31/10/2026

Accountant.am

Գուրգեն.

Հարգելի մասնագետներ, խնդրում եմ մեկնաբանեք աշխատանքային պայմանագրում աշխատողի պարտականությունների ցանկում տեղ գտած հետևյալ կետը.
– Աշխատողը պարտավորվում է անցնել բուժ. զննում օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով:
Ո՞ր օրենքն է սահմանում և հսկում վերը նշված կետը:
Շնորհակալություն:

Tatev.

Հարգելի կոլոգաներ, ի՞նչ փաստաթուղթ է անհրաժեշտ, որպեսզի կազմակերպվի և ֆինանսավորվի երգաչախմբի համերգ: Գուցե՞ պայմանագիր կամ այլ փաստատթուղթ, ինչը կհիմնավորի իմ կատարած ծախսերը և նրանց կատարված փոխանցումները:

Ֆլորա.

Հարգելի հաշվապահներ, փորձում եմ օրինական և գրագետ աշխատել, արդյո՞ք Ա/Ձ-ն պարտավոր է հասույթի և առաքման գրքեր վարել, եթե արտադրության շենքին կից ունենք միայն գրասենյակ, պահեստ չունենք, չնայած պահեստի ստեղծման խնդիր էլ չունենք: Եվ այս դեպքում առաջնայի՞ն է պահեստի ստեղծումը:

Ֆլորա.

Հարգելի հաշվապահներ, Ա/Ձ-ն դարբնոցի արտադրական տարածքի և գրասենյակի համար ֆիզ. անձից շինություն է վերցրել` ամսավճարով իհարկե: Սակայն խնդիրը կայանում է նրանում, որ ֆիզ. անձը այդ շինության համար սեփականության վկայական դեռ չունի: Ի՞նչ խորհուրդ կտաք, ինչպե՞ս վարվել: Չէ՞ որ տարածքի վարձակալության համար չենք կարող նոտարով պայմանագիրը հաստատել: Ինչպե՞ս վարվել, որ ամեն ինչ օրինական լինի և հնարավոր լինի այդ վարձավճարը ծախս ճանաչել:

Դավիթ Ասատրյան.

Կարելի՞ է ցույց տալ շուկայից գնում 100 հատ հակագազ` վճարելով 11 տոկոս եկամտահարկ և արտացոլելով եկամտահարկի եռամսյակային հաշվարկում որպես առանց հիմնավորված փաստաթղթերի գնում: Կարծում եմ` ուրան չի կարելի ցույց տալ, բայց հակագա՞զ:

astxik.

Հարգելի հաշվապահներ, եթե մեքենա եմ վարձակալել, ապա այդ մեքենայի գույքահարկի հաշվետվություն ներկայացնելու՞ եմ և գույքահարկ վճարելու՞ եմ: Թե՞ դա սեփականատերն է անելու: Շնորհակալություն:

Աննա.

Ապրիլի 15-ին աշխատանքի եմ ընդունել աշխատողի, որի ամսական աշխատավարձը պետք է կազմի 40 000 դրամ, սակայն ապրիլի աշխատանքային օրերի համար այն կազմել է 22 000: Պե՞տք է արդյոք այդ 22 000-ից եկամտահարկ հաշվարվի և ի՞նչ մեխանիզմով:

Լիանա.

Բարև Ձեզ, հոգատար հաշվապահներ: Խնդրում եմ, հնարավորության դեպքում շտապ պատասխանել հետևյալ հարցին: Ինչպե՞ս կհաշվարկվի ԱՁ-ի հղիության և ծննդաբերության արձակուրդը, եթե ան/թ տրվել է 31.03.2011թ. – 06.07.2011թ: Նախապես շնորհակալություն:

Ֆլորա.

Հարգելի հաշվապահներ, չիմանալու պատճառով գործատուի սոցը փոխանցել եմ աշխատողներից պահվող 3 տոկոսի սոցի հաշվեհամարին` 900005035010: Խնդրում եմ խորհուրդ տվեք` կարո՞ղ եմ արդյոք դիմել փոխանցումը մյուս` 900005035028 հաշվեհամարին փոխանցեն, թե արդեն ուշ է, տույժ պետք է վճարել 0,15%:

Անիտա.

Իմ հարցը կարող է շատերին տարօրինակ թվալ առաջին հայացքից, սակայն ես երեկ կարդացել եմ Աշխատանքի տեսչության կողմից հրապարակված աշխատանքային օրենսգրքի փոփոխությունները իրենց իսկ մեկնաբանմամբ, և մի քանի հարց առաջացավ ինձ մոտ: Ամենակարևորը` եթե պահակը աշխատում է հերթափոխով, և նրա հաստիքային աշխատավարձը 60 000 դրամ է, որքա՞ն կկազմի նրա ընդհանուր աշխատավարձը: Ես մինչև այժմ հաշվարկում էի 60000+6000 (գիշերային աշխատանքի համար):

Նարեկ.

Բարև Զեզ, հարգելիներ: Ես ներկայացնում եմ շինարարական կազմակերպություն: Կազմակերպությունը լիցենզավորման մասին օրենքի փոփոխության հետ կապված նոր լիցենզիա պետք է հանի, և անհրաժեշտ է լիցենզավորման կենտրոն ներկայացնել որոշակի մասնագիտություններով մասնագետներ` իրենց աշխատանքային պայմանագրերով: Սակայն աշխատանքների բնույթից ելնելով` վերը նշված մասնագետներից մի քանիսը պետք է աշխատեն (ելնելով աշխատանքների բնույթից), իսկ մնացածը կաշխատեն, երբ իրենց բնույթին համապատասխան աշխատանք լինի: Հարցս կայանում է նրանում, թե ինչպիսի աշխատանքային պայմանագիր (կամ համաձայնագիր) կարող եմ ներկայացնել այն աշխատողների համար, որոնց աշխատանքի սկսելու տարին և ամսաթիվը հայտնի չէ: Կանխավ շնորհակալ եմ:

Susanna.

2010թ. դեկտեմբերի 30-ին 10 աշխատողներ աշխատանքից ազատվեցին պայմանագրի ժամկետը լրանալու պատճառով: Մայիսի 1-ից նորից նույն աշխատողներին պետք է ընդունենք աշխատանքի, ասացեք խնդրեմ, նրանց համար ձևաթուղթ պե՞տք է ներկայացվի սոցապ:

Աննա.

Կազմակերությունը վարձակալել է մեքենա, իսկ այս տարվա հունվարի մեկից այդ նույն մեքենան ստանացել է որպես անհատույց նվիրարատվություն: Արդյո՞ք կարիք կա այդ պայմանագիրը հաստատել նոտարով, և ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում:

Մարի.

Մեկ տարվա կտրվածքով միջին ամսական աշխատավարձս կազմում է 180.000 ՀՀ դրամ, տարվա ընթացքում երկու անգամ ստացել եմ 150.000 ՀՀ դրամ: Անաշխատունակության թերթիկը տրված է 26.04.11թ.-12.09.11թ. համար: Որքա՞ն է լինելու նպաստի գումարը (հաշվարկը, հարկվու՞մ է, թե՞ ոչ): Կանխավ շնորհակալ եմ:

Անուշ.

Խնդրում եմ ասեք, անհրաժե՞շտ է արդյոք ֆինանսների նախարարության կողմից թույլտվություն հաշվապահական ընկերություն բացելու համար:

Ֆլորա.

Հարգելի հաշվապահներ, եկամտահարկի և սոցի հաշվետվություններում հունվար և փետրվար ամիսներին ներառված է աշխատողի պարապուրդի վճարը, սակայն այդ գումարը նրան վճարվել է մարտին, ինչպես նաև չեն փոխանցվել պարապուրդից պահված սոցն ու եկամտահարկը: Այս դեպքում արդյո՞ք պետք է վճարվեն նաև տույժերը: