Category: Ա/Ձ, Ֆիզ. անձ

ԱՁ-ն ցանկանում է ապրանք արտահանել ՌԴ

Գոռ.

ԱՁ-ն գնել է բեռնատար և ցանկանում է ապրանք արտահանել ՌԴ։ Ի՞նչ թույլտվություն (լիցենզիա) է դրա համար անհրաժեշտ։

Կարդալ ավելին ԱՁ-ն ցանկանում է ապրանք արտահանել ՌԴ

ԵԱՏՄ անդամ երկրներ ապրանքների արտահանման և ներմուծման ընթացակարգեր

Արմեն.

Բարև ձեզ։ Կասեք, խնդրեմ, նոր բացվող ԱՁ-ն, որը զբաղվելու է թեյի, սուրճի և չորամրգերի արտադրությամբ, ԵԱՏՄ մտնելու համար ի՞նչ ընթացակարգ պետք է անցնի, կխնդրեմ՝ մանրամասն ներկայացնեք զրոյից:

Կանխավ շնորհակալ եմ։

Կարդալ ավելին ԵԱՏՄ անդամ երկրներ ապրանքների արտահանման և ներմուծման ընթացակարգեր

ԱՁ-ն ցանկանում է լուծարվել

Դավիթ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Գրանցել եմ Ա/Ձ, սակայն, իրադարձություններից ելնելով, այն չի օգտագործվել (մոտ 3 ամիս), և ID քարտը չի ակտիվացվել: Ինչպե՞ս կարող եմ փակել կամ սառեցնել Ա/Ձ-ն՝ խուսափելով խնդիրներից:

Կարդալ ավելին ԱՁ-ն ցանկանում է լուծարվել

Հարկերի վճարում էլեկտրոնային եղանակով

Սեյրան.

Բարև ձեզ:

Անհատ ձեռնարկատեր եմ: Կարո՞ղ եմ առանց բանկ այցելելու կատարել հարկերի վճարումը (էլեկտրոնային ձևով):

Կարդալ ավելին Հարկերի վճարում էլեկտրոնային եղանակով

Անձը զբաղվելու է բանջարեղենի առևտրով

Նվարդ.

Բարև ձեզ: Ֆիզիկական անձ եմ, պատրաստվում եմ զբաղվել բանջարեղենի առևտրով, սակայն հետագայում նախատեսում եմ նաև հացաբուլկեղենի առևտրով զբաղվել: Ի՞նչ խորհուրդ կտաք, գրանցվել որպես ԱՁ՞, թե՞ կազմակերպություն: Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Անձը զբաղվելու է բանջարեղենի առևտրով

Ա/Ձ-ն զբաղվելու է ապրանքների ներմուծմամբ և վաճառքով

Արփինե.

Հարգելի հաշվապահներ,
մի քանի օր առաջ գրանցել եմ ԱՁ, գործունեությունը՝ ապրանքների ներմուծում և վաճառք, հայտարարություն եմ տվել շրջհարկով հարկվելու համար, ունեմ լիազորագրի մուտքանուն և գաղտնաբառ, սակայն չկարողացա մուտք գործել։

Խնդրում եմ ուղղորդել հետագա գործողություններ համար: Արդյոք պարտադի՞ր է բանկային հաշիվ ունենալը, որտե՞ղ է արտացոլվելու շրջանառությունս՝ բանկային քաղվածքներո՞վ, թե՞ այլ տարբերակներ կան, ինչպե՞ս եմ կատարելու ներմուծած ապրանքի (կոշիկ) մաքսազերծումը, ի՞նչ չափով եմ հարկվելու, և խանութների հետ ապրանքի դիմաց վճարները կարո՞ղ են կանխիկ լինել, թե՞ միայն հաշիվ-ապրանքագրով։ Ունեմ հաշվապահության մինիմալ գիտելիքներ, կցանկանայի ինքս վարել այն։

Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Ա/Ձ-ն զբաղվելու է ապրանքների ներմուծմամբ և վաճառքով

Ա/Ձ-ի հաշվետվության և հարկերի վերաբերյալ

Հայկ.

Բարև ձեզ: Ես Ա/Ձ եմ, ԱԱՀ վճարող եմ: Իմ հաշվետվությունը և գոյացած հարկերը պիտի վճարեմ եռամսյակը մե՞կ, թե՞ ամեն ամիս:

Կարդալ ավելին Ա/Ձ-ի հաշվետվության և հարկերի վերաբերյալ

ԱՁ-ն զբաղվելու է բեռնափոխադրումներով

Արևիկ.

Բարև ձեզ: Խնդրում եմ, օգնեք: Եթե ԱՁ-ն աշխատում է շրջ. հարկով և ցանկանում է բեռնափոխադրումներ կատարել դեպի Պարսկաստան, ի՞նչ հարկային պարտավորություններ կառաջանան:

Կարդալ ավելին ԱՁ-ն զբաղվելու է բեռնափոխադրումներով

Հաշիվ վավերագիրը դուրս է գրվել անձնագրի տվյալներով

Լիդա.

ԱՁ-ն Վրաստանից ապրանք է ներկրել, հաշիվ-ապրանքագիրը դուրս է գրվել անձնագրի տվյալներով, նույն ԱՁ-ի ֆիզ. անձով, ինչպե՞ս դարձնել ԱՁ-ի ապրանք:

Կարդալ ավելին Հաշիվ վավերագիրը դուրս է գրվել անձնագրի տվյալներով

Եթե Ա/Ձ չի վճարել հարկերը

Լիլիթ.

Բարև ձեզ:

Որ խնդրեմ, կասե՞ք, մոտ 2 ամսվա բացած ԱՁ-ի համար ոչ մի վճարում չեմ արել՝ շահութահարկ, սոց. վճար և այլն, ինձ ի՞նչ է սպասվում։

Կարդալ ավելին Եթե Ա/Ձ չի վճարել հարկերը

ԱՁ-ն հանդիսանում է նաև հասարակական կազմակերպության նախագահ

Սոնա.

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել՝ եթե ԱՁ-ն հանդիսանում է նաև հասարակական կազմակերպության նախագահ, ապա ԱՁ-ն արդեն 20 տոկոս ԱԱՀ-ո՞վ է հարկվում:

Շնորհակալություն:

Կարդալ ավելին ԱՁ-ն հանդիսանում է նաև հասարակական կազմակերպության նախագահ

Գործունեություն չծավալելու դեպքում ի՞նչ հարկեր պետք է վճարել

Արթուր.

Բարև ձեզ: Ես ուզում եմ իմանալ՝ եթե Ա/Ձ բացեմ և ինչ-որ գործունեություն չծավալեմ, դրա համար գումար միևնույն է վճարելու՞ եմ, թե՞ ոչ: Եվ խնդրում եմ, ասեք՝ ընտանեկան Ա/Ձ բացելու դեպքում ի՞նչ պայմաններ են, եթե նույնպես բացեմ և գործունեություն չծավալեմ: Եթե միևնույն է պետք է վճարեմ, ապա ի՞նչ գումարներ են դրանք և որքա՞ն ժամանակը մեկ պետք է վճարվեն:

Շնորհակալություն:

Կարդալ ավելին Գործունեություն չծավալելու դեպքում ի՞նչ հարկեր պետք է վճարել

Հարկային գործակալ հանդիսանալը ինքնազբաղվածության դեպքում

Գարիկ Գևորգյան.

Բարև ձեզ: Ես մի հարց ունեմ: Շատ շնորհակալ կլինեմ, որ պատասխանեք:

Ես Ա/Ձ եմ բացել և հարկերից ազատված եմ, քանի որ ինքնազբաղված անձ եմ համարվում: Աշխատող չունեմ և ինքնուրույն լեզու եմ դասավանդում: Տարածք եմ վարձակալել, նոտարով վարձակալության պայմանագիր եմ կնքել վարձատուի հետ, ով ֆիզ. անձ է: Պայմանագրում նշված է, որ վարձավճարի չափը կազմում է 50 000 դրամ, որը չի ներառում եկամտային հարկը, և եկամտային հարկը վճարվում է վարձակալի կողմից` որպես հարկային գործակալ: Իսկ ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին օրենքում կա այսպիսի կետ, որ ինքնազբաղված անձինք գործունեության տեսակների մասով չեն հանդիսանում հարկային գործակալներ, այդ գործունեության տեսակների մասով հարկային հաշիվներ դուրս չեն գրում և կարող են դուրս գրել այլ հաշվարկային փաստաթղթեր օրենքով սահմանված կարգով: Հիմա ես ուզում եմ հասկանալ, մի կողմից ես չեմ հանդիսանում հարկային գործակալ, քանի որ ինքնազբաղված անձ եմ, մյուս կողմից վարձակալության պայմանագրում գրված է, որ ես պետք է վճարեմ եկամտային հարկ` որպես հարկային գործակալ:

Կարդալ ավելին Հարկային գործակալ հանդիսանալը ինքնազբաղվածության դեպքում

Վարձակալության վճարի վերաբերյալ

Գարիկ.

Բարև ձեզ։ Ես Ա/Ձ եմ և հարկերից ազատված եմ, քանի որ ինքնազբաղված անձ եմ: Տարածք եմ վարձակալել, որի վարձակալության գումարի 10% ես պետք է վճարեմ՝ որպես վարձակալ` հարկային գործակալ։ Հարցս հետևյալն է։ Ես ինքնազբաղված անձ եմ, բայց միաժամանակ պետք է վճարեմ այդ 10%-ը՝ որպես հարկ։ Դա նորմա՞լ է:

Կարդալ ավելին Վարձակալության վճարի վերաբերյալ

Ա/Ձ հաշվետվության վերաբերյալ

Քնարիկ Խաչատրյան.

Բարև ձեզ: Ես ԱՁ եմ, վճարում եմ շրջանառության հարկ, եկամտային հարկ և դրոշմանիշների հարկ, կասե՞ք՝ որ դաշտերը պետք է լրացնեմ տարեկան հաշվետվության մեջ:

Կարդալ ավելին Ա/Ձ հաշվետվության վերաբերյալ

ԱՁ տարեկան հաշվետվություն

Նարինե.

Բարև ձեզ: Ես ԱՁ եմ: Անցյալ տարի տարեկան հաշվետվությունը ուղարկել եմ ձև N 118: Կասե՞ք` այս տարի որ համարի հաշվետվությունը պետք է հանձնել: Շնորհակալություն:

Կարդալ ավելին ԱՁ տարեկան հաշվետվություն

Ո՞ր հարկային դաշտում պետք է աշխատել

Արշակ.

Խնդրում եմ օգնել, ես գրանցեցի Ա/Ձ (շինարարական աշխատանքների հետ կապված), սակայն չեմ կողմնորոշվում՝ հարկային ինչ դաշտ ընտրել՝ սկզբնական շրջանում ֆինանսական կորուստներ չունենալու համար:

Կարդալ ավելին Ո՞ր հարկային դաշտում պետք է աշխատել

Ընտանեկան ձեռնարկատիրության վերաբերյալ

Իրինա.

Խնդրում եմ ասացեք, ավտոտեխսպասարկման գործունեությամբ զբաղվող Անհատ ձեռնարկատերը կարո՞ղ է հանդիսանալ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ և չվճարել նույնիսկ Ա/Ձ եկամտային հարկը։

Կարդալ ավելին Ընտանեկան ձեռնարկատիրության վերաբերյալ

Մեղվաբուծությամբ զբաղվող Ա/Ձ

Օվսաննա.

Բարև ձեզ։ Ես զբաղվում եմ մեղվաբուծությամբ։ Պատրաստվում եմ մեղրը արտահանել։ Պետք է Ա/Ձ բացեմ։ Ի՞նչ հարկեր եմ վճարելու։

Կարդալ ավելին Մեղվաբուծությամբ զբաղվող Ա/Ձ

Անձը ցանկանում է ուսումնական կենտրոն բացել

Նաիրա.

Բարև ձեզ։ Ես ունեմ Ա/Ձ։ Ցանկանում եմ ուսումնական կենտրոն բացել։ Կարո՞ղ եք ասել, թե ինչ պետք է անեմ, և որտեղից սկսել:

Կարդալ ավելին Անձը ցանկանում է ուսումնական կենտրոն բացել

Ֆիզիկական անձը վաճառում է խանութ

Վարդան.

Եթե ֆիզիկական անձը վաճառում է խանութ, ինչո՞վ է հարկվում և քանի՞ տոկոս:

Կարդալ ավելին Ֆիզիկական անձը վաճառում է խանութ

Ա/Ձ բացելու վերաբերյալ

Տաթև.

Ես մատնահարդար եմ և ուզում եմ տանը աշխատել: Ի՞նչ վճարներ պետք է վճարեմ, որպեսզի բացեմ Ա/Ձ:

Կարդալ ավելին Ա/Ձ բացելու վերաբերյալ

Անձը ցանկանում է գրանցվել որպես ԱՁ

Նազելի.

Բարև ձեզ: Ես տան պայմաններում դիմահարդար եմ, հիմա ցանկանում եմ բացել փոքրիկ կրպակ` 8-10քմ: Ուզում եմ գրանցվել որպես ԱՁ: Խնդրում եմ ասել` ի՞նչ վճարներ պետք է կատարեմ, ՀԴՄ պե՞տք է, թե՞ ոչ: Իմ ամսական եկամուտը 60 000 – 100 000 է, ԱՁ բացելու դեպքում աշխատելու եմ մենակ:

Կարդալ ավելին Անձը ցանկանում է գրանցվել որպես ԱՁ

Ա/Ձ-ի շրջանառություն

Սեյրան.

Որտե՞ղ և ինչպե՞ս տեսնել Ա/Ձ-ի շրջանառության գումարի չափը որևէ ամսվա համար:

Կարդալ ավելին Ա/Ձ-ի շրջանառություն

Ի՞նչ հարկատեսակներ է վճարում Ա/Ձ-ն

Ավետիք.

Բարև ձեզ: Ի՞նչ հարկատեսակներ է վճարում Ա/Ձ-ն ծառայություններ մատուցելու համար, եթե դրա դիմաց ստացված գումարների հանրագումարը ամսական չի գերազանցում 500 000 դրամը:

Կարդալ ավելին Ի՞նչ հարկատեսակներ է վճարում Ա/Ձ-ն

Պետք է արդյո՞ք Ա/Ձ-ին ՀԴՄ սարք

Նազելի.

Ես կոսմետոլոգ եմ, աշխատում եմ տան պայմաններում, ուզում եմ վարձակալել փոքր տարածք և Ա/Ձ բացել: Ուզում եմ իմանալ` ի՞նչ հարկեր պետք է վճարեմ և արդյո՞ք ՀԴՄ սարք պետք է, թե՞ ոչ:

Կարդալ ավելին Պետք է արդյո՞ք Ա/Ձ-ին ՀԴՄ սարք