 20.05.2016: Մայիս ամսվա ԱԱՀ հաշվետվությունը ուղարկվել է առանց այդ երկու հաշիվների, որոնք ներառվել են հունիս ամսվա հաշվետվության մեջ:

Հարկայինից ստացվել է ծանուցում կամերալ ստուգման արդյունքների մասին, որով արձանագրվել է, որ մայիս ամսվա շրջանառությունը 70 000 դրամով պակաս է ներկայացված:

Նշեմ, որ ՀՏ-ն միայն արձանագրել է մայիս ամսվա պակաս շրջանառությունը, սակայն չի արձանագրել, որ հունիսին 70 000-ով ավել է ներկայացվել:

Ի՞նչ խորհուրդ կտաք: Արժե՞ արդյոք ներկայացնել ԱԱՀ ճշտված հաշվետվություն: Տվյալ դեպքում պետք է ներկայացվի մայիս և հունիս ամիսների ճշտում: Թե՞ ուղղակի կարելի է բացատրություն ներկայացնել, որ ամսաթվերը պատահաբար սխալ են գրվել և դրանք ներառված են հունիս ամսվա հաշվետվության մեջ:

Կանխավ շնորհակալություն:

230

Hayk.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք. ՀՀ-ում շրջանառության հարկով հարկվող ընկերությունը ապրանք է ներմուծում Ռուսաստանից, որտեղ ռուսական այդ ընկերությունը աշխատում է պարզեցված հարկով: Ինչպե՞ս է կարգավորվում ԱԱՀ-ի հարցը. արդյո՞ք ՀՀ-ում շրջ. հարկ վճարողը ներմուծման համար վճարում է ԱԱՀ: Եվ 2-րդ հարցը. եթե շրջ. հարկ վճարողը ապրանք է արտահանում ԵՏՄ, արդյո՞ք ԱԱՀ-ն ետ է վերադարձվում:

Zatikyan Christina.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք: Ինձ անհրաժեշտ է հաշվապահական հաշվառման քաղաքականության ձև, օրինակ, որը կօգնի ինձ մշակել քաղաքականություն մեր կազմակերպության համար: Կանխավ շնորհակալություն:

Արա Ա.

Հարգելի գործընկերներ, հարցը կապված է ԱԱՀ մասին օրենքի հոդված 6.1 –ի հետ: Կազմակերպությունը չի օգտվել ԱԱՀ հետաձգման արտոնությունից, վճարել է ԱԱՀ մաքսային մարմիններին (ներմուծումը ԵՏՄ անդամ երկրից չէ) ապրիլի 27-ին, սակայն մաքսային մարմիններին դիմում չի ներկայացրել ԱԱՀ հետաձգման արտոնությունից հրաժարվելու վերաբերյալ: ԱԱՀ վճարվել է և հաշվանցվել ապրիլի ԱԱՀ հաշվարկով (մայիսի 20-ին):

ԱԱՀ հետաձգման արտոնությունից հրաժարվելու վերաբերյալ դիմումը ներկայացվել է 05/06-ով: Հետո օգոստոս ամսին ներկայացվել է ապրիլ ամսվա ԱԱՀ հաշվարկի ճշգրտում՝ առանց հաշվանցման գումարի, որի հետևանքով հաշվարկվել են տույժեր մինչև հուլիսի 20-ը: Հարց՝ արդյո՞ք ճիշտ է տույժերի հաշվարկը, եթե ոչ, ապա ո՞ր ժամանակահատվածի համար են հաշվարկվելու տույժերը տվյալ դեպքում: Եվ կարելի է արդյո՞ք ինչ որ բան անել՝ տույժերից խուսափելու համար, քանի որ փաստացի հարկը վճարվել է ժամանակին, ուղղակի ԱԱՀ հետաձգման արտոնությունից հրաժարվելու դիմումն է ուշ ներկայացվել: Շնորհակալություն: