Category: Այլ

Ինչպե՞ս մուտք գործել օգտվողի հիմնական էջ

Արմինե.

Բարև Ձեզ: Լիազորի գրասենյակ գրանցվել եմ: Ինչպե՞ս կարող եմ մուտք գործել օգտվողի հիմնական էջ հաշվետվություն լրացնելու համար:
Ես ստացելեմ այս պայմանգիրը:
Նախապես շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Ինչպե՞ս մուտք գործել օգտվողի հիմնական էջ

Ինչպե՞ս փոխել լիազորին

Գոհար.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ ԱՁ-ն բացել է հաշվապահը և լիազորը իրեն է գրանցել, ինչպե՞ս կարող ենք փոխել լիազորին։
Կանխավ շհնորհակալություն:

Կարդալ ավելին Ինչպե՞ս փոխել լիազորին

Վառելիքի ծախսագրման հետ կապված

Արեգ․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ ինձ օգնեք ձեռք բերելու ավտոմեքենայի անհատույց օգտագործման պայմանագրի ձև։ Եվ ունեմ երկու հարց.

1.Պայմանագիրը կնքելուց հետո կարո՞ղ եմ օգտագործված վառելիքը համարել ծախս ՍՊԸ-ի շահութահարկի հաշվարկում

2.ԱԱՀ-ի հաշվետվության մեջ ձեռք բերված վառելիքը կարելի՞ է դեբետագրել, եթե դա ձեռք է բերվել ՀԴՄ կտրոններով

Կարդալ ավելին Վառելիքի ծախսագրման հետ կապված

Բանկի ներքին աուդիտորի որակավորման քննության հարցաշար

Աննա.

Բարև Ձեզ: Ցանկանում եմ ստանալ բանկի ներքին աուդիտորի որակավորում, խնդրում եմ օգնել գտնել հարցաշարեր, թեստեր:

Կարդալ ավելին Բանկի ներքին աուդիտորի որակավորման քննության հարցաշար

Հաշվապահական հաշվառման դասընթացներ

Ռուզաննա.

Բարև Ձեզ: Ո՞ր հաշվապահական ուսուցման կենտրոնում խորհուրդ կտաք սովորել հաշվապահություն և դառնալ լավ մասնագետ:

Կարդալ ավելին Հաշվապահական հաշվառման դասընթացներ

Արդյո՞ք հնարավոր է նյութերը առաքման վայրից տեղափոխել ծառայության մատուցման մեկ այլ վայր

Hayk.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Այսպիսի հարց ունեմ. եթե շրջանառության հարկով աշխատող ՍՊԸ-ն ծառայություններ է մատուցում և այդ գործունեությանը վերաբերող նյութեր է ձեռքբերում, արդյո՞ք կարող է այդ նյութերը առաքման վայրից տեղափոխել ծառայության մատուցման մեկ այլ վայր: Նշեմ, որ առաքման գիրք չունենք: Եվ կխնդրեմ օրենքի հղում անել:

Կարդալ ավելին Արդյո՞ք հնարավոր է նյութերը առաքման վայրից տեղափոխել ծառայության մատուցման մեկ այլ վայր

Էլեկտրոնային ՀԴՄ

Արթուր․

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ տեղեկատվություն տրամադրել էլեկտրոնային ՀԴՄ վերաբերյալ՝ արդյո՞ք այն արդեն գործում է, ինչպե՞ս պետք է ձեռքբերել և այլ մանրամասներ։ Շնորհակալություն նախապես։

Կարդալ ավելին Էլեկտրոնային ՀԴՄ

Մեքենայի տեխ. զննման վերաբերյալ

Տարոն.

Բարև Ձեզ: Ինչպե՞ս կարող եմ օնլայն նայել մեքենայի տարեկան տեխ. զննման գումարը:

Կարդալ ավելին Մեքենայի տեխ. զննման վերաբերյալ

Ինչպե՞ս լուծարել ՍՊԸ

Kristine.

Բարև Ձեզ։ Ունեմ երեք հարց։
1.Պետ. ռեգիստրում գրանցված, բայց ոչ մի գործունեություն չսկսած Ա/Ձ-ն ինչպե՞ս լուծարել։
2.Պետ. ռեգիստրում գրանցված, բայց ոչ մի գործունեություն չսկսած ՍՊԸ-ն ինչպե՞ս լուծարել։
3.Պետ. ռեգիստրում գրանցված, որոշ ժամանակ գործունեություն ծավալած, և հիմա դադարեցում տված ՍՊԸ-ն ինչպե՞ս լուծարել։

Կարդալ ավելին Ինչպե՞ս լուծարել ՍՊԸ

Հաշվապահական հաշվառման վերաբերյալ

Taguhi

Բարև Ձեզ, ինձ հետաքրքրում է Ամերիկայի հաշվապահությունը, որտե՞ղ կարող եմ կարդալ կամ ծանոթանալ:

Կարդալ ավելին Հաշվապահական հաշվառման վերաբերյալ

Հիվանդաթերթիկի բացակայության վերաբերյալ

Ռոբերտ․

Բարև Ձեզ։ Մեկ հարց ունեմ․ ես ամսի 26-ից մինչև այս ամսվա 1-ը եղել եմ վատառողջ և գտնվել եմ բյուլետենի մեջ, բայց հիմա պոլիկլինիկայից ինձ ասում են, որ բյուլետենի թուղթ չունեն՝ քաղաքապետարանը չի տվել։ Խնդրում եմ, եթե ծանոթ եք խնդրին՝ հուշեք ի՞նչ կարող եմ անել, կազմակերպությունը հասկանալի պատճառով պարզաբանությունս չի ընդունում։
Կանխավ շնորհակալ եմ։

Կարդալ ավելին Հիվանդաթերթիկի բացակայության վերաբերյալ

Չինաստանից հաստոցներ ներմուծելու համար

Հարություն․

Բարև ձեզ։ Արտադրություն սկսելու համար հաստոցներ եմ ցանկանում ներմուծել Չինաստանից։ ԱՁ նոր պետք է բացեմ։ Ինչպե՞ս իմանամ՝ հաստոցներին պետք է մաքսազերծում, թե՞ զրոյական են մաքսերը։ Հաստոցները տոպրակներ արտադրելու համար են նախատեսված։

Կարդալ ավելին Չինաստանից հաստոցներ ներմուծելու համար

Ա/Ձ-ն ունի ԴԱՀԿ

Ազո.

Բարեւ ձեզ։ Եթե Ա/Ձ-ն ունի ԴԱՀԿ, կարո՞ղ է արդյոք անձը լքել երկիրը: Պարտքի չափը 2 մլն՝ մոտավոր։
Շնորհակալություն։

Կարդալ ավելին Ա/Ձ-ն ունի ԴԱՀԿ

Ինչպե՞ս գրանցել լիազոր

Գայանե.

Հարգելի հաշվապահներ, հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի օգտվողը կա, սակայն լիազորը չկա: Ինչպե՞ս բացեմ լիազոր: Պ՞ետք է դիմեմ տարածքային հարկային տեսչություն: Շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Ինչպե՞ս գրանցել լիազոր

Արդյո՞ք անհրաժեշտ է թույլտվություն խմիչքի և ծխախոտի վաճառքի համար

Շավարշ.

Բարև ձեզ: Հարցս հետևյալն է. խմիչք և ծխախոտ վաճառելու համար համայնքապետարանը պե՞տք է թույլտվություն տա, և թույլտվության արժեքը ինչքա՞ն է:

Կարդալ ավելին Արդյո՞ք անհրաժեշտ է թույլտվություն խմիչքի և ծխախոտի վաճառքի համար

Որտե՞ղ պետք է դիմել սերտիֆիկատ ստանալու համար

Գայանե.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Երկու հարց ունեմ, խնդրում եմ օգնեք: ԱՁ-ն վարսավիրական ծառայություն է՝ միկրոյով: Հիմա ուզում է նաև դասընթացներ վարել, աշակերտ պահել և սերտիֆիկատ տալ: Այդ սերտիֆիկատի հետ կապված խնդրում եմ քայլերը հերթով նշեք, այսինքն որտե՞ղ պետք է դիմի սերտիֆիկատի համար: Ի՞նչ հարկային պարտավորություններ կարող է լինել: 2-րդ հարցս, եթե ԱՁ-ն ունի գրանցված աշխատողներ և նա հանրային հատվածում գրանցված աշխատող է՝ 2020թ.-ին և՛ ԱՁ-ի համար է 12 000 վճարել դրոշմանիշային վճար, և՛ իր աշխատավարձի պահումից: ԱՁ-ի 12 000 կարո՞ղ է ետ ստանալ: Կանխավ շաաատ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Որտե՞ղ պետք է դիմել սերտիֆիկատ ստանալու համար

Ա/Ձ-ն ունի վարձակալության պայմանագիր

Արթուր.

Կարո՞ղ է Ա/Ձ-ն ժամանակավորապես դադարեցնել իր գործունեությունը, եթե ունի գործող վարձակալության պայմանագիր:

Կարդալ ավելին Ա/Ձ-ն ունի վարձակալության պայմանագիր

Որքա՞ն կկազմի աշխատողների թիվը

Մարի.

Ձեռնարկության աշխատողների թվաքանակը 1-ին տարում կազմել է 55 մարդ, որի 0,3 մասը հաստատուն կազմի աշխատողներ են: Նույն տեխնիկայի ու տեխնոլոգիայի պայմաններում արտադրության ծավալները 2-րդ տարում կավելանան 30 տոկոսով: Այդ դեպքում, որքա՞ն կկազմի աշխատողների թիվը: Խնդրում եմ օգնեք լուծել այս խնդնիրը:

Կարդալ ավելին Որքա՞ն կկազմի աշխատողների թիվը

Փոխկապակցված կազմակերպությունների հետ կապված

Արփինե.

Բարև ձեզ: Կարո՞ղ են արդյոք 2 տարբեր գործունեությամբ և տարբեր քաղաքներում գործունեություն ծավալող Անհատ ձեռնարկատերերը համարվել փոխկապակցված, եթե որպես Ա/Ձ գրանցված անձինք ունեն նույն գրանցման հասցեն, սակայն բնակությանը տարբեր է։

Կարդալ ավելին Փոխկապակցված կազմակերպությունների հետ կապված

ՀԴՄ կտրոն չտրամադրելու վերաբերյալ

Անահիտ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: ՀԴՄ կտրոնի չտրամադրման համար բողոքարկման դիմումի օրինակ կտրամադրե՞ք։ Կանխավ շնորհակալ եմ։

Կարդալ ավելին ՀԴՄ կտրոն չտրամադրելու վերաբերյալ

Աշխատակցին սխալ աշխատավարձ է փոխանցվել

Անի.

Բարև Ձեզ: Աշխատակցին մի քանի ամիս մեխանիկական սխալի պատճառով պակաս աշխատավարձ է փոխանցվել, այժմ ինչպե՞ս ուղղեմ սխալը ըստ օրենքի, և հաշվետվությունները կարո՞ղ եմ ինչքան որ պակաս եմ հաշվել, վերահաշվարկեմ այդ ամսվա հաշվետվության մեջ էլ ցույց տամ:

Կարդալ ավելին Աշխատակցին սխալ աշխատավարձ է փոխանցվել

Մեկ անձից գնման դեպքում

Անի.

Բարև Ձեզ: Մեկ անձից գնման դեպքում եթե բազային միավորը չի գերազանցում մեկ միլիոնը, գնման գերծընթացը ինչպե՞ս է կատարվում, արձանագրությունները պե՞տք է հրապարակել կայքում:

Կարդալ ավելին Մեկ անձից գնման դեպքում

Կանխիկ ձեռքբերումների սահմանափակումներ

Քրիստինե.

Կանխիկ գնումների թույլատրելի 3 000 000 դրամի մեջ մտնու՞մ է հումք նյութի ձեռքբերումը, իսկ վարձակալական վճարները ներառվու՞մ են այդ գումարի մեջ, էլի կանխիկ է տրվել՝ հանձնման-ընդունման ակտով:

Կարդալ ավելին Կանխիկ ձեռքբերումների սահմանափակումներ

Պե՞տք է արդյոք փոխանցել սոց. փաթեթ

Անի.

Բարև Ձեզ: Եթե աշխատակիցը հիվանդության թերթիկ է ներկայացրել՝ բյուլետենի մեջ է՝ սոց. փաթեթ պե՞տք է փոխանցել։

Կարդալ ավելին Պե՞տք է արդյոք փոխանցել սոց. փաթեթ

Մեկ Ա/Ձ-ով կարո՞ղ է 2 խանութ աշխատել

Շավարշ.

Բարև Ձեզ: Նույն հասցեում գտնվող երկու տարբեր խանութ կարո՞ղ է մի Ա/Ձ-ով աշխատել:

Կարդալ ավելին Մեկ Ա/Ձ-ով կարո՞ղ է 2 խանութ աշխատել

Ա/Ձ-ն ձեռք է բերել կնիք

Անի․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կազմակերպությունը կնիք է ձեռք բերել ԱՁ-ից, ԱՁ-ն հաշիվ է դուրս գրել, սակայն կնիքի գումարը չի փոխանցվել բանկային հաշիվ, այլ առձեռն է տրվել։ Այդ դեպքում ինչպե՞ս փաստաթղթավորել, որպես առհաշիվ տրված գումա՞ր, և կնիքը արդյո՞ք կարելի է հաշվառել որպես հիմնական միջոց։

Կարդալ ավելին Ա/Ձ-ն ձեռք է բերել կնիք

Ինչպե՞ս է իրականացվում լիազորագրով հայտարարագիր գրելու գործընթացը

Հռիփսիմե Զարգարյան.

Բարև Ձեզ։ Մենք նոր գրանցված Ա/Ձ ենք, որը դեռ շրջանառություն չունի։ Մեզ ասել են, որ մինչև 20 օրը ներկայանանք հարկային՝ գրենք հայտարարագիր։ Սակայն հարկայինում մեզ որևէ կերպ չօգնեցին, ուղղորդելով ավելի շուտ այդ ամենը անել առցանց եղանակով։ Միայն տվյալ ստացանք, որ կարող ենք լիազորելով այլ անձի տեղում՝ գրասենյակում, գրել հայտարարագիր։ Հարց – ինչպե՞ս կարող ենք այս սկզբնական պահին խուսափել տնից առցանց հայտարարագիր գրելու տարբերակից՝ այդկերպ առայժմ խուսափելով նաև էլեկտրոնային ստորագրության սարք գնելուց։ Եվ երկրորդ՝ ինչպե՞ս է իրականացվում լիազորագրով գրասենյակ մոտենալու և հայտարարագիր գրելու պրոցեսը։ Արդյո՞ք հայտարարագիրը ունի հատուկ ձևաթուղթ, որին պետք է ծանոթանալ նախօրոք։

Կարդալ ավելին Ինչպե՞ս է իրականացվում լիազորագրով հայտարարագիր գրելու գործընթացը

Տենդերների ծառայության յուրաքանչյուր տեսակի մատուցման դիմաց վճարվող բանաձև

Բարև Ձեզ։
Ո՞վ մանրամասն կբացատրի տենդերների ծառայության յուրաքանչյուր տեսակի մատուցման դիմաց վճարվող բանաձևը՝
ՎԳ=ՄԳ/ՆԳ×Ծ×Ք
Տվյալ գների մեջ ԱԱՀ-ն մտնու՞մ է, թե՞ ոչ։
Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Տենդերների ծառայության յուրաքանչյուր տեսակի մատուցման դիմաց վճարվող բանաձև

Ինչպե՞ս է իրականացվում սերտիֆիկատի տրամադրումը

Անի.

Ինչպե՞ս է իրականացվում սերտիֆիկատի տրամադրումը: Դրա համար ի՞նչ է անհրաժեշտ՝ գրանցված լինե՞լ հարկայինում:

Կարդալ ավելին Ինչպե՞ս է իրականացվում սերտիֆիկատի տրամադրումը