Category: Այլ
Կարի արհեստանոց բացելու համար
Անահիտ․
Բարև Ձեզ։ Ցանկանում եմ կարի արհեստանոց բացել, որը զբաղվելու է հագուստի վերանորոգմամբ և իմ կարած սպիտակեղենի ու տիկնիկների վաճառքով։ Ինչի՞ց սկսեմ։
ԱՁ-ն վարձակալությամբ տեխնիկա է տրամադրել
Թեհմինա.
Բարև ձեզ: Խնդրում եմ, պատասխանեք՝ եթե ԱՁ-ն գրանցվել է 2019թ. մարտին, ԱԱՀ վճարող է, հոկտեմբերի և դեկտեմբերի դուրս է գրել տեխնիկայի վարձակալության հաշիվ, 362 500 և 262 500 դրամի: Շահութահարկի կախավճար չեմ վճարել։ Տեխնիկայի արժեքը 24 մլն է, տարեկան մաշվածությունը՝ 2 400 000, ամսվանը՝ 200 000, քանի որ տեխնիկա ձեռք եմ բերել ապրիլին, հաշվել եմ 9 ամսվա մաշվածություն 9*200 000, 1 800 000: Ծախսս գերազանցում է եկամուտին, ստացվում է՝ աշխատել եմ վնասով: 244 հաշվետվության մեջ շահութահարկի հարկման բազան ի՞նչ լրացնեմ։ 240 հաշվետվության մեջ ամորտիզացիայի ծախսը ո՞ր տողում լրացնեմ:
Անձը զբաղվում է առանձնատների վարձակալությամբ
Արտո․
Բարև ձեզ: Զբաղվում եմ առանձնատների վարձակալությամբ՝ հանդիսանում եմ որպես միջնորդ, անհատ եմ, ցանկանում եմ պետական գրանցում ստանամ, կասե՞ք՝ ի՞նչ պետք է բացեմ, ԱՁ, թե՞ ՍՊԸ, և ի՞նչ հարկով պետք է աշխատեմ՝ շրջանառության հարկ, թե՞ չեմ հարկվելու, և կարող եմ օրինակ ԱՁ-ի դեպքում կազմակերպությանս տամ անուն, ոչ թե միայն անուն ազգանուն լինի։
Գնումների համակարգողի լիցենզավորման քննությանը մասնակցելու համար
Լիանա.
Բարև ձեզ: Հարցս վերաբերում է գնումների համակարգողի լիցենզավորման քննություններին։ Արդյո՞ք պարտադիր է բարձրագույն կրթության առկայությունը քննությանը մասնակցելու համար։
ՀԿ գնումներ է կատարել՝ առանց ՀԴՄ կտրոնի վրա ՀՎՀՀ նշելու
Վիգեն․
Բարև Ձեզ, եթե Հասարակական կազմակերպությունը գնումներ է կատարել, սակայն կտրոնի վրա ՀՎՀՀ-ն չի նշվել, արդյո՞ք վավեր կհամարվի այդ կտրոնը։
Աշխատանքի կազմակերպում ուղևորափոխադրումներով զբաղվող ընկերության համար
Մարինե․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս. կազմակերպության հիմնական գոծունեությունը համարվում է միկրոավտոբուսով ուղևորափոխադրումը: Մենք մեր աշխատակիցների(վարորդների) հետ կնքել ենք համաձայնագրեր, որի արդյունքում իրենք իրենց աշխատած ժամերի համար ամեն երեք աշխատանքային օրը մեկ անգամ կազմակերպության դրամարկղ են վճարում որոշակի գումար (համաձայնագրի մեջ նշել ենք 1 ժամի արժեքը), որն էլ կազմակերպության համար համարվում է իրացման հասույթ, բացի այդ վարորդները համաձայն աշխատանքային պայմանագրերի ստանում են աշխատավարձ: Կարո՞ղ եք առաջարկել ավելի մատչելի մեթոդ, այս մեթոդը շատ ծավալուն է, և բացի այդ վարորդները դժվարանում են 3 օրը մեկ անգամ գալ գրասենյակ:
ԱՁ-ն պատրաստում և տեղադրում է արտաքին գովազդ
Անի․
Բարև ձեզ: Խնդրում եմ պատախանել՝ արտաքին գովազդի պատրաստմամբ և տեղադրմամբ զբաղվող ԱՁ-ն կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ։ Որպես գործունեության դասիչ վերցվում է 50 % պլաստմասե իրերի արտադրություն և 50 % այլ ծառայություն, որի մեջ մտնում է պաստառների տպագրություն, գունավոր տպագրություն և այլն։
Արդյո՞ք շահաբաժին հայտարարելը պարտադիր է
Արմեն․
Բարև Ձեզ։ Հարցս կապված է շահաբաժնի հետ։ Ունեմ ՍՊԸ, հանդիսանում եմ նաև տնօրեն։ Չունեմ աշխատող, այսինքն աշխատում եմ միայնակ։ Արդյո՞ք պետք է հայտարարվի շահաբաժին։ Կարո՞ղ եմ առանց շահաբաժին վճարելու տնօրինել ՍՊԸ-ին փոխանցված գումարները որպես ֆիզ. անձ։
Անհրաժեշտ է պրոֆեսիոնալ մաքսային բրոքերի օգնություն
Լյուսի.
Բարև ձեզ: Երրորդ երկրից պատրաստվում եմ ներմուծել մեծ քանակի գյուղատնտեսական տրակտորներ, (Код ТН ВЭД_ 8701 95, более 130 кВт) , խնդրում եմ պարզաբանել՝ ՀՀ-ում դեռ գործում է ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ազատում այս ապրանքների ներմուծման ժամանակ, թե ես ստիպված եմ լինելու վճարել 10% մաքսատուրք, ինչպես նշված է ЕДИНЫЙ ТАМОЖЕННЫЙ ТАРИФ Евразийского экономического союза – ում։
Անհրաժեշտ է պրոֆեսիոնալ մաքսային բրոքերի օգնություն — անցյալ տարի (2019 – ին ) ներմուծել ենք автобетономешалки (Код ТН ВЭД 8705 40 000) , նույն ինքը ՝ միքսեր բեռնատար, նոր / չօգտագործված։ Այդ ժամանակ այս ապրանքատեսակը ազատված էր և՛ մաքսատուրքից, և՛ ԱԱՀ -ից։ Խնդրում եմ հստակ ճշտել և ասել՝ արդյոք այս տարի էլ է ազատված մաքսատուրքից, թե պարտավոր ենք վճարել 15% մաքսատուրք, ինչպես նշված է ЕДИНЫЙ ТАМОЖЕННЫЙ ТАРИФ Евразийского экономического союза – ում։ Կ՞ա այնպիսի փորձված բրոքեր, ով կարող է հստակ պատասխան տալ և այնուհետև ձևակերպել այս Միքսերը, պատրաստ եմ մաքսային միջնորդության ստանդարտ սակագնից վճարել 3 անգամ շատ, միայն թե վստահ լինեմ ներմուծելուց առաջ։
Շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարության ներկայացման վերջնաժամկետը
Արթուր․
Բարև ձեզ, կազմակերպությունը նոր է գրանցված, օրենքում նշված 20 օրյա ժամկետում չեմ հասցրել ներկայացնել հայտարարություն շրջանառության հարկով աշխատելու վերաբերյալ։ Օրենքում հստակեցված չէ՝ 20 աշխատանքային, թե օրացույցային օր։ Ի՞նչ տարբերակներ կան այս հարցը լուծելու համար։ Հայտարարությունը ներկայացրել եմ էլեկտրոնային։
ՊՈԱԿ-ը ցանկանում է իր տարածքում բուֆետ բացել
Արթուր․
Բարև ձեզ: Կխնդրեի պատասխանել՝ ի՞նչ հարկատեսակներ են գործելու, երբ ՊՈԱԿ-ը ցանկանում է իր տարածքում բուֆետ բացել։
Ինչպե՞ս գրանցվել մաքսային վիճակագրական ձևը հանձնելու համար
Հասմիկ․
Ինչպե՞ս գրանցվել trade.gov.am կայքում վիճակագրական ձևը ներկայացնելու համար։ Շնորհակալություն։
Կազմակերպությունը ապրանքներ է մատակարարելու այլ կազմակերպությունների
Տիգրան․
Բարև ձեզ։ Ծրագրում եմ հիմնել կազմակերպություն, որը կմատակարարի աապրանքներ հյուրանոցներին, հանրային սննդի կետերին և առևտրային կետերի (խանութներ, կրպակներ): Ի՞նչ հարկատեսակով աշխատեմ, եթե ես լինելու եմ միակ աշխատողը, և ուզում եմ աշխատել մաքսիմալ իրական փաստաթղթաբանությամբ:
Առցանց վաճառքով զբաղվելու համար
Արթուր․
Բարև ձեզ։
Ես անհատ ձեռներեց եմ, արտադրում եմ օբսիդիանից զարդեր և վաճառքն իրականացնելու եմ Amazon կայքում, ՀՀ-ում խանութ չունեմ, վաճառք չեմ իրականացնում: Կարո՞ղ եմ արդյոք միկրոձեռնարկատիրության դաշտում աշխատել և ի՞նչ հարկեր պետք է վճարեմ:
ՀԴՄ կիրառման պահանջը միկրոձեռնարկատիրության սուբյեկտի համար
Սուսաննա․
Բարև ձեզ։ Ցանկանում եմ իմանալ՝ միկրոբիզնեսով զբաղվողները ՀԴՄ սարք պե՞տք է ունենան, թե՞ ոչ։ Շնորհակալություն։
Փոխկապակցվածության վերաբերյալ
Ռոբերտ․
ՊՈԱԿ-ի տնօրենը և հաշվապահը կարո՞ղ են ունենալ մոտ արյունակցական կամ բարեկամական կապ։
Շաուրմայի կետ բացելու համար
Դավիթ․
Բարև ձեզ: Միտք ունեմ շինություն վարձակալելու և աշխատացնելու արագ սննդի կետ: Լինելու է միայն սնունդ, ավելի հստակ՝ շաուրմա: Կասե՞ք՝ ինչ է հարկավոր անել, և ինչ թղթեր են անհրաժեշտ: Նախապես շնորհակալություն։
ՍՊԸ-ն ցանկանում է արդեն հանձնած շրջանառության հարկ վճարող համարվելու դիմումը փոխել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու դիմումով
Տիգրան․
Բարև ձեզ։ Եթե ՍՊԸ-ն արդեն հանձնել է շրջանառության հարկի դաշտում աշխատելու դիմումը հունվար ամսին, կարո՞ղ է արդյոք հանձնել միկրոձեռնարկատեր համարվելու դիմում և դառնա միկրոձեռնարկատեր, թե՞ դիմումը վերահանձնել չի լինի։
Էլեկտրոնային հաշիվները էլեկտրոնային ստորագրությամբ վավերացնելու վերաբերյալ
Արմինե․
Բարև ձեզ: Մի հարց՝ եթե կազմակերպությունը չի ստորագրել ստացված հաշվարկային փաստաթուղթը 3 ամիս, դիմացի կողմը իրավունք ունի՞ այն չեղարկելու, չնայած նրան, որ գործարքը կատարվել է, և վճարումն էլ բանկային փոխանցմամբ արվել է իրենց: Եվ ի՞նչ պատասխանատվություն կա դրա համար՝ չստորագրելու կամ անհիմն չեղարկելու համար: Շնորհակալություն:
Վճարում աղբահանության ծառայությունների դիմաց
Էլիզա․
Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Մի հարց ունեմ, որ չեմ կարողանում լուծումը գտնել: Հարցս հետևյալն է՝ համայնքապետարանում աղբահանությունը պարտադիր պետք է դնենք «շրջակա միջավայրի պաշտպանություն» դասակարգումով, բայց մեզ մոտ աղբահանությունը կատարում է ֆիզիկական անձը, որի հետ կնքել ենք քաղաքացիաիրավական պայմանագիր: Հիմա այդ դասակարգումով 4111 հոդվածով կարո՞ղ եմ նրան վճարել: Ուրիշ հոդվածներով չի լինում, քանի որ հաշիվ-ապրանքագիր չկա: Խնդրում եմ, եթե գիտեք, շուտ պատասխանեք: Շնորհակալություն։
Հասարակական նշանակության տարածքը վարձակալությամբ տրամադրելու վերաբերյալ
Գուգո․
Բարև ձեզ։ Եթե ես հասարակական նշանակության տարածք եմ տալիս վարձով, կարո՞ղ եմ 2 հոգու միաժամանակ տալ։ Եթե այո, ապա անպայմա՞ն է, որ նոտարական ուժ ունենա վարձակալական պայմանագիրը, և որքա՞ն է հարկվում։
Անձը ցանկանում է պարի ստուդիա բացել
Արփինե.
Բարև ձեզ: Ես պարուհի եմ, ուզում եմ պարի ստուդիա բացել, կասե՞ք՝ ՍՊԸ բացե՞մ, թե՞ ԱՁ:
ՍՊԸ լուծարում
Վոլոդյա.
Բարև ձեզ: Կխնդրեմ ինձ օգնել խորհուրդով: Մեկ ամիս առաջ ՍՊԸ եմ բացել, բայց ոչ մի գործունեություն չեմ իրականացրել, հիմա ցանկանում եմ լուծարել, կասե՞ք՝ ինչ է պետք լուծարելու համար:
Անձը ցանկանում է բնակարանը հանձնել վարձակալության
Անահիտ.
Բարև ձեզ: Ցանկանում եմ բնակարանս հանձնել վարձակալության, կարճաժամկետ՝ օրավարձով, ընդ որում՝ հայտնի չէ, թե երբ, որքան ժամանակով՝ ամիսը 5 օր, 2 ամիսը մեկ՝ մի քանի օր կստացվի հանձնել, թե ոչ, կամ ավելի երկար կլինի, թե ոչ, քանի որ առաջին փորձս է: Այս դեպքում ինչպիսի՞ ձևակերպումներ պետք է անեմ, ինչի՞ց սկսեմ, ի՞նչ հարկեր պետք է վճարեմ:
Նախապես շնորհակալ եմ:
Զինվորական կենսաթոշակի անցնելու վերաբերյալ
Գուգո․
Բարև Ձեզ։ Եթե ես ունեմ աշխատանքային ստաժ 12 տարի 6 ամիս (ներառյալ ուսման տարիներս), կարո՞ղ եմ անցնել զինվորական երկարամյա կենսաթոշակի, եթե անցնեմ ծառայության և ունենամ 12 տարի 6 ամսվա զինվորական ստաժ։ Շնորհակալություն։
Արդյո՞ք փոխկապակցված են համարվում անձինք
Սյուզաննա.
«A» ՍՊԸ տնօրեն Ա.Հովհաննիսյանը և «B» ՍՊԸ տնօրեն Դ.Հովհաննիսյանը ամուսիններ են:
Ա.Հովհաննիսյանը և Դ.Հովհաննիսյանը իրենց սեփականությունը հանդիսացող տարածքը 100 %-ով վարձակալության են հանձնել «B» ՍՊԸ-ին:
Հիմա Ա.Հովհաննիսյանը ցանկանում է «A» ՍՊԸ-ի գործունեությունն իրականացնել վարձով հանձնած տարածքի մի մասում, որին Դ.Հովհաննիսյանը դեմ չէ:
Արդյո՞ք պետք է կողմերը լրացուցիչ համաձայնագրով, նոտարով հաստատեն այդ մասին, և իրավունք ունի՞ «A» ՍՊԸ-ն (մանկական շորի առք ու վաճառք) շրջ. հարկով կամ միկրոյի պայմաններով աշխատելու այդ տարածքում:
Կա՞ արդյոք այս դեպքում փոխկապակցվածության խնդիր:
Ապրանքի մատակարարման հարկային հաշվի դուրսգրում
Վիկտորիա.
Բարև ձեզ:
e-Invoicing-ի գաղտնաբառը ինչպե՞ս վերականգնեմ:
Եվս մի հարց 😕 օգնեք էլի.
առաջին անգամ պետք է ապրանքի մատակարարման ֆակտուրա դուրս գրեմ, չգիտեմ՝ հարկային հաշիվ պետք է դուրս գրեմ, թե հաշվարկային փաստաթուղթ, աշխատում եմ շրջ. հարկով:
Նախապես շնորհակալ եմ 😇
Կարելի՞ է արդյոք գրանցվել որպես ինքնազբաղված անձ
Սերգեյ.
Բարև ձեզ։
Ես աշխատում եմ խանութների հետ։ Տեղադրում եմ առևտրային ծրագրեր անվճար, բայց սպասարկում եմ ամսավճարով։ Տարեկան շրջանառությունը չի գերազանցում 9.0 մլն դրամը։ Գործունեությունը նոր է, ցանկանում եմ գրանցվել հարկային դաշտում։ Հարց՝ հնարավո՞ր է գրանցվել որպես («Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» ՀՀ օրենքում նշված ցանկի 1.7 ենթակետ՝ ծրագրային սպասարկում) ինքնազբաղված անձ, եթե այո՝ խնդրում եմ՝ համառոտ ներկայացնեք կարգը, թե ինչպես պետք է գրանցվեմ, եթե ոչ՝ խնդրում եմ, ասեք Ձեր տարբերակը և ինչպես պետք է գրանցվեմ։ Նախապես շնորհակալ եմ։
Ինչպե՞ս է հաշվարկվում աշխատանքային տարիքային կենսաթոշակը
Արթուր.
Հաշվապահներ ջան, ինչպե՞ս է հաշվարկվում 1961 թվականին ծնված մանկապարտեզի դաստիարակի թոշակը, նա ստանում է մանկավարժական թոշակ 55 տարեկանից, աշխատել է 1980 թվականից մինչև 2002 թվականը: 1976-1980թթ. ստացիոնար սովորել է, այդ ուսանողական տարիներն է՞լ են համարվում ստաժ: Կանխավ շատ շնորհակալ եմ:
Անձինք գրանցել են գյուղատնտեսական կոոպերատիվ
Արփինե․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Պետ․ ռեգիստրում գրանցել ենք գյուղատնտեսական կոոպերատիվ։ Խնդրում եմ ասել՝ ինչպե՞ս պետք է վարել հաշվապահական հաշվառումը, ի՞նչ հաշվետվություններ է անհրաժեշտ ներկայացնել։
