31/10/2026

Accountant.am

Աղասի.

Ես նախօրոք ներողություն եմ խնդրում ոչ կոռեկտ հարցի համար, բայց ձեր կարծիքը ինձ համար կարևոր է: Մեկ ամիս առաջ գրանցված ՍՊԸ-ն, որն ունի երկու աշխատող (որոնցից մեկը տնօրենն է), և որը այդ ամսվա ընթացքում ունեցել է ընդամենը մոտ 300 հազար դրամ եկամուտ (մոտ 800 հազար ընդհանուր շրջանառության դեպքում), և որը մինչև հաջորդ տարվա փետրվարը որևէ գործունեություն չի իրականացնելու:
Նման կազմակերպության հաշվապահությունը վարելու համար 50000 դրամը նորմա՞լ վճար է, թե՞ ոչ: Իմ բավականին սուղ պատկերացմամբ այս երեք ամիսների ընթացքում հաշվապահը պետք է.
1. գրանցի աշխատողներին սոցապում
2. 3 անգամ իրականացնի շահութահարկի հաշվարկ, որոնցից 2-ը զրոյական
3. մեկական եկամտահարկի և աշխատավարձի հաշվարկ

Այս ամենի համար ամսական 50000-ը շատ չի՞:

ԱՆԻ.

Բարև բոլորին: Խնդրում եմ պատասխանեք հարցիս. եթե աշխատողն աշխատում է մի հիմնարկում 01/10/2010-ից և չի գնացել արձակուրդ, իսկ 31/12/2011 ազատվելու է աշխատանքից, ինչպե՞ս հաշվեմ վերջնահաշվարկ: Աշխատավարձը 40 000 դրամ է և 6 աշխատանքային օր: Խնդրում եմ մանրամասն գրեք: Նախապես շատ շնորհակալ եմ:

Աղբյուր` panarmenian.net
Հրապարակվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում ս.թ. դեկտեմբերի 15-ին անցկացված հաշվապահների որակավորման քննության արդյունքները:

Համաձայն հրապարակված տվյալների` հրավիրված 21 դիմորդներից քննությանը մասնակցել են 8 դիմորդ, որոնցից հաշվապահների որակավորման վկայական է շնորհվել 7-ին:

2011 թվականի ընթացքում անցկացվել է հաշվապահների որակավորման 20 քննություն, որոնց արդյունքներով 159 դիմորդի տրվել է որակավորված հաշվապահի վկայական:

Հայաստանի Հանրապետությունում 19.12.2011թ. դրությամբ որակավորման վկայական ունի 500 հաշվապահ, հաղորդում է Հայաստանի ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը:
Աղբյուր` panarmenian.net

Սոնա.

Բարև, իմ բազմաչարչար կոլեգաներին: Խնդրում եմ ինձ օգնեք հետևյալ հարցում: Անաշխատունակության նպաստ հաշվարկելու համար միջին ամսական աշխատավարձի հաշվարկման համար հիմք է ընդունվում գործատուի կողմից վարձու աշխատողին անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող 12 ամիսների համար հաշվարկվա՞ծ, թե՞ վճարված աշխատավարձը: Կանխավ շնորհակալություն:

Լյուդմիլա.

Խնդրում եմ օգնել: Արտերկրից գործընկերը համակարգչային սարք է ուղարկել, մենք մաքսայինում ԱԱՀ ենք մուծել, ես ինչպե՞ս ձևակերպեմ, և ԱԱՀ-ի հաշվետվության մեջ պակասեցում ցույց տալու՞ եմ, թե՞ ոչ:

Կարեն.

Հարգելի գործընկերներ, մեր կազմակերպությունը իրականացնում է միջազգային բեռնափախադրման միջնորդային ծառայություն: Շրջանառությունը գերազանցում է 58.3 միլիոն դրամը: Խնդրում եմ ասեք` մենք ԱԱՀ վճարո՞ղ ենք, թե՞ ոչ:

Anna.

Բարև ձեզ: Ես ունեմ մի հարց: Ընդամենը 1 կամ 2 ամիս աշխատած աշխատողին գրանցու՞մ են տարեկան ֆիզ. անձանց վճարված եկամուտների մասին տեղեկանքում: Եվ քանի՞ ամիս պետք է աշխատի աշխատողը, որ ներառվի այդ ցուցակի մեջ: Շնորհակալություն:

Անի.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, օգնեք ճիշտ կողմնորոշվելու համար: Ես Ա/Ձ եմ և 2 ամսական հղի եմ, ինքս աշխատում եմ իմ կազմակերպությունում: Սակայն իմ նախորդ տարին ես եկամուտ չեմ ունեցել և աշխատել եմ վնասով: Ինձ կարո՞ղ եք ասել` ինչպե՞ս կհաշվարկվի իմ հղիության նպաստը, և հնարավո՞ր է արդյոք ինքս ինձ նշանակել տնօրեն և աշխատավարձ:

Mariam.

Հարգելի փորձառու հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնեք հետևյալ հարցում: Կազմակերպությունը աշխատում է և հաստատագրված վճարով, և համարվում է շահութահարկ վճարող: Կարո՞ղ եք ինձ ասել և հիմնավորել, թե ինչպես ես պետք է հաշվարկեմ ստացված եկամուտը, որպեսզի շահութահարկի տարեկան հաշվետվությունը փակեմ: Արդյո՞ք հաստատագրված վճարից ստացված եկամուտը պետք է գումարեմ առևտրից ստացաված եկամուտին: Ես գտնում եմ, որ պետք է կատարեմ առանձին հաշվառում, և հաստատագրված վճարի համար կատարված ծախսերը և ստացված եկամուտները առանձնացնեմ, և շահութահարկը նվազեցնեմ միայն իրեն վերաբերվող ծախսերով, և հիմք ընդունեմ միայն այն եկամուտները, որոնք վերաբերվում են տվյալ ոլորտին: Խնդրում եմ ինձ հուշեք` արդյոք ճիշտ եմ: Եթե ոչ, գրեք ճիշտ տարբերակը: Նախապես շնորհակալություն:

Աղբյուր` panarmenian.net

2012 թվականի հունվարի 1-ից 2011թ. շրջանառությունը 58.35 միլիոն դրամը գերազանցած կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը հարկային մարմնին հաշվետվությունները պետք է ներկայացնեն էլեկտրոնային եղանակով: Այն ԱԱՀ վճարողները, որոնք դեռևս չունեն էլեկտրոնային ստորագրություն պարտավոր են հաշվետվություն ստորագրելու իրավասություն ունեցող անձի (անձանց) համար ձեռք բերել էլեկտրոնային ստորագրություն, հարկային մարմնի հետ սահմանված կարգով կնքել պայմանագիր և գրանցել լիազորված անձին (անձանց)` 2012թ. հունվարի 1-ից հաշվետվությունները էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համար: Մանրամասն

Հայկուհի.

Հարկային հաշվի ձևերի օգտագործման մասին հաշվետվություն ե՞րբ և ինչպե՞ս պետք է ներկայացնել: Խնդրում եմ օգնել գտնել համապատասխան որոշումը: Կա՞ն ժամկետներ:

Հայկուհի.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել գտնելու օրենք, որոշում կապված այն հարցի հետ, որ եթե հաց եմ մատակարարում կազմակերպությանը ամեն օր, ապա պե՞տք է հաշիվ գրեմ ևս ամեն օր, նույնիսկ մեկ հացի համար: Կանխավ շնորհակալ եմ:

Արտեմ.

Բարև Ձեզ, խնդրում եմ հուշեք ինձ, որտեղի՞ց կարող եմ բեռնել կամ գտնել IFRS-ի և դրա կիրառմանը վերաբերող ուղեցույցի մասին ինֆորմացիա: Նախապես շնորհակալ եմ:

Արմեն.

Խնդրում եմ օգնեք: Եթե կազմակերպությունը մի քանի տարի գործունեություն չի իրականացրել, որքա՞ն ժամանակ պետք է պահի դրամարկղային քիրքը և հաշվապահական փաստաթղթերը: Ո՞ր օրենքով է այն կարգավորվում: Շնորհակալություն:

Մարի.

Եթե տեղյակ լինեք, շատ շնորհակալ կլինեմ, եթե կիսվեք ձեր ինֆորմացիայով: Որոշ ժամանակ առաջ հարկային տեսչությունում հանդիպեցի մի կնոջ, ով վերջնահաշվարկի եկամտահարկի գումարը հաշվարկել էր առանց 32500 դրամի նվազեցման, և պնդեց, որ դա է ճիշտ տարբերակը: Եվ նշեմ, որ վերջնահաշվարկի գումարը 70000 դրամ էր, այսիքն այստեղ չի գործում փոքր գումար լինելու տարբերակը: Եթե տեղյակ եք, կամ իսկապես եկամահարկը վերջնահաշվարկում այդպես է հաշվարկվում, խնդրում եմ արձագանքեք:

Արթուր.

Խնդրում եմ պատասխանել և հիմնավորել օրենքի հղումով, եթե հնարավոր է. չօգտագործած ամենամյա արձակուրդի փոխհատուցման գումարները եկամտահարկով հարկվու՞մ են, թե՞ ոչ:

Դավիթ.

Եթե աշխատակիցը ժամանակավոր անաշխատունակության մեջ է գտնվում, կարո՞ղ է վերջինս ՀՀ-ից դուրս գալ, սահմանը հատել: Գոյություն ունի որևիցե օրենք, որը արգելում է բյուլետենի ժամանակ Հայաստանի Հանրապետությունից բացակայելը: Շնորհակալություն:

Կարինե.

Հարգելի կոլեգաներ, եթե կազմակերպությունը ունի ավտոտեխսպասարկման տեղամաս (երկու բոքս), այդ բոքսերի աշխատակիցները հունվարին ցանկանում են վերցնել չվճարվող արձակուրդ, այս դեպքում ես հունվարի համար կարո՞ղ եմ արդյոք երկու բոքսերի մասով դադարեցում տալ: Կանխավ շնորհակալ եմ:

Լևոն.

Ես ուզում եմ համակարգիչների և նմանատիպ ակսեսուարների խանութ բացեմ և գրացվեմ որպես ՍՊԸ, և կուզենայի իմանալ, թե ի՞նչ հարկեր ամսվա և տարվա կտրվածքով պիտի մուծեմ: Եվ եթե հնարավոր է, օգնեք գտնեմ այս հարցին վերաբերվող գրականություն: Նախապես շնորհակալ եմ:

Թերեզա.

Բարև բոլորին: Ես ունեմ աշխատող, որը վերադարձել է երեխայի խնամակալության արձակուրդից, բայց դեռ 5 ամիս է, ինչ աշխատում է, պատրաստվում է կրկին մայրանալ, նա կարո՞ղ է կրկին ֆիզ. ստանալ: Ուզում եմ իմանալ` քանի ամսվա աշխատող պետք է լինի, որ ֆիզ. արձակուրդ կարողանա ստանա: Եթե կարող եք, ասեք` որտե՞ղ կարող եմ կարդալ այդ օրենքը: Կանխավ շնորհակալություն:

Մարի.

Բարև բոլորին: Հարգելնիերս, խնդրում եմ պատասխանեք հետևլալ հարցիս: Եթե աշխատանքը վնասակար է, ինչպե՞ս է հաշվարկվում վերջնահաշվարկը տվյալ դեպքում: Չօգտագործված արձակուրդային օրերի քանակը ինչպե՞ս է որոշվում:

Վիկտորյա.

Հարգելի գործընկերներ, արդյո՞ք գործատուն իրավունք ունի լուծել որոշակի ժամկետով կնքած աշխատանքային պայմանագիրը ժամկետը լրանալու պատճառով, եթե աշխատակիցը հղիության մասին տեղեկանք է ներկայացրել: