Category: Այլ
Հաշվապահի օր
Գրիգոր.
Ողջույն Բոլորին , ուզում եմ շնորհավորել բոլորիս հաշվապահի օրվա կապակցությամբ 🙂
ՌԴ Օրենքով 21 նոյեմբերի, ոչինչ որ մենք նման օր չունենք 🙂
ՓՄՁ ստուգումներ
Աննա.
Ողջույն.
1.Ըստ օրենքի փոփոխության մինչև 2011 թ.-ը փոքր և միջին բիզնեսի ստուգումներն արգելվում է : Այսինքն դա նշանակում է , որ բոլոր տեսակի ստուգումներն է արգելվում?
2.Մի խնդրանք նույնպես , գեղեցկեւթյան սրահն որպես ծառայություն մատուցող ,արդյոք պետք է լիցենզիա ստանա?
Նախապես շնորհակալություն պատասղանի համար
Հաշվապահական ծրագրերի վերաբերյալ…
Արամ.
Ինչ առավելություններ և թերություններ ունի ՀԾ-հաշվապահ ծրագիրը 1C ծրագրի նկատմամբ
Սահմանափակում ՓՄՁ-րի համար ձեռքբերումների գծով…
Կամո.
Ականջիս հասել է, որ ինչ որ սահմանափակում կա ՓՄՁ-րի համար ձեռքբերումների գծով` մեկ գնորդից չպիտի գերազանցի ամբողջի 80 %- ը: Կա այդպիսի բան արդյոք, թե ոչ ?
Եթե կազմակերպությունը ուզում է ժամանակավոր դադարեցնել գործունեությունը…
AM.
Եթե կազմակերպությունը ուզում է ժամանակավոր դադարեցնել գործունեությունը /գործում է հարկման ընդհանուր դաշտում/ ինչ ընթացակարգով է այն կատարվում? նախապես շաաաատ շնորհակալեմ օգնողներից…
Ներկրված հիմնական միջոց
Meri.
Արտերկրից ներկրված հիմնական միջոցը հաշվեկշռում որ արժեքով պետք է ցույց տալ, մաքսային թե ինվոյսի: Ու եթե ինվոյսի, ապա խնդրում եմ ասեք ինչպես պետք է ձևակերպել մաքսային արժեքի և ինվոյսում նշված գումարի տարբերությունը:Այդ տարբերությունը բավականին մեծ գումար է կազմում մոտ 200000 դրամի չափով: Կանխավ շնորհակալություն
Անհուսալի կրեդիտորական պարտք
Արմեն.
Ինչ գրծառնությունների հերթականությամբ կարելի է կրեդիտորական պարտքը ճանաչել անհուսալի և ինձ պատճառաբանմամբ…և եկամուտի ճանաչման ժամանակ արդյոք նպատակահարմար է օգտագործել 6142 ենթախմբային հաշիվը…արդյոք հարկային մարմնին մինչև շահութահարկի հաշվարկը պետք է ներկայացնել տեղեկանք անհուսալի դեբիտորական և կրեդիտորական պարտքերի մասին:
Հաշվապահների որակավորման քննությունների վերաբերյալ
Վարսիկ.
Որտե՞ղ կարող եմ փնտրել Հաշվապահների որակավորման քննությունների խնդիրների ցանկը:
ՀԴՄ կտրոնի տրամադրումը
Մարինե.
Վաճառողուհին ՀԴՄ կտրոնը եթե խփում է բայց հերթի կամ հաճախորդի արագ դուրս գալու պատճառով չի հասցնում տալ ՀԴՄ կտրոնը հաճախորդին, այդ դեպքում դա կարող է հանգեցնել վարչական պատասխանատվության
Որքա՞ն գումար պահել դրամարկղում
Incognito.
Որքա՞ն գումար կարող է պահել տնօրենը դրամարկղում:
