31/10/2026

Accountant.am

Սուրեն.

Բարև ձեզ: Ես ֆիզիկական անձից գնել եմ 600 հազար դրամի ապրանք առանց փաստաթղթի, ինչպե՞ս կարող եմ կազմել դրա գնման ակտը, և արդյո՞ք կարող եմ միանգամից 600 հազար դրամի կանխիկ ապրանք ձեռք բերել, նախապես շնորհակալություն:

Lara.

Բարև Ձեզ: ՍՊԸ-ն ՓՄՁ է և 2011 թ-ի մարտին ձեռք է բերել 2011 թ. տրասնպորտային միջոց, որը գնել է 5 700 000 դրամով (ԱԱՀ վճարող չէ և չի հաշվանցել) : Հարցերս հտևյալն են`
1. Ին՞չ մինիմալ գնով իրավունք ունի դա վաճառել
2. Վաճառքի գումարը համարվելու՞ է որպես հասույթ և հարկվելու՞ դա է արդյոք:

Շատ եմ խնդրում` պատասխանը գրեք ձեր բառերով, ոչ թե օրենքից մեջբերումով:

Աղավնի.

Բարև Ձեզ, հարցս վերաբերում է հաշվապահների որակավորման քննություններին: Ֆին. նախ-ի կայքից բեռնել եմ հարցաշարը, նաև հավելվածը հարցաշարից հանված հարցերի վերաբերյալ, սակայն պատասխանների մեջ և գործող օրենսդրության մեջ կան շատ և շատ անհամապատասխանություններ: Զանգիս պատասխանեցին, թե ՖՆ կայքում տեղադրվածն է վերջին գործող հարցաշարը, բայց մի՞թե կարող են քննություններ անցկացվել հին հարցաշարով, որում կան ակնհայտ անճշտություններ (ԱԱՀ օրենքի փոփոխություններ, ԱՕ փոփոխություններ, Աուդիտի ստանդարտների փոփոխություններ և այլն, կան նույնիսկ հարցեր օրենքների ուժը կորցրած կետերի վերաբերյալ, հիմա էլ նոր հաշվային պլանը): Խնդրում եմ օգնեք դուրս գալ այս խառնաշփոթից:

Քրիստինե.

Եթե ՍՊԸ-ի հիմնադիրը նախկինում փոխառության պայմանագրով 10 000 000 դրամ է տրամադրել ՍՊԸ-ին, որով տրվել է աշխատավարձ, վճարվել են հարկեր և ձեռք են բերվել տրանսպորտային միջոցներ, իսկ այժմ 100 % բաժնեմասով ՍՊԸ-ն նվիրատվություն է արել մեկ ուրիշի` հրաժարվելով փոխառության գումարներից, այդ գումարը ինչպե՞ս ձևակերպեմ, որ ճիշտ լինի:

Ռուզաննա.

Եթե ՍՊԸ-ի հիմնադիրը նաև տնօրենն է, ազատել է բոլոր աշխատողներին աշխատանքից և որոշ ժամանակ գործունեություն չի ծավալելու, հնարավո՞ր է լուծել նաև տնօրենի աշխատանքային պայմանագիրը, և այդ դեպքում ՍՊԸ-ն կարո՞ղ է սոցի և եկամտահարկի հաշվարկ չկատարել, զրոյական հաշվետվություններ ներկայացնել:

Syuzanna.

Բարև ձեզ: Ես գրանցել եմ Ա/Ձ, ձեռք եմ բերում “X” ՍՊԸ-ից աղի ձողիկներ և վերավաճառում եմ խանութներին: Ասացեք խնդրեմ` ո՞ր հարկատեսակով է հարկվում այս գործունեությունը, և նշեք նաև հարկման տոկոսադրույքը: Շնորհակալություն:

Ն.Չոփիկյան.

Եթե անհատ ձեռներեցը այլևս ձեռնարկատիրական գործունեությամբ չի զբաղվում, հարկային պարտավորություններ չունի, սակայն ռեգիստրում չի տվել լուծարման դիմում, կշարունակվի՞ սոց. վճարների մուծման պարտավորությունը: Ա/ձ անփութության պատճառով չի լուծարվել և ոչ մի գործունեություն չի ծավալել: Կարո՞ղ է դատարանում բողոքարկվել հարկայինի որոշումը սոց. վճարները հարկադիր ձևով գանձելու մասին: Եթե ոչ, կարո՞ղ է ա/ձ ճանաչվել անվճարունակ: Շնորհակալություն:

Arsen.

Ես աշխատանքից ազատվել եմ բանակ զորակոչվելու պատճառով: Իմ աշխատանքային գրքույկում պատճառը նշված չէ: Խնդրում եմ ասեք` իմ ծառայությունը որպես աշխատանքային ստաժ հաշվարկվելու՞ է, թե՞ ոչ:

Աննա.

Զբաղվում ենք առևտրով, պետք է կիրառենք զեղչեր, ընդունենք` գրում եմ հարկային հաշիվ.
1*520000=520000
զեղչ 10%` 52000
հարկվող գումար` 468000
ԱԱՀ 20%` 93600
ենթակա է վճարման` 561600

Խնդրում եմ օգնեք ճիշտ լրացնելու ԱԱՀ-ի հաշվետվությունը.
իրացման շրջանառությունը 520000, ԱԱՀ-ի գումարը 104000,
թե՞ իրացման շրջանառությունը 468000, ԱԱՀ-ի գումարը 104000

կամ էլ իրացման շրջանառությունը 468000, ԱԱՀ` 93600
13 տողում (այլ հարկային պարտավորություն) ԱԱՀ` 10400
ո՞ր լրացման ձևն է ճիշտ:

Արտակ.

Հարգելի հաշվապահներ, ժամկետանց դեբիտորական պարտքի վրա հաշվարկված տույժերը ինչպե՞ս փաստաթղթավորել, որպեսզի ներկայացնել դեբիտոր կազմակերպությանը:

Նախապես շնորհակալ եմ:

Էլինա.

Բարև Ձեզ:
Ցանկանում եմ զբաղվել էլեկտրոնային գովազդով: Կայքը ստեղծվելու է online shoping-ի տեսքով: Իրականում ոչ թե ես եմ վաճառք իրականացնելու, այլ ապրանքը և ծառայությունը մատուցող անձը: Ես պարզապես իրականացնում եմ դրանց գովազդ: Ցանկանում եմ ամեն ինչ օրինական ճանապարհով իրականացնել, պարզապես չգիտեմ, թե հարկային դաշտում ինչպես եմ գործելու: Սկզբի համար որոշել եմ գրանցվել որպես ԱՁ, իսկ թե ինչ հարկատեսակներով եմ հարկվելու կամ ինչպիսի հաշվետվություններ եմ ներկայացնելու հարկային մարմին, պատկերացում չունեմ: Խնդրում եմ օգնեք ինձ այս հարցում: Ու՞մ կամ որտե՞ղ կարող եմ դիմել:

Hayk.

Հարգելի հաշվապահներ, կազմակերպության հիմնադիրն ու տնօրենը միևնույն անձն է ու նա որպես հիմնադիր կազմակերպությանը փոխառություն է տրամադրում: Գումարը նրա անունից գլխավոր հաշվապահը մուտքագրում է բանկային հաշվին: Արդյո՞ք պետք է գումարը մուտքագրվեր դրամարկղ, թե՞ խնդիր չկա:

Tatevik.

Բարև Ձեզ: Կազմակերպությունը ՍՊԸ-ին վարձակալության է տվել իր տարածքը: Վարձակալության պայմանագրում վարձավճարը փոքր է տարածքի կադաստրային արժեքի 5% – ից: Ասացեք խնդրեմ` ի՞նչ պետք է անեմ: Արդյո՞ք խնդիրներ կունենամ հարկային տեսչությունում:

ՄԱՐԻՆԱ.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանեք. եթե ապրանք ձերք բերելու նպատակով կանխավճար է արվել 01/05/12թ-ին, երբ դոլարին համարժեք կուրսը եղել է 384 դրամ, իսկ ապրանքը մաքսազերցվել է 05/06/2012 թ-ին, այդ ժամանակ կուրսը ԿԲ եղել է 408 դրամ, 35000$ – ի տարբերությունը մեծ գումար է կազմում: Խնդրում եմ ասեք` տարբերություն կազմած գումարը պետք է որպես շահու՞յթ ձևակերպել: Ասեմ նաև, որ ապրանքի ձեռքբերման պայմանագիր չունենք: Դրա համար մուտքագրել եմ հայտարարագրի կուրսով:

Կարինե.

Ես աշխատում եմ դպրոցում: Ինձ շատ է հետաքրքրում այն հարցը, թե ինչպես են հաշվում ֆիզ. արձակուրդի գումարը` տարիֆիկացիայով եղած ժամերով, թե այն ավել ժամերով, որոնցով ես վարձատրվում եմ հիմա ուրիշի փոխարեն: Նախօրոք շնորհակալություն:

Լևոն.

Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանեք, թե դրամարկղում առկա գումարը ինչքան ժամանակ կարող է մնալ դրամարկղում և չփոխանցվել հաշվարկային հաշվին: Եթե չի թույլատրվում, ապա ի՞նչ պատժամիջոց է նախատեսված: Նաև ուզում եմ իմանալ, թե դրամարկղում առկա գումարի չափ նախատեսված է, թե ոչ: Կանխավ շնորհակալ եմ:

Լուսինե.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ պատասխանել. եթե դպրոցի գլխավոր հաշվապահը արձակուրդում է, և դպրոցը չունի ուրիշ հաշվապահ, ո՞վ է գործերը կատարում: Կանխավ շնորհակալություն:

Samvel.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ուզում եմ նորից քննարկում կազմակերպենք բոլորիս հուզող թեմայով` հաշվապահների որակավորման քննություններ: Կցանկանայի լսել քննություններին մասնակցած անձանց կարծիքը քննությունների անցկացման կարգի վերաբերյալ: Բազմիցս փնտրել եմ քննությունների ընթացքում օգտագործվող խնդիրների ինչ-որ ժողովածու, սակայն ապարդյուն: Եթե ինչ-որ մեկը ունի կամ գիտի, թե որտեղից կարելի է գտնել, խնդրում եմ ասեք:

Բորիս.

Խնդրում եմ պարզաբանեք` հասարակական կազմակերպությունը, որը իրականում չի ֆինանսավորվում և հետևաբար վարձու աշխատողներ չունի, պե՞տք է վճարի սոց. վճար, թե՞ ոչ: Թե՞ պարտադիր է վարձու աշխատող ունենալը: Շնորհակալություն:

Armine.

Բարև Ձեզ:
Խնդրում եմ շտապ ինձ օգնեք. քաղիրավական պայմանագրով կատարած ծառայության դիմաց վճարած աշխատավարձի հաշվարկի ժամանակ, եթե սահմանված է պայմանագրում 50 000 դրամ, ինչպե՞ս պետք է հաշվարկեմ և ինչքա՞ն պետք է առձեռն վճարեմ:

Նախապես շնորհակություն: